Բժիշկը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բժիշկը
The Doctor
տեսակգեղանկար
նկարիչԼյուկ Ֆիլդս[1]
տարի1891[2]
բարձրություն166,4 սանտիմետր[2]
լայնություն241,9 սանտիմետր[2]
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էԹեյթ[2][3] և Թեյթ Բրիտանիա[4]
հավաքածուԹեյթ[2], Լոնդոնի ազգային պատկերասրահ և Թեյթ
սեփականատերԹեյթ Մոդեռն, Թեյթ[4] և Թեյթ Բրիտանիա[4]
կայք
Ծանոթագրություններ
 The Doctor by Samuel Luke Fildes (1891) Վիքիպահեստում

«Բժիշկը» անգլ.՝ The Doctor), 1891 թվականին նկարել է անգլիացի նկարիչ Լյուկ Ֆիլդսը։ Այն պատկերում է վիկտորիանական բժիշկի, ով վերահսկում է ծանր վիճակում պառկած հիվանդ երեխային, մինչդեռ ծնողները անօգնական կանգնած են երեխայի մահճակալի կողքին։ Այս կերպարը հաճախ օգտագործվում է լավ բժշկի հատկությունները և բժշկական մասնագիտության դժվարությունները նկարագրելու համար։ Շրջանառվում է նկարի մտահղացման մի քանի վարկած, սակայն դրանցից ամենահավանական տարբերակը հիմնված է Ֆիլդսի որդու մահվան հետ։ Ջանալով կենտրոնացնել դիտորդի ուշադրությունը բժշկի և հիվանդի փոխհարաբերությունների վրա, Ֆիլդսը չի պատկերել այդ ժամանակաշրջանին բնորոշ բժշկական գործիքները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուկ ֆիլդսի դիմանկարը, 1911. Արվեստի թագավորական ակադեմիա, Լոնդոն

Պատվիրատու[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականին բրիտանացի բարերար և գործարար Հենրի Թեյթը պատվիրել է Լյուկ ֆիլդսին՝ պատկերել սոցիալական ռեալիզմի ժանրի նկար, որը նախատեսվում է ցուցադրել Բրիտանական արվեստի ազգային պատկերասրահում (այժմ հայտնի է որպես Բրիտանական Tate Gallery): Միևնույն ժամանակ, Թեյթը նկարչին տվեց թեման ընտրելու ազատություն։ Այս կտավի համար Ֆիլդսը ստացավ երեք հազար ֆունտ ստերլինգ, սակայն նա այդ գումարը իր աշխատանքի դիմաց շատ չնչին էր համարում, որովհետև մինչ այդ նա դիմանկարների համար շատ ավելի մեծ գումարներ էր ստանում[5]։ Մեկ ուրիշ վարկածի համաձայն, կտավը պատվիրել էր Վիկտորիա թագուհին, որպեսզի նկարիչը պատկերեր իր անձնական բժիշկին։ Բժիշկ Ջեյմս Կլարկը այդ ժամանակ ուղևորվել էր Բալմորալ ամրոց, որպեսզի հոգ տաներ ծառաներից մեկի հիվանդ երեխային[6].

Իրադարձություններ, որոնք արտահայտվել են նկարում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Aj8» (անգլ.՝ The Widower), Ljwuk Filds, 1876[7]: «Բժիշկի» նախորդը

Հավանական է, որ կտավի ստեղծման համար թեմա է հանդիսացել Ֆիլդսի առաջին երեխայի մահը, որը մահացել էր 1877թ. ծննդյան տոնին, որովայնային տիֆից[8][9]:[Ն 1].

