Թերեզա Ֆյոդորովնա Ռիս
Թերեզա Ֆյոդորովնա Ռիս ռուս.՝ Тереза Фёдоровна Рис | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 30, 1866[1] |
| Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիա[1] |
| Վախճանվել է | հուլիսի 16, 1956[2] (90 տարեկան) |
| Մահվան վայր | Լուգանո, Տիչինո, Շվեյցարիա[3][2] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարչուհի և քանդակագործ |
| Ոճ | Վիեննական սեցեսիոն |
| Ուսուցիչ | Edmund von Hellmer? |
| Անդամակցություն | Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen Wien?[4] |
Թերեզա Ֆյոդորովնա Ռիս (գերմ.՝ Teresa Feoderovna Ries, հունվարի 30, 1866[1], Բուդապեշտ, Հունգարիա[1] - հուլիսի 16, 1956[2], Լուգանո, Տիչինո, Շվեյցարիա[3][2])[5], ռուսական-հրեական ծագմամբ ավստրիացի նկարչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերեզա Ֆյոդորովնա Ռիսը ծնվել է 1874 թվականին Ռուսաստանում, հրեական ընտանիքում։ Սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, որտեղից արտաքսվել է ուսուցիչներից մեկի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար[6][7]։ 21 տարեկան հասակում տեղափոխվել է Վիեննա, որտեղ կայացել է նրա առաջին ցուցահանդեսը։ Ներկայացրել է «Վհուկը» քանդակը՝ եղունգները կտրող մերկ կնոջ ֆիգուր[8], որը գրավել է Ֆրանց Յոզեֆ I կայսեր ուշադրությունը[7], և շուտով Ռիսը հայտնի է դարձել Վիեննայում[8]։ Ցուցահանդես է այցելել նաև Վիեննական սեցեսիոնի ակտիվ անդամ Գուստավ Կլիմտը, ով առաջարկել է Ռիսին հանդես գալ իրենց հետ[7]։ Ռիսը խնդրել է Էդմունդ ֆոն Հելմերին դառնալ իր ուսուցիչը, որը սկզբում մերժել է նրան՝ ասելով «անօգուտ է կնոջը դասավանդել, քանի որ նրանք ամուսնանում են»[5], սակայն օգնել է Ռիսին ցուցադրել իր աշխատանքները և պատվերներ ստանալ[5]։
1900 թվականին Ռիսը ցուցահանդես է ունեցել Փարիզի Համաշխարհային և 1911 թվականի Թուրինի Համաշխարհային ցուցահանդեսներում Ռուսաստանի և Ավստրիայի հրավերով[7]։ Լիխտենշտեյնի իշխան Ալոիզն առաջարկել է Ռիսին իր սեփական պատկերասրահին կից սենյակներն օգտագործել որպես ստուդիա[7]։
Ռիսն աշխատել է քարով, մարմարով, գիպսով, բրոնզով[9]՝ ստեղծելով հանրային և մասնավոր աշխատանքներ։ Նրա հայտնի մերկ քանդակներից են՝ «Լուսնոտը» (մինչև 1894),[10], «Լյուցիֆեր» (1897)[11], «Մահ» (1898)[12]։ Ստեղծել է քանդակներ, կիսանդրիներ հանրային տարածքների համար։ Նրա ստեղծած Յարոմիր Մուդիի կիսանդրին (1897) տեղադրված է Վիեննայի Հրշեջ ընկերության շենքի առջև[13]։ Ռիսը հատկապես հայտնի է Մարկ Տվենի կիսանդրիի և նրան լուսանկարելու համար այն ժամանակահատվածում, երբ Տվենն ապրել է Վիենայում[14][15][16]։
Ըստ արվեստաբան Կառլ Կրաուսի՝ «Ռիսի ցուցահանդեսներն ունեցել են չափազանց շատ հրապարակայնություն»[7]։ 1928 թվականին Ռիսը տպագրել է իր հուշերը՝ վերնագրված «Die Sprache des Steines» («Քարի լեզուն»)[17]։ 1938 թվականին նացիստական քաղաքականության պատճառով Ռիսն արտաքսվել է իր պատկերասրահից ու ստուդիայից։ Մինչև 1942 թվականը շարունակել է աշխատել Վիեննայում[7], այնուհետև արտագաղթել է Լուգանո, Շվեյցարիա[9][16]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկվայում, դեռահաս տարիքում, Ռիսն ամուսնացել, կորցրել է երեխային և ամուսնալուծվել է[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 http://www.artrz.ru/menu/1804660060/1804786114.html
- 1 2 3 4 (unspecified title) — doi:10.32020/ARTANDDOC/21/2019/17
- 1 2 Répertoire des artistes (ֆր.)
- ↑ Baumgartner M. 114 // Der Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen in Wien (գերմ.) — Böhlau Verlag, 2015. — ISBN 978-3-205-20168-7, 978-3-205-79702-9 — doi:10.7767/9783205201687
- 1 2 3 Ben-Eli, Birgit (2009 թ․ մարտի 1). «Austria: Jewish Women Artists». Jewish Women: A Comprehensive Historical Encyclopedia. Jewish Women's Archive. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
- 1 2 Johnson, 2012, էջ 205
- 1 2 3 4 5 6 7 «The Forgotten Women Artists of Vienna 1900». 2012 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2016-08-19-ին. Վերցված է 2017-05-16-ին.
- 1 2 Johnson, 2012, էջ 209
- 1 2 Johnson, 2012, էջ 203
- ↑ Johnson, 2012, էջ 207
- ↑ Johnson, 2012, էջեր 1–2
- ↑ Johnson, 2012, էջեր 203–204
- ↑ Johnson, 2012, էջ 208
- ↑ Johnson, 2012, էջեր 218–219
- ↑ «Literary Pickups». Book Notes: A Monthly Literary Magazine and Review of New Books. 1: 288. 1898 թ․ նոյեմբեր.
- 1 2 Ivry, Benjamin (2013 թ․ հունվարի 12). «Turn-of-Century Vienna Artists Deserve Second Look». The Forward. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Johnson, 2012, էջ 2
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Johnson, Julie M. (2012). The Memory Factory: The Forgotten Women Artists of Vienna 1900. Purdue University Press. ISBN 978-1-55753-613-6.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզա Ֆյոդորովնա Ռիս» հոդվածին։ |
| ||||||
- Հունվարի 30 ծնունդներ
- 1866 ծնունդներ
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 16 մահեր
- 1956 մահեր
- Շվեյցարիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի նկարչուհիներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Ավստրիացի նկարիչներ
- Ավստրիացի նկարչուհիներ
- Ավստրիացի քանդակագործներ
- Կին արվեստագետներ
- Հրեա կին քանդակագործներ
- Հրեա նկարչուհիներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Ռուս նկարչուհիներ
- Ռուսաստանի հրեաներ