Բե Սու Ջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բե Սյուզիից)
Բե Սու Ջի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն배수지
Ի ծնե անունկորեերեն՝ 배수지
Նաև հայտնի է որպեսՍյուզի
Ծնվել էհոկտեմբերի 10, 1994(1994-10-10)[1] (29 տարեկան)
Գվանջու, Հարավային Կորեա
ԵրկիրՀարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, պարուհի, կինոդերասանուհի, մոդել, փոփ երգիչ և հեռուստատեսային դերասանուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն2010–այժմ
ԼեյբլJYP Entertainment և Management SOOP?[2]
ԿրթությունՍեուլի արվեստի ինստիտուտ և Սեուլի կատարողական արվեստի դպրոց
ԱնդամակցությունMiss A
Կապվածmiss A, JYP Entertainment
Կայքmsoopent.com/page/page.html?acode=S61703024&mcd=02
Ստորագրություն
Ստորագրություն
 Bae Suzy Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Բե Սու Ջի (հանգըլ՝ 배수지, հոկտեմբերի 10, 1994(1994-10-10)[1], Գվանջու, Հարավային Կորեա), ավելի հայտնի Սյուզի անունով, «Ազգի առաջին սերը», կորեացի երգչուհի, դերասանուհի, մոդել և MC: Հայտնի է դարձել Dream High հեռւստասերիալում կատարած Կո Հո Մի դերի շնորհիվ[3]։ Ինչպես նա նա հարավկորեական գյորլ բենդ miss A-ի անդամ է[4], որի դեբյուտը տեղի ունեցել 2010 թվականին JYP Entertainment լեյբլով։

2013 թվականին Սյուզին հայտնվել է «Աշխարհի ամենագեղեցիկ 100 դեմքեր»-ի ցուցակում` հայտնվելով 14-րդ հորիզոնականում։

2014 թվականին Սյուզին զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը «Աշխարհի ամենագեղեցիկ դեմքեր» ցուցակում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզին ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 10-ին Քվանջուում, Հարավային Կորեա[5]։ Նա ունի ավագ քույր` Սու Բին և կրտսեր եղբայր` Սան Մուն[6]։ Սովորել է Սեուլի կատարողական արվեստի ավագ դպրոցում[6]։ Մինչև դեբյուտը` եղել է օնլայն ամսագրերի համար մոդել[7]։ 2009 թվականին տեղի է ունեցել Mnet K Superstar շոուի ընտրումը և նա անցել է նախնական փուլը, բայց այնուամենայնիվ վերջում հեռացվել է։ Նա գրավել է JYP Entertainment-ի ուշադրությունը և դարձել է ստաժյոր[8]։ Մինչը դեբյուտը նրա ստաժավորումը տևել է 1 տարի։ Այնուհետև JYPe որոշեցին ստեղծել 3 հոգուց բաղկացած խումբ. 2 չինացի` Wang Fei Fei ու Meng Jia և 16-ամյա Բե Սու Ջին։ Ինչպես նաև աղջիկները Samsung China-ի հետ պայմանագիր են կնքել և մինչև Samsung Beat Festival-ը ի համար թողարկել «Love Again» երգը։ Երգի տեքստի հեղինակը կորեացի կոմպոզիտոր Super Changddai-ն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը` Hong Won-ki-ն է[9]։ Պաշտոնական դեբյուտի ժամանակ` նրանք ներկայացրել են խմբի վերջին անդամին` Lee Min Young-ին։ Այդպիսով նա դարձավ -ի մասը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

miss A[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսին տեղի է ունեցել Սյուզիի դեբյուտը, որպես miss A խմբի անդամ, որը ներկայացրել է JYP Entertainment լեյբլը։ Աղջիկները նրանց առաջնաելույթը կատարել են «Bad Girl Good Girl» սինգլով։ «Good Bye Baby»-ից հետո` խումբն ուշադրություն է դարձրել իր արտասահմանյան գործունեությանը, այդ թվում չինական դեբյուտին։ Հաջողակ առաջխաղացումից հետո 7 շաբաթվա ընթացքում` խումբը վերադարձել է հոկտեմբերին նոր «Breathe» սինգլով և Step Up մինի ալբոմով։ Այնուհետև խումբը վերադարձել է 2011 թվականի հուլիսին և թողարկել իր առաջին լիարժեք ստուդիական «A Class» ալբոմը, որի առաջին երգը «Good Bye Baby»-ն է։ 2012 թվականի փետրվարին խումբը վերադարձել է նոր «Touch» սինգլով և Touch մինի ալբոմով։ 2012 թվականին աղջիկները վերադարձել են նոր «I don’t need a man» սինգլով և «Independent women pt. 3» մինի ալբոմով։ «I don’t need a man»-ից հետո` խումբը աշխատել է արտասահմանյան գործունեության վրա (Չինաստան)։

Դերասանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի գործունեության հետ մեկտեղ` Սյուզին առաջին խաղն է կատարել Dream High դորամայում։ Այնտեղ նա կատարել է գլխավոր դեր` Կո Հեմի։ Դորաման հեռարձակվել է KBS2 ալիքով հունվարի 3-ից փետրվարի 28-ը[10][11]։ Հեռուստասերիալը մի շարք երկրնեում հաջողության է հասել և արժանացել մի քանի միջազգային մրցանակների[12][13]։ 2012 թվականի մարտի 22-ին նա նկարահանվել է Archtecture 101 ֆիլմում` երիտաասարդ Սոյոնի դերում։ 2012 թվականի հունիսի 4-ին նա դարձել է Հոն քույրերի կողմից գրված BIG հեռուստասերիալի մասը։ Այդ սերիալում ն կատարել է գիժ, բայց գեղեցկուհի Չան Մարիի դերը։ 2013 թվականին նա կատարել է գլխավոր հերոսի դեր «Գու ընտանիքի գիրքը» պատմական հեռուստասերիալում Դամ Յոուլի դերում։ Հեռուստասերիալը հեռարձակվել է MBC ալիքում 2013 թվականի ապրիլի 8-ից հունիսի 25-ը։ 2015 թվականի օգոստոսին Սյուզին դարձավ 2016 թվականին դուրս եկող Uncontrollably Fond հեռուստասերիալի գլխավոր դերակատար դերասան Կիմ Ու Բինի հետ միասին։ Դա կլինի նրա վերադարձը դրամա 2013 թվականի «Գու ընտանիքի գիրքը» հեռուստասերիալից հետո[14]։ Այն միաժամանակ կհեռարձակվի 11 երկրներում` Հարավային Կորեա, ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, Թայվան, Սինգապուր, Թայլանդ, Ֆիլիպիններ, Վիետնամ և Կամբոջա[15]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզին անվանել է շատ դերասանների և այդոլների իր իդեալը` Կիմ Սու Հյոն, Ի Մինկի, Ի ԴոնՈւկ, Իեն Սոմերհոլդեր և այլն։ Ներկայումս նրա իդեաը Քան Դոն Վոնն է։ Կասկածներ կային, որ Սյուզին և Կիմ Սու Հյոնը հանդիպում են, բայց իրականում նրանք մոտիկ ընկերներ են, որոնք միասին նկարահանվել են Dream High հեռւստասերիալում և ներկայումս հանդիսանում են «Bean Pole» բրենդի ներկայացուցիչները։ Սյուզին և ՍուՀյոնը հաճախ շփվում են հեռախոսով և հաղորդագրությունների միջոցով իրար օգնում են հարցազրույցներում։ 2013 թվականի աշնանը խոսաքկցություններ էին գնում Սյուզիի և նրա հետ «Գու ընտանիքի գիրքը» հեռուստասերիալում նկարահանվող Սոն Ջունի սիրավեպի մասին։ Հոկտեմբերին համացանցում տեղադրվեցին Սյուզիի և Սոնի նկարները, որտեղ նրանք միասին ուրախ ժամանակ են անց կացնում ճապոնական ռեստորանում։ Սակայն դրա վերաբերյալ ոչ մի փաստ չկա։ Սյուզիի և Սոնի գործակալւթյունները չեղարկեցին խոսակցությունները` բացատրելոց, որ նրանք լավ ընկերներ են։ 2015 թվականի մարտի 23-ին Dispatch-ը բացահայտեց Սյուզիի և դերասան Լի Մին Հոյի սիրային հարաբերությունները[16]։ Նրանց գործակալությունները հաստատեցին նրանց հարաբերությունները։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երգի անվանում Ալբոմ
2010 «This Christmas» JYP Nation Team Play Concert
2011 «Winter Child» Dream High OST
«Dream High»
«So Many Tears» Me Too, Flower OST
2012 «You’re My Star»[17] Dream High 2 OST
«이 노래가 끝나기 전에» Bounce
«I Still Love You»[18] Big OST
«Come Out If You Love Me» Digital Single
«Classic» Digital Single
«I Won’t Do Bad Things» In The Wind
«Moments» Digital Single

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
2012 Architecture 101[19] երիտասարդ Յան Սոյոն

Դորամա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դերը Հեռուստաալիք
2011 Dream High Կո Հո Մի KBS2
Human Casino KBS2
2012 Dream High Season 2[20] Ինքն իր դերը KBS2
I Need a Fairy[21][22] Չոն Նարա KBS2
Big[23][24] Չան Մարի KBS2
2013 Գու ընտանիքի գիրքը Դամ Յո Ուլ MBC

