Բարբարա (ֆիլմ, 2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բարբարա (2017, ֆիլմ)ից)
Բարբարա
ֆր.՝ Barbara
Երկիր Ֆրանսիա
Ժանրերաժշտական ֆիլմ և դրամա
ԹեմաԲարբարա
Թվականմայիս 2017
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՄաթյո Ամալրիկ
ՊրոդյուսերPatrick Godeau?
Սցենարի հեղինակՄաթյո Ամալրիկ
ԴերակատարներԺաննա Բալիբար, Մաթյո Ամալրիկ, Vincent Peirani?, Օրոր Քլեման, Գրեգուար Կոլեն և Պիեռ Միշոն
ՕպերատորՔրիստոֆ Բյուկարն
ՄոնտաժՖրանսուա Ժեդժիե
Տևողություն97 րոպե

«Բարբարա» (անգլ.՝ Barbara), 2017 թվականի ֆրանսիական դրամատիկ, ռեժիսոր` Մաթյո Ամալրիկ[1][2]։ Գլխավոր դերերում խաղացել են Ժաննա Բալիբարը և Մաթյո Ամալրիկը։ Այն պատմում է մի դերասանուհու մասին, որը պատրաստվում է խաղալ ֆրանսիացի հայտնի երգչուհի Բարբարայի դերը[3]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 18-ին Կաննի կինոփառատոնի Un Certain Regard բաժնում[4]։ Այն թողարկվել է Ֆրանսիայում 2017 թվականի սեպտեմբերի 6-ին[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիջիտը նախապատրաստվում է ֆրանսիացի հայտնի երգչուհի Բարբարայի դերին։ Դերասանուհին ուշադիր ուսումնասիրում է նրա բնավորությունը, ժեստերը, բարքերն ու հնչերանգը։ Նա սովորում է երաժշտական նշանները (նոտաները), ընդօրինակում է դեմքի արտահայտությունները, ինչպես անում է Բրիջիտը, և ավելի ու ավելի, ու նա աստիճանաբար ձուլվում է կերպարի հետ։ Ռեժիսորը պատրաստվում է նաև նկարահանել ֆիլմը. նա ուսումնասիրում է արխիվային կադրերը և բծախնդրորեն ընտրում է երաժշտությունը։ Նա ոգեշնչվում է և նույնիսկ հմայվում, բայց Բարբարայո՞վ, թե՞ նրա նոր մարմնավորողով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժաննա Բալիբար` Բրիջիտ
  • Մաթյո Ամալրիկ` Իվս Զանդ
  • Վինսենթ Պեյրանի` Ռոլանդ Ռոմանելլի
  • Ավրորա Քլեմենթ` Էսթեր
  • Գրեգ Քոլին` Չառլի Մարվանի

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 18-ին Կաննի կինոփառատոնի Un Certain Regard բաժնում[4]։ Այն թողարկվել է Ֆրանսիայում 2017 թվականի սեպտեմբերի 6-ին[5]։

Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատական արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրախոսությունների ագրեգատոր Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 83% դրական վարկանիշ` հիմնված 18 գրախոսությունների վրա (միջին գնահատականը 10-ից 6.97)[6]: Metacritic կայքում ֆիլմը 100 առավելագույնից ունի 68 գնահատականը` հիմնված 7 քննադատության վրա, որոնք «հիմնականում դրական ակնարկներ» են[7]։

