Բեմիջի
Բնակավայր | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
Մակերես | 40,317745 կմ², 36,614868 կմ² | |
ԲԾՄ | 416±1 մետր | |
Բնակչություն | ▲14 574 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2] | |
Հեռախոսային կոդ | 218 | |
Փոստային դասիչ | 56601 | |
Պաշտոնական կայք | ci.bemidji.mn.us(անգլ.) | |
| ||
Բեմիջի (անգլ.՝ Bemidji), քաղաք ամերիկյան Մինեսոտա նահանգում, Բեմիջի լճի և Միսիսիպի գետի ափերին։ Բելթրեմի շրջանի վարչական կենտրոնն է[3], ինչպես նաև հնդկացիական երեք ռեզերվացիաների (Կարմիր լճի, Սպիտակ երկրի և Տզրուկոտ լճի ռեզերվացիաների) կենտրոնը։ 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 15.404: Համարվում է Միսիսիպիի ափերին կառուցված առաջին քաղաքը, քըրլինգ մարզաձևի բնօրրանը, ավանդազրույցների հերոս, հսկա փայտահատ Փոլ Բանյանի, ինչպես նաև դերասանուհի, 1940-1950-ական թվականների ամերիկյան սեքս-խորհրդանիշ Ջեյն Ռասելի (Jane Russell) ծննդավայրը։
Քաղաքում գործող համբավավոր ուսումնական հաստատություններից են Բեմիջիի պետական համալսարանը (Bemidji State University), հյուսիսարևմտյան տեխնիկական քոլեջը (Northwest Technical College), Օուք Հիլզի քրիստոնեական քոլեջը (Oak Hills Christian College):
Բեմիջիի FIPS կոդը (տեղեկատվության մշակման դաշնային չափորոշիչների նիշը) 27-05068-ն է[4], GNIS ցուցիչը (աշխարհագրական անվանումների տեղեկատվական համակարգի ցուցիչը)՝ 0655325-ը[5]։
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսումնասիրողներից շատերը գտնում են, որ բնակավայրի անվանումն առաջացել է հնդկացիական օջիբվե ցեղի լեզվի Buh-mid-ji-ga-maug (bemijigamaag) բառից[6], որը նշանակում է «հատվող ջրերով լիճ»։ Ոմանք էլ այն կարծիքն են հայտնել, որ Բեմիջին օջիբվե ցեղի առաջնորդներից մեկի անունն է[7]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը զարգացող տնտեսություն ունի, որը գլխավորապես հիմնված է փայտամշակման արդյունաբերության, առողջապահական, հանրային, գիտատեխնիկական, ֆինանսական, ապահովագրական ծառայությունների մատուցման և առևտրի վրա[8]։
Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեմիջիի ղեկավար մարմինը բաղկացած է համայնքապետից և ավագանու (խորհրդի) հինգ անդամներից, որոնք մեկական շրջանի կամ թեմի ընտրովի ներկայացուցիչ են[9]։
Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականին FX հեռուստաալիքով հեռարձակված «Fargo» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի դրվագներում, որոնցում գլխավոր դերերի կատարմամբ հանդես են գալիս Բիլլի Բոբ Թորնտոնն ու Մարտին Ֆրիմանը, գործողությունները ծավալվում են Բեմիջիում[10]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեմիջիին բնորոշ է խոնավ մայրցամաքային կլիման, որը, ըստ Köppen climate classification-ի դասակարգման, կլիմայական քարտեզներում նշվում է Dfb համառոտագրությամբ։ Ամառները տաք են ու կարճատև, ձմեռները՝ երկար ու ցրտաշունչ։ Եղանակի ազգային ծառայության (National Weather Service) իրականացրած օդերևութաբանական դիտումների վերլուծությունը բերել է այն եզրահանգման, որ 21-րդ դարում, 1930–1999 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանի համեմատությամբ, ձյան տեղումների քանակն ավելացել է մոտավորապես 5%-ով[11]։
Բեմիջի, Մինեսոտա 1981–2010 Normals, snowfall 1987–2018ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 52 (11) |
60 (16) |
72 (22) |
95 (35) |
94 (34) |
94 (34) |
101 (38) |
101 (38) |
98 (37) |
95 (35) |
73 (23) |
56 (13) |
101 (38) |
Միջին բարձր °F (°C) | 16.3 (−8.7) |
22.9 (−5.1) |
34.6 (1.4) |
50.8 (10.4) |
64.5 (18.1) |
72.9 (22.7) |
77.4 (25.2) |
75.2 (24) |
65.5 (18.6) |
51.6 (10.9) |
34.4 (1.3) |
20.3 (−6.5) |
49.0 (9.4) |
Միջին օրական °F (°C) | 5.9 (−14.5) |
11.2 (−11.6) |
24.2 (−4.3) |
39.1 (3.9) |
53.1 (11.7) |
62.6 (17) |
67.2 (19.6) |
64.7 (18.2) |
55.1 (12.8) |
41.9 (5.5) |
26.1 (−3.3) |
11.5 (−11.4) |
38.6 (3.7) |
