Բիչերին
Բիչերին | |
---|---|
![]() | |
Ենթատեսակ | coffee drink? |
Բաղադրամասեր | Էսպրեսո |
Ծագման երկիր | ![]() |
Bicerin Վիքիպահեստում |
Բիչերին (իտալ.՝ Bicerin, պիեմ.՝ փոքր բաժակ), սրճային հիմքով տաք ըմպելիք, որը տարածված է Իտալիայի Թուրին շրջանում: Բիչերինը պատրաստվում է հերթականությամբ լցնելով էսպրեսո, տաք շոկոլադ և կաթ և մատուցվում է ոչ մեծ, ապակյա բաժակով՝ ափսեի վրա դրված: Միացյալ Նահանգներում կաթը հաճախ փոխարինում են սերուցքով[1]: 2001 թվականին բիչերինը պաշտոնական տեղեկագրի միջոցով[2] ճանաչվեց Պիեմոնտի ավանդական ըմպելիք:
Բովանդակություն
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բիչերին» բառը պիեմոտերեն լեզվում նշանակում է «փոքր բաժակ» և իտալերեն բիչերինո (իտալ.՝ bicchierino) բառի բարբառային տարբերակն է: Ըմպելիքը Թուրինի սրճարաններում մատուցվում է 18-րդ դարից ի վեր: Բիչերինի մասին 1852 թվականին դրական է արտահայտվել Ալեքսանդր Դյուման[3]: Հավանական է, որ բիչերինը պատրաստվել է 17-րդ դարի բավարիզա ըմպելիքի նմանությամբ: Բիչերինի գլխավոր տարբերությունը բավարիզայից այն է, որ երեք բաղադրիչները շերտերով, զգուշորեն լցնում են բաժակի մեջ՝ առանց խառնելու: Թուրինի Պյացա դելա Կոնսոլատա հրապարակի «Կաֆե ալ Բիչերին» սրճարանում, որը գտնվում է Սանտուարիո դելա Կոնսոլատա տաճարի դիմաց, բիչերին են մատուցում 18-րդ դարից ի վեր և ոմանք կարծում են, որ ըմպելիքը հենց այդ վայրում է ստեղծվել: Մյուսներն էլ կարծում են, որ այն ստեղծվել է Կաֆե Ֆիորիոյում, մոտավորապես 1704 թվականին:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bowen Dana (8 February 2006)։ «Why Settle for Gold in Turin? The Real Prize Is a Darker Delight» – via www.nytimes.com
- ↑ Официальный бюллетень региона Пьемонт (իտալ.)
- ↑ Bicerin at Cioccolatò(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Բիչերին Վիքիպահեստում |
---|