Բելառուսի ավտոմոբիլային գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելառուսի ավտոմոբիլային գործարան
Изображение логотипа
Տեսակձեռնարկություն և truck manufacturer?
Հիմնադրված է1948
ՎայրԺոդինո, Մինսկի մարզ, Բելառուս
Երկիր Բելառուս
ՏնօրենPiotr Parkhomchyk?[1]
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
Ընդհանուր ակտիվներ1,08 մլրդ € (2018)[2]
Հասույթ1,02 մլրդ Br (2020)[3]
Աշխատողների թիվ10 614 մարդ (2020)[3]
Դուստր ընկերություններMaAZ?[4] և Kuzlitmash?[5]
Կայքbelaz.by(բելառուս.)(ռուս.)(անգլ.)(չին.)
 BelAZ vehicles Վիքիպահեստում
ԲելԱԶ-75570

Բելառուսի ավտոմոբիլային գործարան (ռուս.՝ Белорусский автомобильный завод կրճատ` БЕЛАЗ -ԲԵԼԱԶ), քարհանքային տեխնիկա արտադրող ընկերություն, որը գտնվում է Բելառուսում։ Ձեռնարկությունում արտադրվում է քարհանքային ինքնաթափեր, արտադրական տեխնիկա քարհանքերում աշխատելու համար, ստորերկրյա աշխատանքների համար նախատեսված մեքենաներ, բուլդոզերներ, բեռնատարներ, օդանավակայանների քարշակներ։

«ԲԵԼԱԶ» է արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկություն. արտադրանքի ավելի քան 70 %-ն սպատում է Ռուսաստանը։ Նա դասվում է յոթ առաջատար համաշխարհային կոնցեռնների թվին քարհանքային տեխնիկայի արտադրությամբ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամականիշ, Խորհրդային Միություն, 3 կոպեկ, 1971. ԲելԱԶ-540

Մինսկի մոտակայքում գտնվող Ժոդինո քաղաքում տորֆային մեքենաշինական գործարան կառուցելու շինարարությունը սկսվել է 1947 թվականին։ Հետագա տասնամյակում գործարանի հիմնական արտադրանքը դարձել են` թուփ կտրիչները, կցովի ճանապարհային գլդոնները, ձյուն մաքրիչները, ձյան բեռնիչները, ջրող-լվացող մեքենաները։ 1950-ական թվականների երկրորդ կեսին գործարանի մասնագիտացումը փոփոխվել է։ 1958 թվականին Ժոդինոյին է փոխանցվել Մինսկի ավտոմոբիլային գործարանի 25 տոննայանոց ինքնաթափ ՄԱԶ-525 արտադրությունը։ Հետագայում ձեռնարկությունը վերանվանվել է Բելառուսի ավտոմոբիլային գործարան (ԲելԱԶ)։

Գործարանի մշակված առաջին ինքնուրույն մոդելը, որը ստեղծվել է НАМИ ինստիտուտի նկարիչ-դիզայներ Վ. Կոբիլինսկու օգնությամբ, եղել է 27 տոննայանոց ԲելԱԶ-540, որն արտադրվել է 1961 թվականին։ Փորձարկումներից հետո ինքնաթափը արտադրության մեջ է մտել 1965 թվականին ԲելԱԶ-540Ա նշումով, իսկ երկու տարի անց նրան ավելացել է 40 տոննայանոց ԲելԱԶ-548Ա ինքնաթափը։ 1968 թվականին Ժոդինոյի գործարանը յուրացրել է ԲելԱԶ-531 միաառանցք ծանր քարշակների արտադրությունը։ 

1968 թվականի դեկտեմբերին, Բելառուսական ԽՍՀ 50-ամյակի նախաշեմին ավտոգործարանը ներկայացրեց Բելազ-549 (արտադրություն 1976 թ.) քարհանքային ինքնաթափի առաջին փորձնական նմուշը, որի բեռնափոխադրող հզորություն 75 տոննա էր և տարբերվում էր նախորդ մոդելներից էլեկտրո-մեխանիկական փոխանցումով։ 1970-ական թվականների սկզբին գործարանը յուրացրել է Բելազ-540Ա ու Բելազ-548Ա ինքնաթափ-ածխատարերի արտադրությունը։ Ինչպես նաեւ կառուցել է փորձնական ինքնաթափ ավտոմոբիլային գնացքներ, որոնցից մեկը հագեցած էր գազատուրբինային ուժային սարքավորմամբ։

