Բարսեղ Աղբակեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարսեղ Աղբակեցի
հայ․՝ Բարսեղ Աղբակեցի
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԱղբակի գավառակ
Մահացել էհունվարի 17, 1615(1615-01-17)
Մասնագիտությունգիտնական, փիլիսոփա և մանկավարժ

Բարսեղ Աղբակեցի, Բաղիշեցի, Գավառեցի (անհայտ, Աղբակի գավառակ - հունվարի 17, 1615(1615-01-17)), հայ փիլիսոփա, մանկավարժ, եկեղեցական գործիչ: Բաղեշի Ամրդոլու վանքի[1] առաջնորդը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսեղ Աղբակեցու ծննդյան տարեթիվն անհայտ է: Ծնվել է Վասպուրականի նահանգի Աղբակ գավառակում, Ներսեսի և նրա կնոջ՝ Մհերշահի ընտանիքում: Ունեցել է չորս եղբայր՝ Հայրապետ, Սրապիոն, Մուրատ, Մովսես և մեկ քույր՝ Ալամ: Վաղ տարիքից լքել է հայրենիքը իր կամքով, մուսուլմանական իշխանավորներից վախենալու պատճառով: Կրթություն ստացել է վարդապետ Հովհաննես Բրգուտենցի մոտ Վարդ Պատրիկ վանքում: Ուսումնառությունից հետո տեղափոխվել է Բիթլիս (հայերեն՝ Բաղեշ) Ամիրդոլու վանք[2]: Վերականգնել է վանքը, հարստացրել մատենադարանը, բարեփոխել վանքի դպրոցի ուսումնական ծրագիրը:

Ընդօրինակել է Դավիթ Անհաղթի, Պորփյուրի, Վահրամ Րաբունու, Անանուն Մեկնիչի երկերը, մեծ դեր է կատարել հայ փիլիսոփայական մտքի ընդհատված ավանդույթների վերականգնման, փիլիսոփայական գիտելիքների տարածման գործում[3]: Ընդօրինակությունների հիշատակարաններում տեղեկություն է հաղորդել ժամանակի պատմական անցուդարձի մասին: 1599 թվականին եղել է Սիսում, Կիլիկիայի կաթողիկոս Ազարիի մոտ, 1602 թվականին եղել է Ջուլֆայում, որտեղ հանդիպել է Գրիգոր Դարանաղցուն: 1608 թվականին մեկնել է Երուսաղեմ, մեկ տարի հետո վերադարձել Ամիրդոլ վանք[4]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսեղ Աղբակեցին մահացել է 1615 թվականի հունվարի 17-ին: Թաղվել է Բաղեշի Ամիրդոլ վանքի բակում, որտեղ նրա հիշատակը հավերժացնող խաչքար է կանգնեցվել:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 2, Երևան, 1976, էջ 1336-1338:
  • Միրզոյան Հ. Ղ., XVIII դարի հայ փիլիսոփայական մտքի քննական վերլուծություն, Երևան, 1983, էջ 127-130:
  • Н. Акинян. Школа Багеша / Բաղէշի դպրոցը. - Вена: изд-во Мхитаристов, 1952, С. 70-92.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ամրդոլու վանք | armenianreligion.am»։ www.armenianreligion.am։ Վերցված է 2019-06-18 
  2. Agop Jack Hacikyan, Gabriel Basmajian, Edward S. Franchuk, Nourhan Ouzounian. The Heritage of Armenian Literature: From the sixth to the eighteenth century. - Wayne State University Press, 2002. - С. 804, 818. - 1108 с.
  3. The Cambridge History of Christianity: Volume 5, Eastern Christianity / Michael Angold. - Cambridge University Press, 2006. - С. 437. - 722 с.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 217: