Բերտա ֆոն Տառնոչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բերտա ֆոն Տառնոչի
Ծնվել էապրիլի 1, 1846(1846-04-01)[1][2][3][…]
ԾննդավայրԻնսբրուք[4]
Վախճանվել էմարտի 6, 1936(1936-03-06)[1][2][3] (89 տարեկան)
Մահվան վայրPörtschach am Wörther See, Klagenfurt-Land District, Կարինտիա, Ավստրիա
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտություննկարչուհի և ուսուցչուհի
ԱնդամակցությունVerein der Schriftstellerinnen und Künstlerinnen Wien?[3]
Bertha von Tarnoczy Վիքիպահեստում
Ծառուղի հարավում
Լինցի եկեղեցին
Նրբանցք Մելսեսինում

Բերտա ֆոն Տառնոչի-Շպրինցենբերգ (գերմաներեն՝ Bertha von Tarnóczy-Sprinzenberg, ապրիլի 1, 1846(1846-04-01)[1][2][3][…], Ինսբրուք[4] - մարտի 6, 1936(1936-03-06)[1][2][3], Pörtschach am Wörther See, Klagenfurt-Land District, Կարինտիա, Ավստրիա), ավստրիացի նկարչուհի, մանկավարժ։ Համբավվել է հատկապես բնանկարի, նատյուրմորտի, դիմանկարի ժանրերում ստեղծած գործերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերտայի հայրը՝ Կարլ Լյուդվիգ ֆոն Տառնոչի-Շպրինցենբերգը, արքունիքի ֆինանսների տնօրենն էր, հորեղբայրը՝ Մաքսիմիլիան Յոզեֆ ֆոն Տառնոչին, Զալցբուրգի արքեպիսկոպոսը, ով հետագայում դարձավ կարդինալ[5][6]։ Ապագա նկարչուհին սովորել է Ռիդենբուրգի Սակրե Կյոր վանքի դպրոցում, որտեղ էլ առաջին անգամ դրսևորել է նկարչական իր ձիրքը։ Դպրոցն ավարտելուց հետո հաճախ ուղեկցել է հորը նրա բազմաթիվ ուղևորությունների ընթացքում։ 1875-1876 թվականներին Զալցբուրգում աշակերտել է անվանի նկարիչ Անտոն Հանշին, ապա կերպարվեստի նրբությունների մեջ շարունակել է խորանալ ու հմտանալ՝ ուսանելով Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի օրիորդաց բաժանմունքում՝ Թեոդոր Հեռի ղեկավարությամբ, միաժամանակ նկարչության մասնավոր դասեր առնելով նկարչուհի Ժաննա Բաուկից։ 1882 թվականին Բերտան դարձել է Մյունխենի նկարչուհիների ընկերակցության հիմնադիր անդամներից մեկը[5][6]։

1886 թվականին նա մեկնել է Վիեննա, վարպետանալու նպատակով դասեր առել նկարիչ Էմիլ Յակոբ Շինդլերից։ Այստեղ միաժամանակ մտերմացել է նկարչուհի, քանդակագործուհի Օլգա Վիզինգեր-Ֆլորիանի հետ։ Հետագայում մի քանի անգամ, դարձյալ ուսումնառության նպատակով, ճամփորդել է Իտալիայում ու Հոլանդիայում։ Տևական ու մանրակրկիտ նախապատրաստությունից հետո վերջապես սկսել է իր նկարչական աշխատանքները ներկայացնել ցուցահանդեսներում (հիմնականում Զալցբուրգում ու Բուդապեշտում1891 թվականին պատվո դիպլոմի է արժանացել Ագրամի (ներկայիս Զագրեբի) ցուցահանդեսում ցուցադրած իր ստեղծագործությունների համար[5][6]։ Ստեղծագործելու հետ մեկտեղ՝ Բերտան մանկավարժական գործունեություն է ծավալել. սկզբում կերպարվեստի դասեր է տվել ազնվականների երեխաներին, ապա, Միխաելա Պֆաֆինգերի մահից հետո, ստանձնել է Լինց քաղաքում վերջինիս բացած արվեստի դպրոցի ղեկավարությունը և մինչև 1919 թվականը առաջ տարել այդ գործը[5]։

1901 թվականին Վիեննայում, Օլդա Վիզինգեր-Ֆլորիանի, Մարիաննա ֆոն Էշենբուրգի, Մարիա Էգների, Սյուզաննա Գրանիչի (1869-1946), Մարիա Մյուլլերի (1847-1935), Թերեզա Ֆյոդորովնա Ռիսի հետ, հիմնադրել է «Ութ նկարչուհիներ» (Acht Künstlerinnen (de)) ստեղծագործական խմբակը[7], իսկ հետագայում էլ դարձել է Ավստրիայի նկարչուհիների ընկերակցության առաջին անդամներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Baumgartner M. 134 // Der Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen in Wien (գերմ.)Böhlau Verlag, 2015. — ISBN 978-3-205-20168-7, 978-3-205-79702-9 — doi:10.7767/9783205201687
  4. 4,0 4,1 4,2 Murau K. Wiener Malerinnen (գերմ.) — S. 109—112.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Bertha von Tarnóczy-Sprinzenberg in Österreichisches Biographisches Lexikon abgerufen am 24. Juli 2016
  6. 6,0 6,1 6,2 Marianne Baumgartner (2015-07-24)։ «Der Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen in Wien: (1885-1938)» (German)։ Böhlau Verlag Wien։ էջ 381։ ISBN 978-3-205-79702-9 
  7. «ARIADNE - Projekt "Frauen in Bewegung" - "Gruppe der Acht Künstlerinnen, Wien"»։ ac.at (German)։ www.onb.ac.at։ Վերցված է 2016-07-24 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Julie M. Johnson, The Memory Factory: The Forgotten Women Artists of Vienna 1900, Purdue University Press, 2012 1-55753-613-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]