Jump to content

Բարթ Սվինգս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարթ Սվինգս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մականուն(ներ)՝Swings on Wings[1]
Մասնագիտացում՝չմշկորդ և inline speed skater
Երկիր՝ Բելգիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 12, 1991(1991-02-12) (33 տարեկան)
Ծննդավայր՝Herent, Լյովեն, Բրաբանտ նահանգ, Բելգիա
Հասակ՝179 սանտիմետր[1]
Քաշ՝67 կիլոգրամ[1]

Բարթ Սվինգս (Bart Swings. փետրվարի 12, 1991(1991-02-12), Herent, Լյովեն, Բրաբանտ նահանգ, Բելգիա), բելգիացի չմշկավազորդ և անվաչմշկորդ։ Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության չեմպիոն, Եվրոպայի կրկնակի, Բելգիայի տասնակի չեմպիոն և բազմակի մրցանակակիր[2]։ 2022 թվականի բձմեռային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել չմշկավազքի զանգվածային մեկնարկով մրցումներում, որը Բելգիայի առաջին օլիմպիական ոսկե մեդալն էր 74 տարվա մեջ։ Նա նաև առաջին բելգիացի մարզիկն է, ով երբևէ երկու մեդալ է նվաճել ձմեռային օլիմպիական խաղերում։ 2023 թվականին Սվինգսն արժանացել է Մարզական վաստակի համար Բելգիայի ազգային մրցանակին, որը մարզիկին կամ թիմին շնորհվող բարձրագույն մրցանակն է Բելգիայում։

Չմշկավազքի աշխարհի առաջնություններում Բերթն իր նորամուտը նշել է 2011 թվականին գերմանական Ինցել քաղաքում, որտեղ 5000 մետր մրցատարածությունում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։ 2012-ին Մոսկվայում անցկացված դահուկավազքի աշխարհի առաջնությունում գրավել է 9-րդ տեղը՝ 500 մ մրցատարածությունում սահմանելով անձնական, 1500 մ մրցատարածությունում՝ ազգային ռեկորդ։

2013 թվականին Համարում անցկացված աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ընդհանուր հաշվարկում և արժանացել բրոնզե մեդալի։

2018-ին Փհենչհանում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել օլիմպիադաներում առաջին անգամ անցկացված զանգվածային մեկնարկի մրցումներում։ Չորս տարի անց այդ նույն մրցաձևում նվաճել է ոսկե մեդալ։ Դա Բելգիայի երկրորդ ոսկե մեդալն էր ձմեռային օլիմպիական խաղերի պատմության մեջ և առաջինը, որ նվաճվել էր տղամարդկանց անհատական մրցումներում։

2019 թվականին չմշկավազքի դասական բազմամարտի աշխարհի անհատական առաջնությունում Սվինգսը առաջատարն էր տղամարդկանց զանգվածային մեկնարկի մրցումներում, սակայն վերջին շրջանում վայր ընկավ և ձեռքից բաց թողեց մեդալ շահելու հնարավորությունը։ Դա նրան հաջողվեց միայն երկու տարի անց. այդ նույն մրցաձևում և աշխարհի այդ նույն կարգի առաջնությունում արժանացավ բրոնզե մեդալի, որը նրա առաջին պարգևն էր աշխարհի առաջնություններում։

2022 թվականի բեռլինյան մարաթոնում նա եզրագիծը հատեց 56:45 րոպեում և սահմանեց նոր ռեկորդ։ Միաժամանակ նա ապահովեց իր ութերորդ հաղթանակը անվաչմշկավազքի BMW BERLIN-MARATON մրցաշարում։

Համաշխարհային խաղերում Սվինգսը նվաճեց յոթ մեդալ, որոնցից չորսը՝ ոսկե։ Նա երկու ոսկի, մեկ արծաթ և մեկ բրոնզ է նվաճել Կոլումբիայի Կալի քաղաքում 2013-ին կայացած համաշխարհային խաղերում և երկու ոսկի և մեկ արծաթ՝ 2017-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացված համաշխարհային խաղերում։

Սվինգսն սովորել է Լյովենի կաթոլիկ համալսարանում, ստացել ճարտարագետի որակավորում։

Նրա եղբայրը՝ Մաարտեն Սվինգսը, նույնպես մասնակցում է չմշկավազքի և անվաչմշկավզքի մրցումների, այդ թվում՝ նաև աշխարհի առաջնությունների, վարկանիշային միավորներ է վաստակում և որակավորվում աշխարհի գավաթի՝ ISU Speed Skating World Cup-ի խաղարկություններին մասնակցելու իրավունք նվաճելու համար։

Միջազգային նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիմպիական խաղեր
Տարին Մրցավայրը Մեդալը ՄրցաձևըPrueba
2018 Փհենչհան Հարավային Կորեա 2Արծաթե մեդալակիր Թիմային չմշկավազք
2022 Պեկին Չինաստան 1Չեմպիոն Թիմային չմշկավազք
Աշխարհի առաջնություններ]
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
2013 Համար Նորվեգիա  Բրոնզ Ընդհանուր հաշվարկ
2022 Համար Նորվեգիա  Բրոնզ Ընդհանուր հաշվարկ
Աշխարհի առաջնություններ անհատական մրցատարածություններում
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
2021 Հերենվեն Նիդերլանդներ  Բրոնզ Բազմամարտ
2023 Հերենվեն Նիդերլանդներ 1Չեմպիոն Բազմամարտ
2023 Հերենվեն Նիդերլանդներ  Բրոնզ 5000 մ
2024 Կալգարի Կանադա 1Չեմպիոն Բազմամարտ
Եվրոպայի առաջնություններ
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
2016 Մինսկ Բելառուս 2Արծաթե մեդալակիր Ընդհ. հաշվ.
2017 Հերենվեն Նիդերլանդներ  Բրոնզ Ընդհ. հաշվ.
2023 Hamar Կաղապար:CdP  Բրոնզ Ընդհ. հաշվ.
Եվրոպայի առաջնություններ անհատական մրցատարածություններում
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
2020 Հերենվեն Նիդերլանդներ 1Չեմպիոն Բազմամարտ
2022 Հերենվեն Նիդերլանդներ 1Չեմպիոն Բազմամարտ
2024 Հերենվեն Նիդերլանդներ 1Չեմպիոն Բազմամարտ

2015 թվականի նոյեմբերի 23-ի դրությամբ նրա ամենաբարձր ցուցանիշը բոլոր ժամանակների վարկանիշային աղյուսակում՝ Adelskalender- ում 11-րդն է[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Olympedia — 2006.
  2. «Skater Profile | Bart Swings | Men | Belgium | SpeedSkatingNews». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.
  3. Stenlund, Evert. «Adel». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • [1] - Статистика на сайте the-sports.org(անգլ.)
  • [2] Профиль на сайте Международного союза конькобежцев (ISU)(անգլ.)
  • [3] — профиль на сайте eurosport.com(անգլ.)
  • [4] — профиль на сайте live.isuresults.eu(անգլ.)
  • [5] — Результаты на сайте schaatsstatistieken.nl(նիդեր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարթ Սվինգս» հոդվածին։