Variety-ի անդամ Ջեյ Վայսբերգը բարձր է գնահատել Ժաննա Բալիբարի կատարումը ֆիլմում` ասելով. «Նա ունի ոչ միայն Բարբարայի հայացքը, այլև ժեստերը, և այն անսովոր ուղին, որով մոնտաժը դերասանուհուն կապում է թեմայի հետ, հետաքրքրությունը բավականին բարձր է պահում»[8]։ The Hollywood Reporter-ի անդամ Լեսլի Ֆելպերինը ֆիլմն անվանել է «ինքնաբերական և երբեմն աչք ծակող, ինքնաներողամիտ աշխատանք, որը հենց ֆրանսիացի հեռուստադիտողների և փառատոնների համար է»[9]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոմրցանակ Արարողության ամսաթիվ Կատեգորիա Ստացող(ներ) Արդյունք Ծանոթագրություն(ներ)
Կաննի կինոփառատոն 2017 թվական, մայիսի 27 Ֆիլմի պոեզիա Բարբարա Հաղթանակ [10]
Ժան Վիգոյի մրցանակ 2017 թվական, հունիսի 12 Լավագույն ֆիլմ Բարբարա Հաղթանակ [11][12]
Լուի Դելլյուկի մրցանակ 2017 թվական, դեկտեմբերի 15 Լավագույն ֆիլմ Բարբարա Հաղթանակ [13][14]
Լյումիեր կինոմրցանակ 2018 թվական, փետրվարի 5 Լավագույն ֆիլմ Բարբարա Առաջադրված [15]
Լավագույն ռեժիսոր Մաթյո Ամալրիկ Առաջադրված
Լավագույն դերասանուհի Ժաննա Բալիբար Հաղթանակ
Լավագույն կինեմատոգրաֆ Քրիստոֆ Բոկարն Հաղթանակ
Սեզար 2018 թվական, մարտի 2 Լավագույն ֆիլմ Բարբարա Առաջադրված [16][17]
Լավագույն ռեժիսոր Մաթյո Ամալրիկ Առաջադրված
Լավագույն դերասանուհի Ժաննա Բալիբար Հաղթանակ
Լավագույն բնօրինակ սցենար Մաթյո Ամալրիկ, Ֆիլիպ Դի Ֆոլկո Առաջադրված
Լավագույն կինեմատոգրաֆիա Քրիստոֆ Բոկարն Առաջադրված
Լավագույն մոնտաժ Ֆրանսուա Գեդիգիեր Առաջադրված
Լավագույն հնչյունավորում Օլիվեր Մովզեն, Նիկոլաս Մորո, Ստեֆան Դիեբաութ Հաղթանակ
Հագուստի լավագույն ձևավորում Պասկալին Շահան Առաջադրված
Լավագույն բեմադրող-նկարչի աշխատանք Լաուրենթ Բաուդե Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The 2017 Official Selection». Cannes Film Festival. 2017 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  2. Winfrey, Graham (2017 թ․ ապրիլի 13). «2017 Cannes Film Festival Announces Lineup: Todd Haynes, Sofia Coppola, 'Twin Peaks' and More». IndieWire. Penske Business Media. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  3. «Barbara». Film at Lincoln Center. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. 4,0 4,1 Jurgensen, Gauthier (2017 թ․ մայիսի 19). «Cannes 2017 : avec Barbara, Mathieu Amalric offre un film à la chanteuse vingt ans après sa disparition». AlloCiné. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. 5,0 5,1 «Barbara». AlloCiné. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  6. «Barbara (2017)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. «Barbara». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  8. Weissberg, Jay (2017 թ․ մայիսի 18). «Cannes Film Review: 'Barbara'». Variety. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  9. Felperin, Leslie (2017 թ․ մայիսի 18). «'Barbara': Film Review | Cannes 2017». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  10. Lodge, Guy (2017 թ․ մայիսի 27). «'A Man of Integrity,' 'Wind River,' 'Barbara' Take Un Certain Regard Awards at Cannes». Variety. Penske Business Media. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  11. «Mathieu Amalric reçoit le Prix Jean Vigo 2017 pour Barbara». AlloCiné. 2017 թ․ հունիսի 12. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  12. Lemercier, Fabien (2017 թ․ հունիսի 13). «The Jean Vigo Award goes to Mathieu Amalric». Cineuropa. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  13. Lemercier, Fabien (2017 թ․ դեկտեմբերի 15). «The Louis-Delluc Award goes to Barbara». Cineuropa. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  14. Richford, Rhonda; Mintzer, Jordan (2017 թ․ դեկտեմբերի 15). «Mathieu Amalric's 'Barbara' Wins France's Louis Delluc Prize». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  15. Richford, Rhonda (2018 թ․ փետրվարի 5). «'120 BPM' Tops France's Lumiere Awards». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  16. Richford, Rhonda (2018 թ․ մարտի 2). «Cesar Awards: '120 BPM' Takes Six Awards Including Best Film». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  17. Nordine, Michael (2018 թ․ մարտի 2). «2018 César Awards: 'BPM' Triumphs With Six Wins, Including Best Film». IndieWire. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]