Տորֆամեքենաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տորֆամեքենաներ, մեքենաներ, որոնք տորֆի հանքավայրերը նախապատրաստում են տորֆը շահագործելու, արդյունահանելու, չորացնելու, հավաքելու, բարձելու և տեղափոխելու համար։ Տորֆամեքենաների բնորոշ առանձնահատկություններն են՝ փոքր տեսակարար ճնշումը գետնի վրա, սեզոնայնությամբ պայմանավորված համեմատաբար կարճ աշխատանքային ժամանակահատվածը, բարձր մանևրայնությունը։ Տորֆամեքենաները լինում են՝ տորֆի հանքավայրերը չորացնող, դրանք շահագործման նախապատրաստող, ֆրեզերային տորֆ արտադրող, հատակտոր տորֆ արդյունահանող, բարձող և տեղափոխող։