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Երգիչ Դերը
2010 This Christmas JYP Nation Ինքն իր դերը
2011 Pretty But Hateful Son Ho-young Գլխավոր դեր
2012 Win The Day Team SIII Ինքն իր դերը
Classic Suzy, JYP, Wooyoung, Taecyeon գլխավոր կանացի դեր

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2010 1st allkpop Awards Համացանցի լավագույն անձնավորություն Բե Սյուզի Առաջադրված
2011 47th Baeksang Arts Awards Դրամայի լավագույն նոր դերասանուհի Dream High Առաջադրված
Դրամայի հայտնի դերասանուհի Առաջադրված
5th Mnet 20's Choice Awards Hot New Star Suzy Bae Հաղթանակ
Mnet Media Awards Ամենաքնքուշ լեդի Հաղթանակ
Ամենահայտնի լեդի Առաջադրված
KBS Drama Awards[25][26] Լավագույն նոր դերասանուհի Dream High Հաղթանակ
KBS Drama Awards Համբավի մրցանակ Առաջադրված
Հիանալի դերասանուհի Առաջադրված
Լավագույն զույգ (Կիմ Սու Հյոնի հետ) Հաղթանակ
2012 48th Baeksang Arts Awards Կինոյի լավագույն նոր դերասանուհի Architecture 101 Հաղթանակ
Կինոյի հայտնի դերասանուհի Առաջադրված
6th Mnet 20's Choice Awards Hot Female Movie Star Հաղթանակ
MTN Broadcast Advertisement Festival Women’s CF Model Award Բե Սյուզի Հաղթանակ
7th Seoul International Drama Awards Կորեացի հիանալի դերասանուհի Dream High Առաջադրված
5th Style Icon Awards First Love Fantasies Architecture 101 Հաղթանակ
17th Busan International Film Festival Լավագույն զգեստ Բե Սյուզի Հաղթանակ
21st Buil Film Awards Լավագույն նոր դերասանուհի Architecture 101 Առաջադրված
49th Grand Bell Awards Լավագույն նոր դերասանուհի[27] Առաջադրված
33rd Blue Dragon Film Awards Լավագույն նոր դերասանուհի Առաջադրված
KBS Entertainment Awards Տարբեր շոուներում լավագույն կին նորեկ Invincible Youth Season 2 Հաղթանակ
KBS Drama Awards Համբավի մրցանակ Big Հաղթանակ
Հիանալի դերասանուհի Առաջադրված
Լավագույն զույգ Առաջադրված
2013 5th Shorty Awards Համացանցի լավագույն երգիչ Բե Սյուզի Առաջադրված
49th Baeksang Arts Awards Դրամայի հայտնի դերասանուհի Big Առաջադրված

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. https://www.instagram.com/p/Bv-qFs9HPHk/
  3. http://asianwiki.com/Dream_High_-_Korean_Drama
  4. http://asianwiki.com/Miss_A
  5. http://doramakun.ru/Dorama_and_Live_Action/Cast/1342789954.html
  6. 6,0 6,1 http://shindonga.donga.com/docs/magazine/shin/2012/11/21/201211210500021/201211210500021_1.html
  7. http://news.donga.com/3/all/20101217/33347401/6
  8. http://www.hankyung.com/news/app/newsview.php?aid=2012040316747
  9. http://osen.mt.co.kr/article/G1006290189
  10. http://www.allkpop.com/article/2010/11/iu-miss-as-suzy-confirmed-for-dream-high
  11. http://www.allkpop.com/article/2011/01/dream-high-attracts-a-divided-response-after-first-airing
  12. http://www.allkpop.com/article/2011/02/dream-high-valued-more-than-chuno#axzz2fDHkaflt
  13. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
  14. http://m.entertain.naver.com/read?oid=076&aid=0002791183
  15. http://m.entertain.naver.com/read?oid=382&aid=0000481671&spi_ref=m_entertain_twitter
  16. http://www.koreaherald.com/view.php?ud=20150323000681
  17. http://www.allkpop.com/article/2012/02/miss-as-suzy-s(չաշխատող հղում)..
  18. http://news.nate.com/view/20120713n11547?mid=n0107
  19. http://www.hancinema.net/korean_movie_An_Introduction_to_Architecture.php
  20. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
  21. http://www.allkpop.com/article/2012/03/esuzy-to-make-a-cameo-appearance-on-kbs2-i-need-a-fairy
  22. http://news.nate.com/view/20120403n09437?mid=e0101
  23. http://www.allkpop.com/article/2012/04/gong-yoo-lee-min-jung-and-miss-as-suzy-confirmed-for-drama-big
  24. http://news.nate.com/view/20120413n07262?mid=e0101
  25. http://www.allkpop.com/article/2011/12/2011-kbs-drama-awards-reveals-list-of-nominees
  26. http://www.allkpop.com/article/2011/12/winners-from-the-2011-kbs-drama-awards
  27. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.