Շոն Օ՛ Քեյսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոն Օ՛ Քեյսի
իռլանդերեն՝ Seán Ó Cathasaigh
Ծննդյան անունանգլ.՝ John Casey
Ծնվել էմարտի 30, 1880(1880-03-30)[1][2][3][…]
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էսեպտեմբերի 18, 1964(1964-09-18)[5][1][2][…] (84 տարեկան)
Վախճանի վայրՏորկի, Torbay, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
ԳերեզմանԳոլդերս Գրին
Մասնագիտությունդրամատուրգ, սցենարիստ, բանաստեղծ և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Իռլանդիա
Կրթությունտարրական դպրոց
Ժանրերտրագիկոմեդիա
Ուշագրավ աշխատանքներWithin the Gates?, Juno and the Paycock? և The Plough and the Stars?
ԱնդամակցությունԻռլանդական հանրապետական եղբայրություն և Conradh na Gaeilge?
Պարգևներ
ԱմուսինEileen O'Casey?
ԶավակներBreon O'Casey?
Կայքseanocasey.co.uk
 Sean O'Casey Վիքիպահեստում

Շոն Օ՛ Քեյսի (իռլանդերեն՝ Seán Ó Cathasaigh, անգլ.՝ Seán O'Casey, մարտի 30, 1880(1880-03-30)[1][2][3][…], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - սեպտեմբերի 18, 1964(1964-09-18)[5][1][2][…], Տորկի, Torbay, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), իռլանդացի դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոն Օ՛ Քեյսին ծնվել է անգլիկան եկեղեցու հետևորդ, աղքատ ընտանիքում։

Հայրը՝ Մայքլը, մահացել է, երբ որդին հազիվ վեց տարեկան էր։ Տասնչորս տարեկանից Քեյսին ստիպված էր աշխատել. բանվորություն է արել երկաթուղում, թերթեր է վաճառել։ Ընդսմին՝ կարդալ - գրել սովորել է ինքնուրույնաբար, քանի որ վատ տեսողության պատճառով դպրոց հաճախել չի կարողացել։ 1906 թվականին անդամագրվել է Գելյան լիգային, միաժամանակ ընդունվել Իռլանդիայի տրանսպորտային և որակավորում չունեցող բանվորների միության շարքերը։ Սակայն աստիճանաբար հիասթափվել է ազգային շարժումից, թեև 1914 թվականին, մի ոչ տևական ժամանակահատված եղել է Իռլանդական քաղաքացիական բանակի գլխավոր քարտուղարը։ 1918 թվականին լույս է տեսել նրա առաջին ստեղծագործությունը՝ «Թոմաս Աշի զոհը» պատմվածքը, որ գրվել էր Զատկի ապստամբության և դրա դաժան ճնշման ազդեցությամբ։

1923 թվականին Աբբայության թատրոնը, որը մինչ այդ երեք անգամ մերժել էր Օ՛ Քեյսիի երեք պիեսները, բեմականացրեց նրա չորրորդ՝ «Հրաձիգի ստվերը» թատերգությունը, դրանից հետո էլ՝ «Յունոնան ու սիրամարգը» և «Շվաքն ու աստղերը»։ Այս վերջինը բուռն սկանդալի տեղիք տվեց, հարուցեց ազգայնականների ցասումը, և սրանց հարձակումներն ստիպեցին Օ՛ Քեյսիին 1926 թվականին լքել հայրենի Իռլանդիան ու բնակություն հաստատել Հարավարևմտյան Անգլիայում՝ Թորքիում։

Հետագայում Օ՛ Քեյսիի պիեսների մեծ մասը տպագրվեցին միայն՝ հազվադեպ արժանանալով բեմականացվելու բախտին։ Գրողի առավել նշանակալից թատերգություններից են «Սկզբի ավարտը», «Ալ վարդեր՝ ինձ համար», «Դենդի աքաղաղը»։ Հիշատակման արժանի է նաև նրա՝ 1936 և 1954 թվականներին լույս տեսած հուշագրությունների վեցհատորյակը։

Իր ստեղծագործություններում Օ՛ Քեյսին պատկերել է իռլանդացի բանվորների կյանքը, ինչը քաջածանոթ էր նրան։ Գրողի առաջին պիեսները պացիֆիստական երգիծական տրագիկոմեդիաներ էին, որոնցում միաժամանակ արտահայտվել է նրա համակրանքն իր հերոսների նկատմամբ։ Հետագայում Օ՛ Քեյսին անցավ միստիկ բարոյախրատաբանական դրամաների, իսկ կյանքի վերջին տարիներին՝ ֆանտաստիկ կատակերգությունների ստեղծմանը։

Օ՛ Քեյսիի ստեղծագործությունը թեև սկզբնական շրջանում սուր քննադատության ենթարկվեց՝ դրանում, իբրև թե, հայրենասիրության բացակայության պատճառով, բայց արդեն տևական ժամանակ է՝ լայն ճանաչում է գտել Իռլանդիայում և նրա սահմաններից դուրս։ Նրա անունով է կոչվել Դուբլինում Լիֆֆի գետի վրա գցված կամուրջը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Irish Writers on Writing featuring Seán O'Casey. Edited by Eavan Boland (Trinity University Press, 2007).
  • Igoe, Vivien. A Literary Guide to Dublin. Methuen, 1994; 0-413-69120-9
  • Krause, David. Seán O'Casey and his World. New York: C. Scribner's, 1976; 0-500-13055-8
  • Murray, Christopher. Seán O'Casey, Writer at Work. Gill and MacMillan, McGill-Queen's University Press, 2004; 0-7735-2889-X
  • Ryan, Philip B. The Lost Theatres of Dublin. The Badger Press, 1998; 0-9526076-1-1
  • Schrank, Bernice. Sean O'Casey: A Research and Production Sourcebook. Greenwood Press, 1996; 0-313-27844-X

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11858927X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Շոն Օ՛ Քեյսի հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոն Օ՛ Քեյսի» հոդվածին։