Բարիումի սուլֆատի սուսպենզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարիումի սուլֆատի սուսպենզիա
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Բարիումի սուլֆատի սուսպենզիան, հաճախ պարզապես բարիում, ռենտգեն հետազոտությունների կոնտրաստ նյութ[1]։ Օգտագործում են լավացնելու ստամոքսաղիքային ուղու (կերակրափող, ստամոքս, աղիք) տեսանելիությունը ռենտգեն հետազոտության կամ համակարգչային շերտագրության ժամանակ[2]։ Ներմուծվում է բերանով կամ ռեկտալ ճանապարհով[3]։

Կողմնակի ազդեցություններից է փորկապությունը, դիարեան, որդանման ելունի բորբոքումը և եթե ներմուծելիս հայտնվում է թոքերում առաջացնում է բորոքում[2]։ Աղիների թափածակմամբ կամ անանցանելիությամբ հիվանդներին խորհուրդ չի տրվում այն[2]։ Ալերգիկ ռեակցիաները հազվադեպ են[1]։ Հղիության ընթացքում կիրառված բարիումը անվտանգ է երեխայի համար, սակայն ռենտգենյան ճառագայթը կարող է վնասել[4]։ Բարիումի սուլֆատի սուսպենզիան պատրաստվում է բարիումի սուլֆատը խառնելով ջրի հետ[1]։ Այն ոչ յոդացված կոնտրաստ նյութ է[5]։

Բարիումի սուլֆատը հայտնի է դեռևս միջին դարերից[6]։ Միացյալ նահանգներում մասսայական բժշկական կիրառում ստացավ 1910 թվականից[7]։ Այն ներառված է ԱՀԿ-ի հիմնական՝ կյանքի համար ամենաարդյունավետ և անվտանգ դեղերի ցանկում[8]։ Մեծածախ վաճառքով գինը տատանվում է US$37.80–79.33 սահմաններում 1 կիլոգրամի համար[9]։ Միացյալ նահանգներում բուժման կուրսը այնքան էլ թանկարժեք չէ[5]։ Որոշ տեսակներ պարունակում են տարբեր համային հավելումներ[1]։

Բժշկական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարիումի սուլֆատի սուսպենզիան տրվում է ճառագայթաբանի կողմից նախօրոք կամ համակարգչային շերտագրման կամ ֆլուորոսկոպիկ հետազոտության ժամանակ ապահովելով ավելի լավ տեսանելիություն ստամոքսաղիքային ուղու (ՍԱՈւ) վերին կամ ստորին հատվածներում։ Վերին ՍԱՈւ հատվածների համար բուժառուն չպետք է դեպի օրգանիզմ ոչինչ ներմուծած լինի բերանի միջոցով, բացառությամբ բարիումի սուլֆատի սուսպենզիան։ Օգտագործումից մինչև սկանավորում ընկած ժամանակահատվածը տարբեր է, կախված է մարմնի այն հատվածից, որը պետք է սկանավորվի, հիմնականում տևում է մի քանի ժամ։ Բուժառուները բաց են թողնում սնման մի ժամանակահատված, զերծ մնալով նաև հեղուկների օգտագործումը այդ ընթացքում։

Տևողությունը տարբեր է, տատանվում է 90 րոպեից մինչև 2 ժամ, կախված՝ ռենտգենաբանական հետազոտության տեսակից և հիվանդի ցուցումից։ Բարիումը օգտագործում են դիսֆագիագրամի մեթոդով բացահայտելու համար արդյոք հիվանդները ունեն խնդիր կուլ տալու կամ ծամելու հետ։ Հետազոտությունը իրականացվում է սկսած 2 ժամ առաջ իրականացված սարքավորումների սարքինության ճշտումից և հատուկ տարաներում պահվող կոնտրաստ նյութի չափաքանակը որոշելուց հետո։ Սուսպենզիայի մի փոքր քանակություն պահվում է սկանավորման ընթացքում կարիքի դեպքում հարստացնելու ԱՍՈւ պարունակությանը։

Սկանավորման ավարտից հետո բուժառուներին խորհուրդ է տրվում սնվել նորմալ, հեղուկների շատ կիրառմամբ։ Բարիումի սուլֆատը արտազատվում է աղիքների միջոցով և հեղուկների շատ քանակություն կիրառելը կկանխի փորկապության առաջացումը, որը ամենահաճախ առաջացող կողմնակի ազդեցությունն է[10]։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ բուժառուներ ովքեր ունեն ալերգիա կամ ստամոքսի սենսիբիլիզացիա կարող են իրենց ճառագայթաբանի հետ քննարկել բարիումի սուլֆատի այլընտրանքային տարբերակների մասին, նրանց հիմնական մասը կողմնակի ազդեցությունները համարում են ավելի լուրջ խնդիր քան սեփականը։

