Բոա Վիստա (Ռորայմա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դրոշ Զինանշան
Bandeira de Boa Vista.svg Brasao Boa Vista.png

Montagem Boa Vista, Roraima.jpg
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Հիմնադրված էհուլիսի 9, 1890 թ.
Մակերես5687,037 կմ²
ԲԾՄ76±1 մետր
Բնակչություն419 652 մարդ (հուլիսի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC−4
Հեռախոսային կոդ95
Փոստային ինդեքսներ69
Պաշտոնական կայքboavista.rr.gov.br
##Բոա Վիստա (Ռորայմա) (Բրազիլիա)
Red pog.png

Բոա Վիստա (պորտ.՝ Boa Vista ˈbo(w.w)ɐ ˈvistɐ[2], պորտուգալերենից բառացի թարգմանած՝ նշանակում է գեղեցիկ տեսարան[3])&nbsp, քաղաք Բրազիլիայում Ռիու Բրանկու գետի արևմտյան ափին, Վենեսուելայի հետ պետական սահմանից 220 կիլոմետր հեռավորության վրա։

Համառոտ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոա Վիստան Ռորայմա նահանգի վարչական կենտրոնն է, այդ կարգավիճակն ունեցող բրազիլական բնակավայրերից միակն է, որ ընկած է հասարակածից հյուսիս։ Կլիման արևադարձային է՝ կլոր տարին շոգ և խոնավ (տեղումների միջին տարեկան քանակությունը 2000 միլիմետրից ավելի է)։ Քաղաքը շրջապատված է բուսական ու կենդանական հարուստ աշխարհ ունեցող արևադարձային ընդարձակ անտառներով։

Բոա Վիստան նահանգի ամենամեծաթիվ բնակչությունն ունեցող բնակավայրն է[4]. այստեղ է ապրում նահանգի ողջ բնակչության մոտավորապես մեկ երրորդ մասը (2019 թվականի տվյալներով՝ 399.213 մարդ[5]): Քաղաքը կառուցապատվել է կենտրոնացված պլանի համաձայն, որը պատրաստել է Դարսի Ալեիշ Դերեգուսսոնը՝ հետևելով Փարիզի կառուցապատման օրինակին։