«Այր» նկարը (անգլ.՝ The Widower), որը Ֆիլդսը նկարել էր 1876 թվականին, կարելի է համարել «Բժիշկը» նկարի նախորդը, քանի որ շատ տարրեր նույնատիպ են. հիվանդ երեխայի խնամքը, տխուր մթնոլորտը, աղքատիկ միջավայրը, պատուհանից ներս ընկած թույլ լույսը։

Աշխատանքներ նկարի վերջնական տեսքի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատելով լոնդոնյան իր արվեստանոցում, Ֆիլդսը մոտիկից ծանոթացավ և իր կտավներում պատկերեց աշխատավորների ընտանիքների ինտերյերը, ներառյալ շենքերի տանիքներն ու լամպի լուսավորությունը։ Դրա համար նա եղավ նաև Շոտլանդիայի հյուսիս արևելքում, հյուրընկալվեց շատ բնակարաններում։ Ֆիլդսի նկարներում հիմնականում պատկերված են իր ընտանիքի անդամները։ Հավանական է, որ հիվանդ աղջկա մոդելը իր դուստրն էր, սակայն դուրս հանված ձեռքը իր փոքր որդու ձեռքն է։ Մոր կերպարի համար ընտրված էր վարձու մոդել[10]։ Խոսվում էր այն մասին, որ շատ բժիշկներ էին այցելում նկարչին՝ հուսալով, որ կտավի համար կդառնան գլխավոր կերպար։ Բայց ակնհայտ է, որ նկարում պատկերված բժիշկը ավելի շատ նման է նկարչին. նա իր սեփական նկարն է կարողացել հարմար դիրքով ներկայացնել նկարի կառուցվածքում[11]։ Վերջնական տեսքի բերելու համար արված են մի քանի էսքիզներ, մշակվել են պատկերների դասավորության մի քանի տարբերակներ՝ բժիշկը կանգնած է կտավի աջ կողմում, հիվանդ երեխան նստած է, ոչ թե պառկած, բժիշկի դեմքի մի քանի արտահայտություններ և այլն։ Այդ էսքիզներն այժմ գտնվում են Թեյթի պատկերասրահում[12]։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ և հիվանդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ և հիվանդ (հատված)

Կտավի կենտրոնում կարեկցական հայացքով հիվանդ աղջկան նայող բժիշկն է, իսկ աղջիկը պառկած է տխուր, կյանքի վերջին օրերին ծանր հիվանդությունից դառնացած ու դալկացած։ Մնացած բոլորը գտնվում են ստվերում, լույսը թույլ է, բայց ներշնչող, որ հիվանդը մինչև լույս կապրի[13] 2002 թվականին Կոլին Դուգլասը «British Medical Journal» ամսագրում գրել է. «Այսպիսով, Ֆիլդսը մեզ ստիպում է տխրել, նկարը շատ տպավորիչ է. տխուր դեմքերը, հիվանդի ձեռքը, իշխող լռությունն ու խորհրդավոր հանգստությունը»[14][Ն 2]:

Ծնողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողները կտավում կենտրոնական տեղ չեն գրավում, նրանք անօգնական են ու աննշան։ Ընտանիքի հայրը մխիթարում է իր թույլ կնոջը, ձեռքը դնելով նրա ուսին։ Թվում է, թե նա լացում է, լացի մեջ՝ աղոթում[15]։

Սենյակի ինտերյեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական շեշտը դրված է սենյակի թույլ լուսավորության վրա, որպեսզի արտահայտի վիկտորիանական աղքատիկ կենցաղը։ Աղքատության արտահայտման միջոց է նաև հատակին փռված փոքրիկ գորգը։ Երկու աթոռները, որոնք դրված են կողք-կողքի, ստացել են մահճակալի դեր, իսկ հատակին ընկած թղթի կտորները դեղատոմսի պատառիկներ են, որոնք պատառոտվել են ու ցած են նետվել։ Լամպի լույսի տակ նշմարվում է դեղի մի փոքրիկ սրվակ, որը գտնվում է բժիշկի մոտ և նրա հսկողության տակ[16]։ Լամպի թույլ լույսն ու մայր մտնող արևի թույլ շողերը, որ ներս են թափանցում միակ պատուհանից, ընդգծում են ամբողջ գիշերը հիվանդի կողքին անցկացրած բժիշկի դժգույն, հոգնած դեմքը[10]։ Որպեսզի նկարում նշվի իր հայրական տանից մի փոքրիկ դրվագ (հարգանքի տուրք մատուցելով հոր հիշատակին), նկարիչը առաստաղից կախված ձկնորսական ցանց է պատկերել (նրա հայրը նավաստ էր և նավի գործակալ)[14]։