Հաճախ առաջացող կողմնակի ազդեցություններն են սրտխառնոցը և փորլուծությունը, կարող են առաջանալ կիրառումից 15 րոպե անց և տևել ամբողջ օր։ Այլ կողմնակի ազդեցություններից են թուլության զգացումը, գունատ մաշկը, ականջներում խշշոցի առաջացումը, փորկապությունը և փսխումը[11]։

Բուժառուները որքան հնարավոր է պետք է զսպեն փսխման ցանկությունը, քանի որ սկանավորման իրականացման համար այն պարտադիր է, հետևապես կբերի բարիումի սուսպենզիայի կրկնակի ներմուծմանը։

Որոշակի դեղորայքի հետ այն կարող է առաջացնել ծանր ազդեցութույններ, այդ դեպքում պետք է շտապ կապնվել բժշկի կամ տեղամասային թունաբանական կենտրոնի հետ։

Համ և կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարիումի սուլֆատի սուսպենզիայի օրալ ձևը հաճախ նկարագրվում է ինչպես թանձր կաթ կամ կաթնային կոկտեյլ[12]։ Որոշ բուժառուներ նշում են այն ինչպես կավճի լուծույթ՝ նման կալցիումի կարբոնատի սուսպենզիային, դեղին բնորոշ համով։ Բժիշկ Ռոսկո Միլերը իր "Flavoring Barium Sulfate" աշխատությունում նշում է, որ յուրաքանչյուր անհատի համար տարբեր է համային հավելումների շեմը[13], նրանց տոլերանտությունը նույնպես։

Սուսպենզիան համասեռ է, ունի սպիտակ գույն։ Երբ սուսպենզիան բերվում է սենյակային ջերմաստիճանի ամենահաճախ բնորոշումը «տաք, թանձր կաթն» է։ Եթե թեստավորումը պահանջումը է ստամոքսաղիքային ուղու վերին բաժինների սկանավորում ապա սուսպենզիան կարող է տրվել նաև սառը տարբերակով[14]։

Որոշ չափաբաժիններին ավելացվում է հավելումներ՝ համային հատկանիշները բարելավելու համար։ Ընդհանուր առմամբ, համը համարվում է տհաճ և կախված է խմիչքի ճշգրիտ դիմակավորումից[15]։ Համային հավելումները հիմնականւմ լինում են վանիլի, բանանի, արքայախնձորի, լիմոնի և այլ համերի։ Սկանավորման կողմնակի ազդեցություն հանդիսանում է բարիումի սուլֆատի սպառման արագությունը (2 ժամ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Bontrager, Kenneth L.; Lampignano, John (2013). Textbook of Radiographic Positioning & Related Anatomy (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 461. ISBN 0323136133.
  2. 2,0 2,1 2,2 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջեր 315, 317. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «E-Z-Paque - Summary of Product Characteristics (SPC) - (eMC)». www.medicines.org.uk. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  4. «E-Z-CAT - Summary of Product Characteristics (SPC) - (eMC)». www.medicines.org.uk. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  5. 5,0 5,1 Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 171. ISBN 9781284057560.
  6. Krebs, Robert E. (2006). The History and Use of Our Earth's Chemical Elements: A Reference Guide (անգլերեն). Greenwood Publishing Group. էջ 80. ISBN 9780313334382. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 1-ին.
  7. Mould, R. F. A Century of X-Rays and Radioactivity in Medicine: With Emphasis on Photographic Records of the Early Years (անգլերեն). CRC Press. էջ Chapter 11. ISBN 9780750302241. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 1-ին.
  8. World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
  9. «Barium Sulfate». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. «Barium Swallow». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին.
  11. «Barium Sulfate». MedlinePlus Drug Information. 2016 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին.
  12. «Archived copy» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  13. Miller, Roscoe E., MD (1966). "Flavoring Barium Sulfate" American Journal of Roentgenology. http://www.ajronline.org/doi/pdf/10.2214/ajr.96.2.484
  14. «Scan C Suspension». Drugs.com. 2019 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին.
  15. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)