1977 թվականի նոյեմբերին, Հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակին կապակցությամբ ներկայացվել է նոր ԲելԱԶ-7519, որի բեռնափոխադրող հզորությունը 110 տոննա էր։

1979 թվականի հուլիսին, հերոս-քաղաք Մինսկի` գերմանա-ֆաշիստական զավթիչներից ազատագրման 35-րդ տարեդարձի նախաշեմին  կառուցվել է ԲելԱԶ-7521 հսկա ինքնաթափ, որի բեռնափոխադրող հզորությունը 180 տոննա էր։ Ինչպես նաև, 1970-ական թվականներին գործարանը յուրացրել է մասնագիտացված օդանավակայանային քարշակներ թռչող սարքերի բուքսիր անելու համար, որի ընդհանուր զանգվածը 100 (ԲելԱԶ-6411) եւ 200 (ԲելԱԶ-7421) տոննա է եղել։

1986 թվականին գործարանը կարող էր տարեկան արտադրել մինչեւ 6000 միավոր քարհանքային և բեռնատար տեխնիկա, որը կազմում էր դրանց համաշխարհային արտադրության կեսը։

1990 թվականին ԲելԱԶ-ը ներկայացրել է ձեռնարկության գրեթե 35-ամյա ողջ պատմության մեջ  ամենամեծ ԲելԱԶ-7550 ինքնաթափը, որի բեռնափոխադրող հզորությունը 280 տոննա է եղել։

Հոլդինգի կազմի մեջ` «ԲԵԼԱԶ-ՀՈԼԴԻՆԳ», ներառված են այնպիսի ձեռնարկություններ, ինչպիսիք են «Կուզլիտմաշ» ԲԲԸ, «Մոգիլյովի վագոնաշինական գործարան» ՀՓԲԸ, «Ստառոդորոժի մեքենաշինական գործարան»  ՊՈՒՁ ՊՈՒՁ, Մոգիլյովի ավտոմոբիլային գործարանը։ Ձեռնարկության պատմության ընթացքում այստեղ թողարկվել է ավելի քան 130 հազար միավոր քարհանքային տեխնիկա. սա շատ ավելի է նրա հիմնական մրցակից Caterpillar ընկերության արտադրանքից։ ԲելԱԶ-ներն ամենախոշոր ավտոմեքենաներն են նախկին Խորհրդային Միության տարածքում, բացի այդ, բելառուսական գործարանի տեխնիկան աշխատում է շուրջ 50 երկրներում։

Արդի վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲելԱԶ-7547
Ճակատային բեռնիչ ԲելԱԶ-7822
Աէրոդրոմային քարշակ ԲելԱԶ-74212
ԲելԱԶ-75450[6]

ԲելԱԶ-ի տեխնիկայի և պահեստամասերի հիմնական եւ գրեթե միակ դիլերը ԽՍՀՄ ժամանակներում եղել «Բելազ-Սերվիս» ՓՊՁ (փոքր պետական ձեռնարկություններ) ցանցը։ Սակայն վերակառուցման գործընթացում էականորեն բարդացել է դիլերային ցանցի գործունեությունը արդեն, ՌԴ տարածքում, հավանաբար այն պատճառով, որ ՌԴ-ում տնտեսության մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ, մասնավորապես բիզնեսի մասնավորեցումը, ընդ որում, Բելառուսում հիմնականում պահպանվել են բիզնեսի վարման սոցիալիստական հայացքները։