Հավանություններ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ նկարը ցուցադրվել է 1891 թվականին։ Այն գրավեց հանրության ուշադրությունը և հաջորդաբար ցուցադրվեց Մեծ Բրիտանիայի բոլոր ցուցասրահներում, բոլոր տեղերում արժանանալով մեծ հիացմունքի։ Ականատեսները պատմել են, որ դիտորդներից մեկն այնքան է տպավորվել նկարով, որ տեղում մահացել է։ Այն համարվում է բժշկական պրակտիկայի արտահայտման պատկերներից մեկը և դարձել է «խորհրդանիշ»։ Նկարը բնութագրում է բժշկության իդեալը և օգտագործված բոլոր հնարքները՝ բժիշկի մասնագիտության դժվարությունները նկարագրելու համար։ Բժիշկի կերպարը հերոսի կերպարի է նման։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Moore J. What Sir Luke Fildes' 1887 painting The Doctor can teach us about the practice of medicine today // Br. J. Gen. Pract. / R. JonesRoyal College of General Practitioners, 2008. — Vol. 58, Iss. 548. — P. 210—213. — ISSN 0960-1643; 1478-5242doi:10.3399/BJGP08X279571PMID:18318983
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.tate.org.uk/art/artworks/fildes-the-doctor-n01522
  3. Barilan Y. M. The Doctor by Luke Fildes: an icon in context // Journal of Medical HumanitiesSpringer Science+Business Media, 2007. — Vol. 28, Iss. 2. — P. 59—80. — ISSN 1041-3545; 1573-3645doi:10.1007/S10912-007-9029-XPMID:17401639
  4. 4,0 4,1 4,2 https://www.tate.org.uk/art/artworks/fildes-the-doctor-n01522
  5. «Luke Fildes»։ Spartacus Educational։ Վերցված է դեկտեմբերի 4, 2017 
  6. «The Doctor by Luke Fildes»։ www.thefamousartists.com (en-US)։ Վերցված է դեկտեմբերի 4, 2017 
  7. The Widower. Art Gallery of New South Wales. Retrieved 7 December 2017.
  8. Shankar R., Morgan H. (March 2012)։ «The Doctor, by Luke Fildes»։ Academic Medicine 87 (3): 332–333 (չաշխատող հղում)
  9. Shankar R., Morgan H. (March 2012). «The Doctor, by Luke Fildes». Academic Medicine 87 (3): 332–333 Friedlaender L. K., Friedlaender G. E. (2015)։ «Art in Science: The Doctor by Luke Fildes: Putting the Patient First»։ Clinical Orthopaedics and Related Research 473 (11): 3355–3359։ doi:10.1007/s11999-015-4527-z (չաշխատող հղում)
  10. 10,0 10,1 Sweeney P. J. (1998). «The Doctor» (en). The Lancet 352 (9131). DOI:10.1016/s0140-6736(05)60059-1.
  11. Sweeney P. J. (1998)։ «The Doctor»։ The Lancet (անգլերեն) 352 (9131): 912։ doi:10.1016/s0140-6736(05)60059-1 
  12. «'The Doctor', Sir Luke Fildes, exhibited 1891»։ TATE։ Վերցված է դեկտեմբերի 3, 2017 
  13. Rakel R.։ Textbook of family medicine։ Rakel, Robert E.,, Rakel, David, (Ninth ed.)։ Philadelphia, PA: Elsevier։ էջեր 3–16։ ISBN 9780323239905։ OCLC 905231381 
  14. 14,0 14,1 Milligan B. (September 2016). «Luke Fildes' The Doctor, narrative painting, and the selfless professional ideal». Victorian Literature and Culture 44 (3): 641–668. DOI:10.1017/S1060150316000097. ISSN 1060-1503.
  15. The Doctor', Sir Luke Fildes, exhibited 1891. TATE. Проверено 3 декабря 2017.
  16. [Milligan B. (September 2016). «Luke Fildes' The Doctor, narrative painting, and the selfless professional ideal». Victorian Literature and Culture 44 (3): 641–668. DOI:10.1017/S1060150316000097. ISSN 1060-1503.]


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found