Jump to content

Բելվեդեր (հյուրանոց, Վիբորգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելվեդեր
Տեսակշենք և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎիբորգ
Ճարտարապետական ոճէկլեկտիզմ
Մասն էԼենինգրադսկի պողոտա (Վիբորգ) և Naberezhnaya Sorokaletiya VLKSM?
Հիմնադրված է1879
ՃարտարապետՖրեդերիկ Օդենվալ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

«Բելվեդեր» (ֆիններեն՝ Hotelli Belvedere), հյուրանոց Վիբորգում, որը կառուցվել է 1879 թվականին՝ ճարտարապետ Ֆրեդերիկ Օդենվալի (1843-1890) նախագծով և 20-րդ դարի սկզբին մտել Ռուսական կայսրությունում հեղափոխական իրադարձությունների պատմության մեջ։ Հյուրանոցի շենքը խիստ վնասվել է խորհրդա-ֆիննական պատերազմների ժամանակ, իսկ հետպատերազմյան տարիներին այն հարմարեցվել է բնակելի շենքի համար։

1863 թվականին սկսվել է Սալակկա-Լախտիի ծովախորշի մի հատվածի լցոնումը Եղջյուրի ամրոցի ապամոնտաժված միջնապատնեշի պատերից։ Ծովախորշից նվաճված տարածքում սկսվել են Ալեքսանդրովսկու պողոտայի (այժմ ՝ Լենինգրադյան) և Սալակկա-Լախտիի փողոցի (այժմ ՝ Կոմերիտմիության 40-ամյակի անվան) կառուցման աշխատանքները։  Նոր փողոցների խաչմերուկում գտնվող անկյունային հատվածը զբաղեցրել է էկլեկտիկական ճարտարապետության նմուշ եռահարկ հյուրանոցը, որը պատկանել է Կ. Ֆ. Էրենբուրգին, որն էլ  հյուրերին ներկայացվում էր որպես Օտտո ֆոն Բիսմարկի դասընկեր։ Նրան էր պատկանում նաև Բելվեդերեի ռեստորանի և հյուրանոցի նախկինում կառուցված փայտե շինությանը, որը կառուցվել էր 1868 թվականին,  քաղաքի քանդված ամրոցների տեղում գտնվող այգում, Ֆրեդերիկ Օդենվալի նախագծով։ Սակայն այն այրվել է 1887 թվականին, և դրա տեղում կառուցվել է «Էսպլանդ-պավիլիոն» ռեստորանը։ Նույն ճարտարապետը սկսել է զբաղվել նախկին անվամբ քարե հյուրանոցի կառուցմամբ։ Նոր հյուրանոցի շենքում, բացի 37 սենյակներից, կար նաև հանդիսասրահ և ընթերցասրահ։ Հյուրանոցը համարվել է լավագույնը Վիբորգում։

1906 թվականի հուլիսին հյուրանոցի հանդիսասրահը օգտագործվել է առաջին գումարման Պետական դումայի մի խումբ պատգամավորների կողմից, որոնք հավաքվել էին Վիբորգում կայսր Նիկոլայ II-ի հրամանագրով, դրա լուծարումից 2 օր անց՝ քննարկելու և ստորագրելու Վիբորգի ուղերձը, որով առաջարկվում էր պասիվ դիմադրություն ցույց տալ իշխանություններին։ Իսկ նույն թվականի օգոստոսին Վլադիմիր Լենինը և Նադեժդա Կրուպսկայան հյուրանոցում կազմակերպել են Վիբորգում ընդհատակյա քաղաքական գրականության հրատարակություն, ինչի մասին վկայում է խորհրդային տարիներին տեղադրված հուշատախտակը` «Այստեղ, նախկին Բելվեդեր հյուրանոցում, 1906 թվականի օգոստոսին բնակվել են Վլադիմիր Լենինը և Նադեժդա Կրուպսկայան և հրատարակել «Պրոլետար» բոլշևիկյան թերթը։

Հյուրանոցի  հայտնի կենվորներից է եղել է բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը[2], որը եկել էր Վիբորգ նախքան համալսարան ընդունվելը՝ մեթոդիստական համայնքում քրիստոնեություն ընդունելու համար։

Ըստ այդ ժամանակի փոստային բացիկի` 1909 թվականին հյուրանոցում իջևանել է նաև արքայադուստր Եվդոկիա Օբոլենսկայան։

Ֆինլանդիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում` 1918 թվականի ապրիլից, որոշ ժամանակով Բելվեդերում է տեղակայվել Ֆինլանդիայի Կարմիրգվարդիականների շտաբը և Ֆինլանդիայի աշխատավորների կառավարությունը, որոնք Հելսինգֆորից Վիբորգ էին տարհանվել։

1919 թվականին ճարտարապետ Ունո Ուլբերգը մշակել է մի նախագիծ, որի համաձայն ընդլայնվել են առաջին հարկի պատուհանները և բացվել է անկյունային դուռը`  տարածքը հարմարեցնելու «Kulma» («Անկյուն») ռեստորանի համար։ 1929 թվականին հյուրանոցին կից կառուցվել է Սավո-կարելյան աճուրդային բանկի շենքը։

Հայրենական մեծ պատերազմից հետո հրդեհված հյուրանոցի շենքը նորոգվել է և դարձել  բնակելի շենք։ Վերանորոգման ընթացքում շենքը կորցրել է շատ ճարտարապետական տարրեր ու մանրամասներ և չի թողնում այն տպավորությունը, որը մնացել է ժամանակակիցների հուշերում։ Չի պահպանվել նաև հյուրանոցի սեփականատիրոջ պատվերով Վիբորգին նվիրված գեղատեսիլ քանդակազարդ մեծանկարը։

Ներկայումս շենքի առաջին հարկում տեղակայված են խանութներ և այլ կազմակերպություններ, իսկ երկրորդ և երրորդ հարկերը բնակելի են ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Решение Исполкома Ленинградского областного совета народных депутатов № 337 от 27.08.1979
  2. «А кто до нас по этим улицам ходил?.». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8.