Օլգա Վիզինգեր-Ֆլորիան
Օլգա Վիզինգեր-Ֆլորիան գերմ.՝ Olga Wisinger-Florian | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 1, 1844[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][5] |
Վախճանվել է | փետրվարի 27, 1926[1][2][3][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Գրաֆենեգ, Krems(Land) District, Ստորին Ավստրիա, Ավստրիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | իմպրեսիոնիզմ |
Անդամակցություն | Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen Wien?[6] |
![]() |
Օլգա Վիզինգեր-Ֆլորիան (գերմ.՝ Olga Wisinger-Florian, նոյեմբերի 1, 1844[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][5] - փետրվարի 27, 1926[1][2][3][…], Գրաֆենեգ, Krems(Land) District, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի իմպրեսիոնիստ նկարիչ, ով ստեղծագործել է հիմնականում բնանկարի և ծաղկային նատյուրմորտների ժանրում: Ավստրիական "Stimmungsimpressionismus"-ի (տրամադրության իմպրեսիոնիզմ) ներկայացուցիչ[7]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլգա Վիզինգեր-Ֆլորիան ծնվել և իր ամբողջ կյանքն ապրել է Վիեննայում: Մանուկ հասակից աչքի է ընկել երաժշտական ունակություններով և երաժշտության դասեր է առել Յուլիուս Էփշտեյնի մոտ և ակնկալել է դառնալ դաշնակահար: Սակայն 1874 թվականին հիվանդության պատճառով (ձեռքի շարժման սահմանափակում) ստիպված դադարեցրել է երաժշտական կարիերան: Նույն տարում ամուսնացել է դեղագործ Ֆրանց Վիզինգերի հետ: 1875 թվականին ծնվել է նրանց որդին` Օսկարը: Ֆրանց Վիզինգերը մահացել է 1890 թվականին[8]:
1870-ական թվականներին Օլգա Վիզինգեր-Ֆլորիան սկսել է ուսումնասիրել նկարչություն: 1880 թվականին նկարչության դասեր է առել այդ ժամանակների հայտնի նկարիչներ Ավգուստ Շևերի և Էմիլ Յակոբ Շինդլերի մոտ: 1881 թվականից պարբերաբար մասնակցել է ցուցահանդեսների, նախ ցուցադրվել է Շինդլերի բնակարանում կազմակերպված ցուցահանդեսներին, այնուհետև` Ավստրիայի նկարիչների միության (Vienna Secession) ցուցահանդեսներին: Հետագայում մասնակցել է համաշխարհային ցուցահանդեսների Փարիզում, Չիկագոյում և ձեռք է բերել միջազգային ճանաչում [8]:
Վիզինգեր-Ֆլորիանի վաղ աշխատանքները նկարագրվում են որպես «տրամադրության իմպրեսիոնիզմ»: Դրանք իրենց վրա են կրում նաև Շինդլերի ազդեցությունը: 1884 թվականին Վիզինգեր-Ֆլորիանը թողել է այս ոճը և ստեղծագործել ռեալիստական ոճով, ավելի վառ գույներով, ինչը հիշեցնում է էքսպրեսիոնիզմ[8]:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- M. Schwab, Olga Wisinger-Florian, master's thesis, Vienna, 1991 [1]
- P. Müller and P. Weninger (de), Die Schule von Plankenberg, exhibition guide, Vienna, 1991
- A(dalbert). F(ranz). Seligmann (de) (1862–1945), Olga Wisinger-Florian, Neue Freie Presse, 3.11.1924
- Bärbel Holaus, Olga Wisinger-Florian (1844–1926): Arrangement mit dem "Männlichen" in der Kunst, in: Jahrhundert der Frauen: vom Impressionismus zur Gegenwart; Österreich 1870 bis heute, Ed.: I. Brugger (de) (born 1960, Zell am See), Wien: Kunstforum, 1999, S. 84 - 103
- Eisenberg, Ludwig (1858–1910), Künstler- und Schriftstellerlexikon "Das geistige Wien", 1891, p. 406, Wien, Heinrich Brockhausen
- Edith Futscher, Olga Wisinger-Florian. In: exhibition catalogue from das Kunsthaus Mürzzuschlag (de) "Natürliche Natur. Österreichische Malerei des Stimmungsimpressionismus"., 1994, 250 S., ÖWF (de): p. 214-17, Mürzzuschlag
- H. Kratzer (de), Die großen Österreicherinnen. 90 außergewöhnliche Frauen im Porträt., 2001, Wien, Ueberreuter
- Peter Weninger, Olga Wisinger-Florian, Katalog zur Ausstellung im NÖ Landesmuseum (de). Die Schule von Plankenberg, Emil Jakob Schindler und der österreichische Stimmungsimpressionismus., 1991, p. 45-47, 148, Graz
- H. Zeman (de) (born 1940, Pernitz), Die Porträtmalerin Marie Müller 1847-1935. Leben und Werk. Samt ihrem Briefwechsel mit der Dichterin Marie v. Ebner-Eschenbach und unter Berücks. d. Porträtmalerin Bertha Müller 1848-1937., 2002, p. 124, Wien, self-published
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Բնանկար
-
Զարդարված սեղանով ինտերիեր
-
Ագարակ Էցդորֆում
-
Պարտեզում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Olga Wisinger-Florian (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 [Olga Wisinger-Florian Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.) — Österreichische Nationalbibliothek, 2006.
- ↑ 4,0 4,1 4,2 Wurzbach D. C. v. Wiesinger, Olga (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 56. — S. 77.
- ↑ 5,0 5,1 5,2 Murau K. Wiener Malerinnen (գերմ.) — S. 120—124.
- ↑ Baumgartner M. 150 // Der Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen in Wien (գերմ.) — Böhlau Verlag, 2015. — ISBN 978-3-205-20168-7, 978-3-205-79702-9 — doi:10.7767/9783205201687
- ↑ «Wisinger-Florian, Olga»։ www.aeiou.at։ Վերցված է 2017-03-08
- ↑ 8,0 8,1 8,2 Harriman, Helga H. (1989-01-01). "Olga Wisinger-Florian and Tina Blau: Painters in "Fin de Siècle" Vienna". Woman's Art Journal. 10 (2): 23–28. doi:10.2307/1358208. JSTOR 1358208.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օլգա Վիզինգեր-Ֆլորիան կատեգորիայում։ |
|