Գրիգոր Դարանաղցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գրիգոր Դարանաղցի, Կամախեցի, Կամախացի (մոտ 1576, Դարանաղյաց գավառի Կամախ քաղաք- 1643, Ռոդոստո), նշանավոր եկեղեցական, ժամանակագիր։ Սովորել է Բաբերդում։ 1590-1597 թվականներին՝ Սեպուհ լեռան Լուսավորիչ վանքի կրոնավոր։ Եղել է Արևելյան Հայաստանում, Ղրիմի հայկական գաղութում, Երուսաղեմում, Կոստանդնուպոլսում։ Երկար տարիներ Ռոդոստոյի (Կրետե կղզու) հայոց հոգևոր առաջնորդն էր։ 1634-1640 թվականներին գրել է «Ժամանակագրութիյուն» (միակ ձեռագիրը պահպանվում է Երուսաղեմում), որի մեջ նկարագրվող իրադարձությունների ականատեսն է եղել։ Գրիգոր Դարանաղցու երկը հարուստ նյութ է պարունակում Զալալիների շարժման վերաբերյալ, ըստ որում հեղինակը փորձել է բացահայտել այդ շարժումների հասարակական դրդապատճառներն ու հետևանքները։ Երկում կարևոր տեղեկություններ կան Օսմանյան կայսրության ներքին դրության, հայերի վիճակի վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 214 CC-BY-SA-icon-80x15.png