Միջին ցածր °F (°C) | −4.6 (−20.3) |
−0.4 (−18) |
13.7 (−10.2) |
27.4 (−2.6) |
41.7 (5.4) |
52.3 (11.3) |
57.0 (13.9) |
54.2 (12.3) |
44.7 (7.1) |
32.2 (0.1) |
17.8 (−7.9) |
2.7 (−16.3) |
28.4 (−2) |
Ռեկորդային ցածր °F (°C) | −50 (−46) |
−47 (−44) |
−44 (−42) |
−13 (−25) |
11 (−12) |
24 (−4) |
37 (3) |
30 (−1) |
22 (−6) |
2 (−17) |
−30 (−34) |
−45 (−43) |
−50 (−46) |
Տեղումներ դյույմ (մմ) | 0.73 (18.5) |
0.66 (16.8) |
1.09 (27.7) |
1.78 (45.2) |
3.05 (77.5) |
4.38 (111.3) |
3.95 (100.3) |
3.21 (81.5) |
3.10 (78.7) |
2.54 (64.5) |
1.35 (34.3) |
0.79 (20.1) |
26.63 (676.4) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 10.7 (27.2) |
7.9 (20.1) |
6.8 (17.3) |
4.8 (12.2) |
0.7 (1.8) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0.1 (0.3) |
1.7 (4.3) |
6.1 (15.5) |
7.9 (20.1) |
46.7 (118.8) |
Աղբյուր #1: Climatography of the United States[12] | |||||||||||||
Աղբյուր #2: XMACIS[13] |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Համայնքապետարանը
-
Բեմիջի լիճը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2020 United States Census
- ↑ 2020 United States Census / United States Census Bureau
- ↑ «Find a County» (անգլերեն)։ National Association of Counties։ Արխիվացված է օրիգինալից May 31, 2011-ին։ Վերցված է August 8, 2019Կաղապար:Deadurl
- ↑ «American FactFinder»։ Бюро переписи населения США։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին։ Վերցված է 2008-01-31
- ↑ «US Board on Geographic Names»։ Геологическая служба США։ 2007-10-25։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին։ Վերցված է 2008-01-31
- ↑ «Freelang Ojibwe Dictionary»։ Beaumont։ 2012։ Վերցված է November 1, 2012
- ↑ Upham Warren (1920)։ Minnesota Geographic Names: Their Origin and Historic Significance։ Minnesota Historical Society։ էջ 36
- ↑ «2012 Economic Census of the United States»։ American Fact Finder (անգլերեն)։ United States Census Bureau։ Արխիվացված է օրիգինալից April 1, 2018-ին։ Վերցված է August 5, 2019
- ↑ «Bemidji City Council»։ City of Bemidji First City on the Mississippi (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից June 16, 2019-ին։ Վերցված է August 5, 2019
- ↑ «Bemidji Pioneer» (անգլերեն)։ April 18, 2014։ Արխիվացված է օրիգինալից June 16, 2019-ին։ Վերցված է August 5 2019։ «Joe Froemming, "Bemidji is 'Fargo': From characters large and small to the town itself, a fictional Bemidji plays a large role in new, much-anticipated FX television series,"»
- ↑ John Hinderaker (27 January 2019)։ «The Al Gore Effect Comes to Minnesota»։ Center of the American Experiment։ Արխիվացված է օրիգինալից 28 January 2019-ին։ Վերցված է January 28, 2019։ «The nearest weather station to Bemidji is Cass Lake, just a few miles away. The National Weather Service records show that from 1930 through 1999, the average annual snowfall at Cass Lake was 50.2 inches. From 2000 through 2018, it was 52.5 inches–more snow, not less. And the 2008–09 total of 73.7 inches was the most since 1955–56.»
- ↑ «Monthly Average of Daily Maximum and Minimum Temperature»։ National Climatic Data Center։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-16-ին։ Վերցված է 2010-04-04
- ↑ «Monthly Climate Normals (1981–2010) – BEMIDJI, MN»։ National Climatic Data Center
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Բեմիջի Վիքիպահեստում |
---|
- Քաղաքի պաշտոնական կայքէջը
- Bemidji Area Chamber of Commerce
- The Bemidji Pioneer, newspaper
- Sanford Bemidji Medical Center
- Best of Bemidji Quarterly Magazine Archived 2020-10-31 at the Wayback Machine.
- 360 Degree Virtual Tour of 2011 Beltrami County Fair
- First National Bank of Bemidji
|