Jump to content

Բարրի Ֆիցջերալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարրի Ֆիցջերալդ
Ծնվել էմարտի 10, 1888(1888-03-10)[1][2][3]
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունվարի 14, 1961(1961-01-14)[2] (72 տարեկան)
Մահվան վայրԴուբլին, Իռլանդիա
ԳերեզմանDeans Grange Cemetery
ԿրթությունSkerry's College?
Քաղաքացիություն Իռլանդիա
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և դերասան
Պարգևներ և մրցանակներ

Բարրի Ֆիցջերալդ (անգլ.՝ Barry Fitzgerald, մարտի 10, 1888(1888-03-10)[1][2][3], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 14, 1961(1961-01-14)[2], Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի դերասան։

«Օսկար»-ի մրցանակակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարրի Ֆիցջերալդը՝ ծննդյամբ Վիլյամ Ժոզեֆ Շիլց (անգլ.՝ William Joseph Shields)[4], դերասանական կարիերայով լրջորեն սկսել է զբաղվել միայն 1929 թվականին՝ մինչ այդ զբաղեցնելով պետական ծառայության պաշտոններից մեկը[5]։ Նրա եղբայրը՝ Արթուր Շիլցը, նույնպես իր կյանքը կապել էր դերասանական գործունեության հետ՝ բեմում հանդես գալով Բարրիից մի քանի տարի շուտ։ Ֆիցջերալդը մի քանի տարի իռլանդացի հայտնի դրամատուրգ Շոն Օ՛ Քեյսիի հարևանն էր[6], ինչի շնորհիվ հայտնվեց նրա որոշ պիեսներում, այդ թվում նաև «Յունոնան և սիրամարգը» ֆիլմի նկարահանումներում։

1936 թվականին Բարրի Ֆիցջերալդը կատարեց իր հոլիվուդյան դեբյուտը նույն Շոն Օ'Քեյսիի «Գութանն ու աստղերը» պիեսի էկրանավորման մեջ, որի ռեժիսորն էր Ջոն Ֆորդը։ Դրան հաջորդեցին նոր հաջողված դերեր ամերիկյան այնպիսի ֆիլմերում, ինչպես «Երկար ճանապարհ դեպի տուն (ֆիլմ, 1940)» (1940), «Որքան կանաչ էր իմ հովիտը» (1941), «Եվ ոչ ոք չմնաց» (1945),«Մերկ քաղաքը» (1948) և «Լուռ մարդը» (1952)։ Դերասանին ամենամեծ հաջողությունը բերեց Ֆիցջիբբոնի հոր դերը «Գնա քո ճանապարհով» ֆիլմում (1944), ինչի շնորհիվ նա դարձավ առաջին և միակ դերասանը, ով «Օսկար»-ում նույն դերակատարման համար առաջադրվեց` որպես լավագույն դերասան և որպես երկրորդ պլանի լավագույն դերասան[4]։ Այդուհետև Ամերիկյան կինոակադեմիան թույլ չտվեց այլևս նման անվանակարգեր։

Լինելով գոլֆի սիրահար՝ Ֆիցջերալդը խաղերից մեկի ընթացքում կոտրեց «Օսկար»-ի իր արձանիկի գլուխը։ Նվիրական պարգևը, պարզվեց, այդքան փխրուն էր այն պատճառով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արժեքավոր մետաղի սղության պատճառով այն պատրաստվել էր գիպսից, ոչ թե բրիտանիումից[7]։

1950-ականների կեսերին դերասանը կատարում էր մի քանի դերեր «Թատրոն «Գլխավոր էլեկտրիկ»» և «Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է» հեռուստասերիալներում։ 1959 թվականին Բարրի Ֆիցջերալդը վերադառնում է Դուբլին[4], որտեղ երկու տարի անց մահանում է սրտամկանի ինֆարկտից 72 տարեկան հասակում։ Ֆիլմի և հեռուստատեսության մեջ դերասանի նվաճումները նշանավորվեցին Հոլիվուդյան փառքի ճեմուղու երկու աստղերով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Dictionary of Irish BiographyRIA.
  4. 4,0 4,1 4,2 Boylan 1999, p. 130.
  5. Fitzgerald, Barry — International Dictionary of Film and Filmmakers, (2000) by Anthony Slide
  6. Allmovie Barry Fitzgerald biography
  7. Barry Fitzgerald Արխիվացված 2010-10-06 Wayback Machine at The Hollywood Walk of Fame.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարրի Ֆիցջերալդ» հոդվածին։