Այս ամենի արդյունքում, դիլերային ցանցը փոքր պետական ձեռնարկությունների մասնաճյուղերից վերափոխվեց հարյուրավոր մանր ՍՊԸ-երի, որոնք ըստ էության չունեն հզոր և կայուն ֆինանսական գործիքների, իսկ Մինսկից մատակարարման քաղաքականությունը ոչ մի կերպ չի փոխվել, այսինքն, ԲելԱԶ-ի տեխնիկա և/կամ պահեստամասեր ստանալու համար պետք է պաշտոնական դիլեր լինել, որը գնումներ իրականացնելու համար պարտավոր է պլանավորում իրականացնել և պատվիրել անհրաժեշտ պահեստամասեր մեկ տարի առաջ (եւ վճարել համապատասխանաբար)։ Սա, իր հերթին, հանգեցրել է որոշ մասնաճյուղերի ակնթարթային փակման, որոնք միջոցներ չունեին ԲելԱԶ-ի ապրանքների տարեկան պահանջարկը վճարելու և մասնաճյուղերի մեծամասնության աստիճանական (դանդաղ) սնանկացմանը, որը կապված էր ոչ իրացվելիություն հետ (ենթադրաբար, քանի որ անհնար էր կանխատեսել պահանջարկը շուկայի անընդհատ փոփոխվող իրավիճակով պայմանավորված)։

2006 թվականի աշնանը կատարվել է «ԲելԱԶ-75600» առաջին առաքումը[7]։

2013 թվականի սեպտեմբերի 25-ին Բելառուսի ավտոմոբիլային գործարանը ներկայացրել է աշխարհի ամենամեծ ինքնաթափը «ԲելԱԶ-75710»։ Տրանսպորտային միջոցի բեռնափոխադրման հզորությունը կազմում է 450 տոննա։ Նոր ծանր բեռնատարի ընդհանուր զանգվածը 810 տոննա է, առավելագույն արագությունը 64 կմ / ժ։ Մեքենան հագեցած է երկու դիզելային շարժիչներով։ Դողերը պատրաստված են հատուկ պատվերով Bridgestone ընկերության կողմից[8]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարանի արտադրանքը բազմիցս պարգևատրվել է որակի մրցանակներով միջազգային տարբեր ցուցահանդեսներում։ Մասնավորապես.

  • 1995 թվական Մարքետինգի մեքսիկական ազգային ինստիտուտի կողմից «ԲելԱԶ»-ին շնորհվել է Որակի միջազգային ադամանդե աստղ 
  • 1997 թվականին «ԲելԱԶ»-ն արժանացել է 18-րդ Միջազգային մրցանակի «Տեխնոլոգիայի և որակի համար» Աառեւտրի առաջնորդների ակումբի կողմից
  • 1998 թվականին «ԲելԱԶ»-ը պարգևատրվել է Ամերիկայի 10-րդ Ոսկե մրցանակով «Որակի համար»
  • 2000 թվականին «ԲելԱԶ»-ը արժանացել է «Բյուրեղապակե Նիկա» մրցանակի ըստ «Գործընկերություն հանուն Առաջընթացի» Միջազգային ծրագրի, «ԲելԱԶ»-ի գլխավոր տնօրեն Պավել Մրիևը արժանացել է Տարվա Տնօրենի կոչման և նրան շնորհվել է դիպլոմ և ոսկե մեդալ։

Հայտնի են աշխատակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Իվանովիչ Կովալևսկի (1939 — ?) Սոցիալիստական Աշխատանքի Հերոս 
  • Վիկենտի Վասիլևիչ Կուլինչիկ (1928-2005) Սոցիալիստական Աշխատանքի Հերոս։

Հետաքրքիր է[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեռնոբիլի վթարի հետևանքների վերացման ժամանակ տարածքի ակտիվազերծման համար օգտագործվել են УМП 1 ջրցան մեքենաներ ԲելԱԶ-ի բազայով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://belorusbelaz.blogspot.com/2012/04/blog-post_25.html
  2. https://belaz.by/upload/userfiles/BELAZ_2018_IFRS_Audit_RUS_issued.pdf
  3. 3,0 3,1 http://epfr.gov.by/file/82885/content
  4. https://www.moaz.by/o-predpriyatii/istoriya/29-about/153-history
  5. http://kuzlitmash.by/about-2/istorija-zavoda/
  6. «BelAZ. Our Products. Mining Dump Trucks». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. Два новых карьерных самосвала "БелАЗ-75600" грузоподъемностью 320 т. (Russian). 2006 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «BELAZ produced the world's largest dump truck with 450 tons load capacity». Land of Ancestors. 2013. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելառուսի ավտոմոբիլային գործարան» հոդվածին։