Բոա Վիստայի առևտրային և գործարար կապերը հաստատված են գլխավորապես բրազիլական Ամազոնաս նահանգի վարչական կենտրոն Մանաուսի, սահմանակից Գայանա պետության Լատեմ քաղաքի և վենեսուելական Սանտա Էլենա դե Վեյրենի հետ։ Այդ բնակավայրերի հետ Բոա Վիստան ունի ավտոմոբիլային հաղորդակցություն։ Երկրի այլ բնակավայրերի հետ գործնականում կարող է կապվել միայն ինքնաթիռների և ուղղաթիռների միջոցով։ Բրազիլիայի կառավարությունը ներկայումս նախագծեր է մշակում երկրի մնացած մասի հետ Բոա Վիստայի ու Մանաուսի կանոնավոր ու աշխույժ տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար, որոնց իրագործումը կպահանջի ամազոնյան անտառների մի մասի հատում և մի շարք կամուրջների կառուցում[6]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 2 265 603 000,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 9.355,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2010 թվականի դրությամբ, կազմում էր 0,779 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոա Վիստայի մերձակա Մարակա կղզում՝ 10.1312 հեկտար տարածքի վրա 1981 թվականից հաստատվել է բնապահպանական կայան[7], որի գործունեության գլխավոր նպատակը ամազոնյան բնապահպանական համակագի խստագույն պաշտպանությունն է[8]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոա Վիստա (1981–2010 normals)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 37.1
(98.8)
39.6
(103.3)
39.6
(103.3)
39.1
(102.4)
37.4
(99.3)
36.1
(97)
35.7
(96.3)
39.4
(102.9)
39.5
(103.1)
40
(104)
42
(108)
38.7
(101.7)
42
(108)
Միջին բարձր °C (°F) 33.3
(91.9)
33.6
(92.5)
34.2
(93.6)
33.6
(92.5)
31.9
(89.4)
31.2
(88.2)
31.4
(88.5)
32.7
(90.9)
34.2
(93.6)
34.8
(94.6)
34.6
(94.3)
33.8
(92.8)
33.6
(92.5)
Միջին օրական °C (°F) 28.1
(82.6)
28.3
(82.9)
28.8
(83.8)
28.3
(82.9)
27.2
(81)
26.5
(79.7)
26.5
(79.7)
27.3
(81.1)
28.4
(83.1)
28.9
(84)
28.9
(84)
28.3
(82.9)
28
(82)
Միջին ցածր °C (°F) 23.9
(75)
24
(75)
24.3
(75.7)
24.2
(75.6)
23.6
(74.5)
23.1
(73.6)
22.9
(73.2)
23.5
(74.3)
24.2
(75.6)
24.5
(76.1)
24.4
(75.9)
24.3
(75.7)
23.9
(75)
Ռեկորդային ցածր °C (°F) 19.5
(67.1)
20
(68)
19.8
(67.6)
20
(68)
19
(66)
18.6
(65.5)
17.6
(63.7)
19.2
(66.6)
20.2
(68.4)
19.6
(67.3)
20
(68)
18.3
(64.9)
17.6
(63.7)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 25.1
(0.988)
18.1
(0.713)
30.9
(1.217)
88.5
(3.484)
213.0
(8.386)
321.3
(12.65)
267.8
(10.543)
188.0
(7.402)
99.4
(3.913)
63.5
(2.5)
60.8
(2.394)
44.0
(1.732)
1420,4
(55,922)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1 mm) 3 3 4 6 14 21 19 15 8 5 5 4 107
% խոնավություն 70.8 66.4 66.3 70.7 78.9 84.9 84.2 81.3 76.2 74.1 72.3 72.5 74.9
Միջին ամսական արևային ժամ 177.8 148.2 142.4 129.2 138.3 93.5 136.3 155.3 200.7 204.8 195.8 173.5 1895,8
աղբյուր: Brazilian National Institute of Meteorology (INMET).[9][10][11][12][13][14][15][16][17]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/9103-estimativas-de-populacao.html
  2. Вимова європейської португальської - [[|ˈbo.ɐ ˈviʃtɐ]].
  3. «Boa Vista, capital city of Roraima, Brazil»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-06-ին։ Վերցված է 2020-06-16 
  4. «Boa Vista, capital city of Roraima, Brazil»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-06-ին։ Վերցված է 2020-06-16 
  5. ftp://ftp.ibge.gov.br/Estimativas_de_Populacao/Estimativas_2019/estimativa_dou_2019.pdf |título=Estimativas da população residente no Brasil e Unidades da Federação com data de referência em 1 de julho de 2019|autor = Instituto Brasileiro de Geografia e Estatística (IBGE) |data = 28 de agosto de 2019 |acessodata = 28 de agosto de 2019|formato=PDF}}
  6. «Boa Vista, Roraima, Brasil»։ Արխիվացված է օրիգինալից 14 червень 2008-ին։ Վերցված է 9 серпень 2009 
  7. Presidência da República (2 June 1981), DECRETO Nº 86.061, DE 2 DE JUNHO DE 1981. Cria Estações Ecológicas, e dá outras providências., http://www.planalto.gov.br/ccivil_03/decreto/1980-1989/D86061.htm, վերցված է 2016-04-16 
  8. Reinaldo Imbrozio Barbosa (2006), ESEC Maracá, Instituto Nacional de Pesquisas da Amazônia - Roraima, https://ppbio.inpa.gov.br/sitios/maraca, վերցված է 2016-04-16 
  9. «Temperatura Média Compensada (°C)» (Portuguese)։ Brazilian National Institute of Meteorology։ 1961–1990։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2014-ին։ Վերցված է August 19, 2014 
  10. «Temperatura Máxima (°C)» (Portuguese)։ Brazilian National Institute of Meteorology։ 1961–1990։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2014-ին։ Վերցված է August 19, 2014 
  11. «Temperatura Mínima (°C)» (Portuguese)։ Brazilian National Institute of Meteorology։ 1961–1990։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2014-ին։ Վերցված է August 19, 2014 
  12. «Precipitação Acumulada Mensal e Anual (mm)» (Portuguese)։ Brazilian National Institute of Meteorology։ 1961–1990։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2014-ին։ Վերցված է August 19, 2014 
  13. «Número de Dias com Precipitação Mayor ou Igual a 1 mm (dias)»։ Brazilian National Institute of Meteorology։ Արխիվացված է օրիգինալից August 27, 2014-ին։ Վերցված է August 19, 2014 
  14. «Insolação Total (horas)»։ Brazilian National Institute of Meteorology։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2014-ին։ Վերցված է August 19, 2014 
  15. «Umidade Relativa do Ar Média Compensada (%)»։ Brazilian National Institute of Meteorology։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2014-ին։ Վերցված է August 19, 2014 
  16. «Temperatura Máxima Absoluta (ºC)»։ Brazilian National Institute of Meteorology (Inmet)։ Վերցված է August 19, 2014 (չաշխատող հղում)
  17. «Temperatura Mínima Absoluta (ºC)»։ Brazilian National Institute of Meteorology (Inmet)։ Վերցված է August 19, 2014 (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]