Լասլո Բիրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բիրո Լասլոից)
Լասլո Բիրո
László Bíró
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 29, 1899(1899-09-29)[1]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2]
Մահացել էհոկտեմբերի 24, 1985(1985-10-24)[3][4][1] (86 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա[2]
Քաղաքացիություն Հունգարիա և  Հունգարիայի թագավորություն
Մայրենի լեզուհունգարերեն
Կրոնլյութերականություն
Մասնագիտությունգյուտարար, լրագրող և քանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 László József Bíró Վիքիպահեստում

Լասլո Բիրո (հունգ.՝ Bíró László, սեպտեմբերի 29, 1899(1899-09-29)[1], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2] - հոկտեմբերի 24, 1985(1985-10-24)[3][4][1], Բուենոս Այրես, Արգենտինա[2]), հունգարացի լրագրող, գնդիկավոր գրիչի գյուտարարը։

Կենսագրություն և փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լասլո Բիրոն ծնվել է Բուդապեշտում հրեայի ընտանիքում։ 1938 թ. տեղափոխվում է Ֆրանսիա՝ բնակվելով Փարիզում, իսկ 1943 թ. մեկնում է Արգենտինա և հաստատվում այնտեղ։

Բիրոն մասնագիտությամբ լրագրող էր, նաև զբաղվում էր նկարչությամբ։ Բիրոն եղբոր՝ մասնագիտությամբ քիմիկոս Գեորգիի հետ ստեղծում է գրիչի նոր տեսակ, որի շարժման ժամանակ ծայրը գլորվում էր և հավասարաչափ թանաքը բաշխում թղթի վրա։ 1943 թ. հունիսի 10-ին նա իր գյուտի համար ստանում է արտոնագիր։

Կարծիք կա, որ Լասլո Բիրոն գրիչը ստեղծել է Բրիտանական ռազմաօդային ուժերի պատվերով։ Զինվորականները ցանկանում էին ունենալ նոր գրիչ, որը կգրի ցանկացած բարձրության վրա՝ անկախ մթնոլորտի ճնշումից։ Բիրոյի ծննդյան օրը Արգենտինայում նշվում է որպես գյուտարարի օր։ Գնդիկավոր գրիչները այդ երկրում Բիրոյի պատվին կոչվում են «բիրոմե»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Բիրո» հոդվածին։