Անանուն մեկնիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անանուն մեկնիչ
Մասնագիտությունքերական

Անանուն մեկնիչ, հայ քերական, Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արվեստ» աշխատության հայերեն թարգմանությաև առաջին մեկնիչներից, համարվում է V կամ VII դարերի հեղինակ։

Ն. Ադոնցը անանուն մեկնիչին նույնացնում է Մամբրե Վերծանողի, իսկ Հ. Մանանդյանը՝ նրան ժամանակակից Պողոսի հետ։

Անանուն մեկնիչի մեկնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անանուն մեկնիչի մեկնության մեջ արձագանք է գտել անվան և իրի փոխհարաբերության հարցի շուրջը հին աշխարհում տարվող վեճը։ Նրա կարծիքով անվան կապը իրի հետ պայմանական է, և այդ պատճառով մի քանի իրեր կարող են ունենալ միևնույն անունը։

Անանուն մեկնիչի տարբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անանուն մեկնիչ տարբերում է «անուն» բառի լայն և նեղ առումներ. լայն առումով անունը «նշանակիչ» է, և բայն էլ, որպես «նշանակիչ», նույնպես անուն է. նեղ առումով անունը խոսքի մաս է, որ առաջիև հերթիև հակադրվում է բային։ Անվաև ձևաբանական առանձնահատկությունները քննելով՝ անանուն մեկնիչը տարբերում է երկու տիպի հոլովում՝

  • բաղաձայնահանգ (առն-առին, վազր—վագեր)
  • ձայնավորահանգ (Դավիթ—Դավթի)։

Հայ բարբառների գոյության և նրանց հնչյունական տարբերությունների մասին արժեքավոր վկայություն տալով՝ գտնում է, որ «խոսքի տեսակներում» (բարբառներում) մեկ հնչյունի փոխարեն օրինաչափ կերպով կարող է հանդես գալ մի ուրիշ հնչյուն, ինչպես՝ բազուկ—պազուկ—փազուկ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջահուկյան Գ., Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում (V–XV դդ.), Ե., 1954
  • Адонц Н., Дионисий Фракийский и армянские толкователи, П., 1915.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 366