Բենջամին Շիրս
Բենջամին Շիրս | |
Կուսակցություն՝ | Ժողովրդի գործողություն կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սինգապուրի ազգային համալսարան, Saint Andrew's Secondary School? և Yong Loo Lin School of Medicine? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և գինեկոլոգ |
Դավանանք | քրիստոնեություն |
Ծննդյան օր | օգոստոսի 12, 1907[1] |
Ծննդավայր | Սինգապուր |
Վախճանի օր | մայիսի 12, 1981[1] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Սինգապուր |
Թաղված | Kranji State Cemetery |
Քաղաքացիություն | Սինգապուր |
Ամուսին | Yeo Seh Geok?[2] |
Զավակներ | Dr Joseph Henry Hinggiam Sheares? և Constance Sheares? |
Պարգևներ | |
Բենջամին Հենրի Շիրս (անգլ.՝ Benjamin Henry Sheares, օգոստոսի 12, 1907[1], Սինգապուր - մայիսի 12, 1981[1], Սինգապուր), սինգապուրցի պետական գործիչ, բժիշկ, մանկավարժ, պրոֆեսոր, բժշկության դոկտոր։ Սինգապուրի երկրորդ նախագահ (1971-1981)[3]։ Սինգապուրի ազգային համալսարանի առաջին ռեկտոր։ Նրա անունով են կոչվում և՛ Բենջամին Շիրսի կամուրջը, և՛ Սինգապուրի Ազգային համալսարանի Շիրս սրահը[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենջամին Շիրսը ծնվել է եվրասիական խառը ընտանիքում։ Նրա հայրը՝ Էդվին Հ. Շիրսը, Հնդկաստանում մեծացած անգլիացի էր, աշխատել է որպես հասարակական աշխատանքների բաժնի տեխնիկական ղեկավար։ Սինգապուրում ծնված մայրը՝ Լիլիան Գոմեսը, չինա-սինգապուրա-իսպանական ծագում ուներ։ Կրթություն է ստացել Սուրբ Անդրեաս Առաքյալի Raffles Institution հեղինակավոր դպրոցում։ 1922 թվականին տեղափոխվել է սովորելու Ռաֆայելի անվան ինստիտուտում, որը միակ դպրոցն է եղել՝ հագեցած գիտական լաբորատորիաներով, ինչը համարվել է կատարյալ վայր՝ բժիշկ դառնալու իր հավակնությունները իրականացնելու համար։ 1929 թվականին ավարտել է Սինգապուրի Թագավոր Էդուարդ VII անվան բժշկական քոլեջը (այժմ՝ Սինգապուրի ազգային համալսարան)։ Այնուհետև աշխատել է որպես մանկաբարձ-գինեկոլոգ[5]։
1940 թվականին շահել է Մեծ Բրիտանիայում երկամյա հետդիպլոմային ուսուցման թագավորական կրթաթոշակ։ Նրան շնորհված Թագավորական կրթաթոշակը հնարավորություն է տվել Մեծ Բրիտանիայում անցնել ասպիրանտուրայի երկամյա նախապատրաստական դասընթաց։ Սակայն ուսմանը խանգարել է սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1942-1945 թվականներին Սինգապուրի ճապոնական օկուպացիայի ժամանակ Շիրսը ղեկավարել է կղզու կանանց և մանկական ամենամեծ հիվանդանոցը։ Այդ ժամանակահատվածում առաջին անգամ ներդրվել է ստորին կեսարյան հատումը, որը հղիների մոտ հանգեցնում է ավելի ցածր մահացության և հիվանդացության, քան վերին կեսարյան հատումը։ Պատերազմի ավարտից հետո դարձել է առաջին սինգապուրցի բժիշկը, որը նշանակվել է մանկաբարձության և գինեկոլոգիայի պրոֆեսոր Թագավոր Էդվարդ VII անվան բժշկական քոլեջում։ Որակավորման բարձրացման նպատակով 1947 թվականին ընդունվել է Մեծ Բրիտանիայի թագավորական բժշկական բարձրագույն հետբուհական կրթության դպրոց։ Ասպիրանտուրան ավարտել է Լոնդոնում և 1948 թվականի հունվարին դարձել Սինգապուրից առաջին մանկաբարձը, ով ընտրվել է Անգլիայի մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջի անդամ։ 1948 թվականի մարտին, Էդինբուրգի վիրաբույժների թագավորական քոլեջից ստանալով մասնագետի որակավորում, վերադարձել է Սինգապուր, որտեղ դարձել է մանկաբարձության և գինեկոլոգիայի պրոֆեսոր։ 1948 թվականի հունիսին նշանակվել է նաև բրիտանական զինվորական հոսպիտալի պատվավոր խորհրդատու։
