Բեռնարդինո Ռամացինի
Jump to navigation
Jump to search
Բեռնարդինո Ռամացինի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 3, 1633[1] |
Ծննդավայր | Կարպի, Կաղապար:Մոդենայի գավառ, Էմիլիա Ռոմանիա |
Մահացել է | նոյեմբերի 5, 1714[2][3][1][4] (81 տարեկանում) |
Մահվան վայր | Պադովա, Վենետիկի հանրապետություն[5] |
Կրթություն | Պարմայի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, գրող և համալսարանի պրոֆեսոր |
Աշխատավայր | Պեդուայի համալսարան |
Անդամություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա |
Bernardino Ramazzini Վիքիպահեստում |
Բեռնարդինո Ռամացինի, (1633-1714), իտալացի բժիշկ, աշխատանքի հիգիենայի հիմնադիրներից։
Սովորել է Ֆեռարայի և Պարմի համալսարաններում։ 1682 թվականին ղեկավարել է Մոդենայի համալսարանի տեսական բժշկության, 1700 թվականից՝ Պադուայի համալսարանի գործնական բժշկության ամբիոնները։ Արհեստավորների հիվանդությունների մասին «Դատողություններ» (1700) հիմնական աշխատությունում Ռամացինինի նկարագրել է մոտ 70 մասնագիաություններին բնորոշ հիվանդություններ, հատկապես առանձնացրել է մշակվող նյութերի (սնդիկ, կապար), աշխատանքային հնարքների ու դիրքի (դերձակների, շինարարների), արտաքին միջավայրի վնասակար ազդեցությունները և մշակել դրանց դեմ պայքարի միջոցներ։ Ռամացինի անունով են կոչվում Իտալիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների պրոֆեսիոնալ հիգիենայի գիտական ընկերությունները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Who Named It?
- ↑ data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ SNAC — 2010.
- ↑ Brockhaus Enzyklopädie
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119392364 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |