Բոլիվիայի ազգային դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոլիվիայի ազգային դրամահատարան
Տեսակդրամահատարան և թանգարան
Երկիր Բոլիվիա
ՏեղագրությունՊոտոսի
Մասն էՀամաշխարհային ժառանգություն
Քարտեզ
Քարտեզ

Բոլիվիայի ազգային դրամահատարան (իսպ.՝ Casa de la Moneda de Bolivia), Բոլիվիայի Պոտոսի քաղաքում գտնվող դրամահատարան։ Այս դրամահատարանում է ստացվել արծաթի մեծ մասը, որը տեղափոխել են Հարավային Ամերիկայի հյուսիսային ափերով։ Այդ ժամանակաշրջանոււմ հատված դրամներն այնքան հայտնի են դառնում ամբողջ աշխարհում, որ Միգել դե Սերվանտեսի մի արտահայտությունը Պոտոսի դրամների մասին՝ մի Պոտոսի գին, այսօր էլ գործածում են առօրյա խոսվածքում՝ արտացոլելու համար բարձր արժեք[1]։

Առաջին դրամահատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծաթի պաշարներով հարուստ Սերրո Ռիկո լեռան շահագործումը, բնակչության աճը և Պոտոսի քաղաքի աստիճանական զարգացումը ստիպեցին հիմնադրել դրամի հատման կենտրոն[2]։ Դրամահատման գործընթացը սկսվեց մետաղի մշակման տեխնոլոգիայի հաստատումից անմիջապես հետո, որը կիրառվեց հաջորդ 212 տարիների ընթացքում՝ 1572-ից մինչև 1767 թվականը։ Առաջին դրամահատարանի կառույցի հիմնադրման առաջարկը պատկանում է Օրոպեսայի կոմս Ֆրանցիսկո դե Տոլեդոյին։ 1572 թվականին Արքայական պալատների հարևանությամբ գտնվող կառույցը ճարտարապետ Ժերոնիմո Լետոյի ղեկավարությամբ վերածվեց դրամահատարանի։ Շինարարական աշխատանքներն ավարտվեցին 3 տարում, ընդհանուր ծախսերը գերազանցեցին 8000 պեսոն, որն այժմ համարժեք է 10 միլիոն դոլարի։ Իսպանիայի արքա Չարլզ 3-րդը լսելով դրամահատարանի կառուցման ծախսերի չափը նշել է, թե կառույցը պետք է որ արծաթից կառուցված լինի[3]։

Երկրորդ դրամահատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկանդալից, դրան հաջորդած՝ հին գործարանի շենքի վերականգնման աշխատանքների քննությունից հետո, դրամահատարանի համար նոր շենք կառուցվեց հարևանությամբ գտնվող Գատո հրապարակում։ Նոր կառույցի շինարարությունը սկսվեց 1757 թվականին և ավարտվեց 1770-ին մի շարք դժվարությունների պատճառով։ Տեխնոլոգիան, որով իրականացնում էին դրամահատումը հետևյալն էր․ մաքուր մետաղի կտորը դրվում էր երկու ձողերի միջև, ապա վերևից հարվածող մուրճիկի միջոցով սստանում էին անհրաժեշտ պատկերը։ Այս կերպով մետաղադրամները հատվում են հին գործարանում ընդհուպ մինչև 1773 թվականը։ Այնուամենայնիվ, արդեն նոր գործարանում կիրառության մեջ դրվեցին հիդրավլիկ մամլիչ մեքենաներ, 1767 թվականին երևան եկան պտուտակավոր մամլիչի օգնությամբ հատված առաջին մետաղադրամները։

1768 թվականին հատված մետաղադրամ

Հանրապետական դրամահատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլիվիայի Հանրապետությունը կազմավորվել է 1825 թվականի օգոստոսի 6-ին։ 15 տարի տևած կոնֆլիկտներից հետո, չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Սիմոն Բոլիվարի և Անտոնիո Ժոզեի աջակցությամբ ստեղծվեց ադմինիստրատիվ և դրամային կառույց։ 2 տարի անց, իսպանական արտարժութային համակարգի կարգավորումից հետո, թողարկվեց առաջին հանրապետական մետաղադրամը։

1933 թվականին դրամահատարանի լքված շենքը օգտագործվում էր որպես շտաբ Բոլիվիայի և Պարագվայի միջև ընթացող Չակոյի պատերազմի ժամանակ։ Վերջինս ընթանում էր Հարավային Ամերիկայի Գրան Չակո տարածքի նշանակալի մասին տիրանալու համար։ Դրամահատարանի շենքը ծառայում էր որպես ախոռ գյուղական համայնքներից դեպի Պոտոսի քաղաք եկած առևտրականների համար[3]։ Այժմ գաղութատիրական շրջանի տեխնիկան պահվում է դրամահատարանում բացառապես որպես թանգարանային ցուցանմուշ։ Այն համարվում էր Բոլիվիայի նշանակալի թանգարաններից մեկը։ 1987 թվականից Բոլիվիայի դրամահատարանի շենքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում որպես Պոտոսի քաղաքի մշակութային արժեք[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bolivian Express». bolivianexpress.org. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին. {{cite web}}: Text "Potosí: The silver city that changed the world" ignored (օգնություն)
  2. Picard, Sam (2023 թ․ փետրվարի 6). «Argentine Ancient Coins-History of the different minting of coins». Travel & Enjoy (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  3. 3,0 3,1 «Casa Nacional de la Moneda». Lonely Planet (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին. {{cite web}}: Text "Attractions" ignored (օգնություն); Text "Potosí, Bolivia" ignored (օգնություն)
  4. Centre, UNESCO World Heritage. «City of Potosí». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլիվիայի ազգային դրամահատարան» հոդվածին։