Բոժիդար Բոժիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոժիդար Բոժիլով
բուլղար․՝ Божидар Борисов Божилов
Ծնվել էապրիլի 5, 1923(1923-04-05)[1]
ԾննդավայրՎառնա, Բուլղարիայի թագավորություն
Վախճանվել էհունվարի 13, 2006(2006-01-13) (82 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունգրող, խմբագիր, պետական ծառայող, բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ և դրամատուրգ
Լեզուբուլղարերեն
Քաղաքացիություն Բուլղարիա[2]
ԿրթությունՍոֆիայի համալսարան
ԿուսակցությունԲուլղարիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության շքանշան

Բոժիդար Բորիսով Բոժիլով (բուլղար․՝ Божидар Борисов Божилов, ապրիլի 5, 1923(1923-04-05)[1], Վառնա, Բուլղարիայի թագավորություն - հունվարի 13, 2006(2006-01-13), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ, գրաքննադատ և դրամատուրգ։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1951):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոժիդար Բոժիլովը ծնվել է 1923 թվականի ապրիլի 5-ին Վառնայում։ 1940 թվականին ընդունվել է Բուլղարիայի Բանվորական երիտասարդական միություն։ 1944 թվականից Բուլղարիայի կոմունիստական կուսակցության անդամ։

Խմբագիր է աշխատել պարբերական հրատարակչություններում, իսկ 1944 թվականից, կոմունիստների իշխանություն գալուց հետո, «Ռադիո Սոֆիա»-ի գրական բաժնում։

1962-1984 թվականներին եղել է Բուլղարիայի գրողների միության ղեկավար խորհրդի անդամ։

1966-1970 թվականներին աշխատել է «Пламък» պարբերականում որպես գլխավոր խմբագիր։ 1974-1989 թվականներին Բուլղարիայի թարգմանիչների միության փոխնախագահ։ «Литературен фронт» լրաբերի «Радио преглед» հավելվածի գլխավոր խմբագիր (1972-1973), «Български писател» հրատարակչության պոեզիայի բաժնի խմբագիր, «Народна култура» հրատարակչության տնօրեն (1973-1980), «Пулс»-ի (1980-1984) և «Факел»-ի (1984-1996) գլխավոր խմբագիր։

Բոժիդար Բոժիլովը մահացել է 2006 թվականի հունվարի 13-ին Սոֆիայում՝ 82 տարեկան հասակում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 50 բանաստեղծությունների հավաքածուների, պատմվածքների, պիեսների, արձակների, մի շարք քննադատական հոդվածների հեղինակ։ Բոժիդար Բոժիլովի բանաստեղծությունների և վիպերգությունների «Трета класа» առաջին հավաքածուն հրատարակվել է 1939 թվականին, երբ նա 16 տարեկան էր։

Բոժիլովի պոեզիան հրատարակվել է ռուսերենով, անգլերենով, իտալերենով, արաբերենով, հինդիով և այլ լեզուներով։

Ընտրյալ երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունների հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Агитатор» (1950)
  • «Любов и омраза» (1951)
  • «Под знамето» (1954)
  • «За правда и свобода» (1955)
  • «Стадион» (1955)
  • «Войнишка кръв» (1959)
  • «Исторически поеми» (1960)
  • «Лиричен роман» (1967)
  • «Образи и чувства» (1968)
  • «Поезия» (1968)
  • «Горди оди» (1969)
  • «Американска тетрадка на Божидар Божилов» (1976)

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Пробният брак на Ани» - (1964)
  • «Посещение в миналото» (1964)
  • «Доктор Донкин» (1964)
  • «Бреговете на любовта» (1966)
  • «Без лице» (1969)
  • «Звънете ми на телефон…» (1970)

Արձակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Специален кореспондент» (1966)
  • «С ракета „LZ“ на луната» - գիտա-ֆանտաստիկ վեպ (1956)
  • «И дъх на бензин» - պատմվածք (1962)
  • «Поети отблизо» - էսսեների և հոդվածների հավաքածու (1976)։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Bibliothèque nationale de France Record #135308008 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]