Բարի Չիսվիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարի Չիսվիք
Ծնվել է1942[1]
Քաղաքացիությունանհայտ[2]
ԿրթությունԿոլումբիայի համալսարան (1967) և Բրուքլինի քոլեջ
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՋորջ Վաշինգտոն համալսարան և Իլինոյսի համալսարան Չիկագոյում
Պարգևներ և
մրցանակներ
IZA Prize in Labor Economics?[3]

Բարի Ռայմոնդ Չիսվիք (1942[1]), ամերիկացի տնտեսագետ, տնտեսագիտության պրոֆեսոր Կոլումբիայի մշակույթի և գիտության քոլեջում և Ջորջ Վաշինգտոն համալսարանում։ Նա կատարել է ընդարձակ հետազոտություններ աշխատանքի տնտեսագիտության, մարդկային ռեսուրսների և եկամտային բաշխման շրջանակներում։ Նա իր «Հիմնային ներդրումներ միգրացիայի տնտեսագիտական վերլուծության մեջ» աշխատության շնորհիվ Ջորջ Խեսուս Բորխասի հետ համատեղ արժանացել է Աշխատանքի տնտեսագիտության IZA մրցանակին 2011 թվականին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարի Չասվիքը ստացել է իր ԱԲ-ն (Արվեստի բակալավր) տնտեսագիտության մեջ Բրուկլինի քոլեջում 1962 թվականին, այնուհետև ստացել է իր ԱՎ-ն (Արվեստի վարպետ) և Փիլիսոփայության դոկտոր աստիճանը տնտեսագիության մեջ Կոլումբիայի համալսարանում համապտասխանաբար 1964 և 1967 թվականներին[4]։

Ակադեմիական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիսվիքը համալրել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը, որպես տնտեսագիտության օգնական պրոֆեսոր 1966 թվականին։ 1970 թվականին պաշտոնավորվել է որպես ասոցիատիվ պրոֆեսոր, սակայն 1969 թվականին մինչև 1971 թվականը եղել է Կոլումբիայի համալսարանի կողմից տրված արձակուրդի մեջ։ 1971 թվականին Չիսվիքը տեղափոխվում է Նյու Յորքի քաղաքային համալսարան որպես տնտեսագիտության ասոցիատիվ պրոֆեսոր և 1975 թվականին այնտեղ նշանակվում է արդեն պրոֆեսոր։ Արդեն 1978 թվականին նա տեղափոխվում է Չիկագոյի Իլինոյսի համալսարան, որտեղ աշխատում է որպես հետազոտությունների պրոֆեսոր սկզբում՝ տնտեսագիտության ոլորտում և հետո` 1988 թվականից մինչև 2010 թվականի դեկտեմբերը սոցիոլոգիայում նույնպես։ 2002 թվականին դառնում է ՉԻՀ-ի ականավոր պրոֆեսոր։ Այդ համալսարանում Չիսվիքը գլխավորում է տնտեսագիտության բաժինը (1997 թվականից 2008 թվականը), տնօրինում է տնտեսագիտական կրթության նոր կենտրոնը (2000 թվականից 2010 թվականը) և դառնում է գերմանական գիտությունների բաժնի ներկայացուցիչը (2000 թվականից 2010 թվականը)։ Նա սկսում է իր աշխատանքը, որպես տնտեսագիտության պրոֆեսոր Ջորջ Վաշինգտոն համալսարանում 2011 թվականի հունվարին։ Նա դեռևս հանդիսանում է ՉԻՀ-ի վաստակավոր պրոֆեսոր[5]։

Իր ակադեմիական հետազությունների կարիերայի շրջանակներում Չիսվիքը համագործակցում է Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի հետ սկզբում որպես հետզոտության վերլուծող (1965 թվականից 1967 թվականը) և հետո հետազոտության ասոցիատ (1970 թվականից 1973 թվականը) և ծառայում է տարբեր հասարակական պաշտոններում այդ թվում նաև որպես Տնտեսական խորհրդատուների խորհրդի անդամ (1973 թվականից 1977 թվականը)։ Նա նաև բազմաթիվ պաշտոններ է կատարել որպես հյուր պրոֆեսոր կամ գիտնական, օրինակ՝ Ամերիկյան ձեռնարկություն հաստատությունում, Հոովեր հաստատությունում, Չիկագոյի համալսարանում, Փրինսթոնի համալսարանում, Հայֆայի համալսարանում, Երուսաղեմի հրեական համալսարանում, Թել Ավիվի համալսարանում և Բեն Գուրիոնի անվան համալսարանում[5]։

Ավելին, Չիսվիքը կատարել է խմբագրական պարտականություններ տարատեսակ ակադեմիական ամսագրերում. անվանի «Journal of Population Economics», «Review of Economics of the Household», «Quarterly Review of Economics and Finance», «Contemporary Jewry, International Migration Review», «European Research Studies» ամսագրերում[6]։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիսվիքի հետաքրքրությունների շրջանակն են ձևավորում աշխատանքի տնտեսագիտությունը, մարդկային ռեսուրսները, իմիգրացիան, լեզուները, փոքրամասնությունները, կրոնի տնտեսագիտությունը, տեսական տնտեսագիտությունը, վիճակագրությունը, կիրառական էկոնոմետրիկան և հասարակական քաղաքականության հետազոտությունները[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]