1950 թվականին Շիրսը դարձել է բժշկագիտության դոկտոր։ Եղել է Սինգապուրի գլխավոր հիվանդանոցի (Singapore General Hospital) տնօրենը, 1950 թվականի հունվարից մինչև 1960 թվականի հունիսը՝ Սինգապուրի Մալայական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի պրոֆեսոր։ Հետագայում զբաղվել է մասնավոր բժշկական գործունեությամբ։ Նրա նշանակալից ներդրումը բժշկության մեջ եղել է վագինոպլաստիկայի տեխնոլոգիան, որը հետագայում տասնամյակներ շարունակ օգտագործվել է սեռափոխության վիրահատության համար։ Որպես անվանի մանկաբարձ-գինեկոլոգ, եղել է Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջի (Մեծ Բրիտանիա) և Ամերիկյան վիրաբույժների կոլեգիայի անդամ։ Դասախոսություններ է կարդացել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև հեղինակել է բազմաթիվ հոդվածներ միջազգային և տեղական ամսագրերում։ Եղել է Մալայզիայի թագավորական ընտանիքների որոշ անդամների անձնական մանկաբարձ-գինեկոլոգ։ Սինգապուրում զբաղվել է ընտանիքի պլանավորման խնդիրներով։ 1970 թվականի սկզբին աշխատանքի է անցել բժշկական մասնագիտացման կոմիտեում։
1971-1981 թվականներին զբաղեցրել է Սինգապուրի նախագահի պաշտոնը՝ ընտրվելով օրենսդիր մարմնի կողմից։ Նախագահի պաշտոնը զբաղեցրել է երեք ժամկետ անընդմեջ, մինչև իր մահը՝ 1981 թվականի մայիսի 12-ը[6]։
Մահացել է քաղցկեղից։ Թաղված է Կրանջիի ռազմական հուշահամալիրի հարևանությամբ գտնվող պետական գերեզմանատանը։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինդոնեզիայի Հանրապետության Ադիպուրնա աստղ (Ինդոնեզիա) (1974),
- Սիկատունայի շքանշանի շղթա (Ֆիլիպինների Հանրապետություն) (1976),
- Սինգապուրի ազգային համալսարանի պատվավոր դոկտոր (1970),
- Թագավորական բժշկական ընկերության պատվավոր անդամ (1975),
- Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջի պատվավոր անդամ (1976)։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սինգապուրի Ազգային համալսարանի Sheares Hall կամուրջը և շենքը կրում են Բենջամին Հենրի Շիրսի անունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Remembering Mrs Benjamin Sheares
- ↑ Benjamin Sheares
- ↑ «How they came to be named». The Straits Times, Retrieved from Newspaper SG. 1994 թ․ օգոստոսի 16.
- ↑ Sheares, J. (Joseph) H.H. (July 2005). «Benjamin Henry Sheares, MD, MS, FRCOG: President, Republic of Singapore 1971–1981; Obstetrician and Gynaecologist 1931–1981 : A Biography, 12th August 1907 – 12th May 1981» (PDF). Annals of the Academy of Medicine, Singapore. 34 (6): 25C–41C. ISSN 0304-4602. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Sheares in a coma. (11 May 1981). The Straits Times, p. 1; Lee, P., Ngoo, I., & Bala, K. (13 May 1981). Singapore mourns. The Straits Times, p. 1. Retrieved from NewspaperSG.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենջամին Շիրս» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 12 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Սինգապուրում ծնվածներ
- Մայիսի 12 մահեր
- 1981 մահեր
- Սինգապուրում մահացածներ
- Բաղնիքի շքանշանի Մեծ Խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Սինգապուրի նախագահներ
- Սինգապուրցի ակադեմիկոսներ
- Սինգապուրցի բողոքականներ
- Սինգապուրի քաղաքական գործիչներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Քաղցկեղից մահացածներ
- Մանկավարժներ