Հովակիմ Բեդելյան
Հովակիմ Բեդելյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1874[1][2] Կրասնոդար, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հուլիսի 14, 1940[1][2] (65 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Բնակության վայր(եր) | Երևան[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | կենսաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Նիկիտսկի բուսաբանական այգի[1], Տբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտ[1] և Երևանի պետական համալսարան[2] |
Ալմա մատեր | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա[1] |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր[2] (1904) |
Հովակիմ Ղազարի Բեդելյան (օգոստոսի 12, 1874[1][2], Կրասնոդար, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 14, 1940[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային կենսաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովակիմ Ղազարի Բեդելյանը միջնակարգ կրթությունն ստացել է Դոնի Ռոստովի հայկական հոգևոր սեմինարիայում, բարձրագույնը՝ Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայում։ Աշխատել է Պետերբուրգում, Մյունխենում, Փարիզում, Բեռլինում, Կոպենհագենում։
1904 թվականին Փարիզում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա և վերադարձել Ռուսաստան։ Աշխատել է Յալթայի բուսաբանական այգում, ապա՝ հրավիրվել Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտ՝ որպես բուսաբանության պրոֆեսոր։ 1923 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել պետական համալսարանում, որտեղ մինչև կյանքի վերջը ղեկավարել է բույսերի անատոմիայի և ֆիզիոլոգիայի ամբիոնը։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովակիմ Բեդելյանի աշխատանքները հիմնականում նվիրված են կակտուսների հերձանցքների անատոմիական կազմության, սուկուլենտ բույսերի գոլորշիացման, չորադիմացկունության հարցերին։ Գրել է «Բույսերի անատոմիա» (1935), «Բույսերի ֆիզիոլոգիա» (1940) դասագրքերը, կատարել թարգմանություններ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բույսերի ֆիզիոլոգիա։ Երևան, ԵՊՀ հրատ., 1940, 560 էջ։
- Բույսերի սիստեմատիկա։ Երևան, ԵՊՀ հրատ., 1938, 450 էջ։
- Բույսերի անատոմիա։ Երևան, Պետհրատ, 1935, 230 էջ։
- Բույսերի ակկլիմատիզացիա։ Երևան, Հայպետհրատ, 1931, 170 էջ։
- Փորձնական հետազոտություններ բույսերի չորության դեմ մաքառելու վերաբերմամբ։ (Արտատիպ գիտության և արվեստի ինստիտուտի տեղեկագրի №3-ից)։ Երևան, Հայպոլիգրաֆի երկրորդ տպ., 1928։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովակիմ Բեդելյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 351)։ |