Բարբարա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բարբարա (այլ կիրառումներ)
Բարբարա
ֆր.՝ Barbara
Barbara 1 (Repetities 1968-03-07 Grand Gala du Disque Populaire).jpg
Ծնվել է հունիսի 9, 1930(1930-06-09)[1][2][3][4][5]
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա
Մահացել է նոյեմբերի 24, 1997(1997-11-24)[1][3][4][5] (67 տարեկանում)
Մահվան վայր Նյոյի սյուր Սեն
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություն կինոդերասանուհի, հեղինակ-կատարող և երգչուհի
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Barbara (singer) Վիքիպահեստում

Բարբարա, Մոնիկ Անդրե Սերֆ (ֆր.՝ Barbara, Monique Andrée Serf, 9 հունիսի 1930, Փարիզ24 նոյեմբերի 1997, Նյոյի սյուր Սեն), ֆրանսիացի դերասանուհի, երգերի հեղինակ և կատարող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ հրեա Ժակ Սերֆ (1904—1959), մայրը՝ Էսթեր Բրոդսկայա (1905—1967), ծնվել է Տիրասպոլում[6][7][8]: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընտանիքը հետևում էր հակասեմիտիզմին: Պատերազմից հետո Մոնիկը սկսել է սովորել Փարիզի Երաժշտության և պարի բարձրագույն ազգային կոնսերվատորիայում, դասընթացը չի ավարտել։ Սկսել է երգել օպերետում։ 1940-ական թվականների վերջին հայրը թողել է ընտանիքը։ 1950 թվականին Մոնիկը հեռացել է Փարիզից, հանդես է եկել Բելգիայի կաբարեում Բարբարա Բրոդի անունով (տատիկի պատվին)։ 1950- ական թվականների կեսերին երգել է փարիզյան ոչ մեծ կաբարեներում, սկսել է երգել ստեղծել, 1959 թվականին ձայնագրել է իր առաջին ձայնասկավառակը՝ Բարբարա ծածկանվամբ։ 1960 թվականին ձայնագրել է Ժորժ Բրասենսի երգերով ձայնասկավառակ, որը Շարլ Կրոյի ակադեմիայի մրցանակը (1965 թվականին նա կրկին արժանացել է այդ մրցանակին)։ 1961 թվականին հայտնվել է նրա ձայնասկավառակը Ժակ Բրելի երգերի ձայնագրությամբ։

Հետագայում մեկ անգամ չէ, որ հանդես է եկել Բրասենսի, Ջոնի Հոլիդեյի հետ, օգնել է կատարողական կարիերայում Սերժ Ռեջանիին, եղել է Ժերար Դեպարդիեի ընկերը։ Մեծ հաջողությամբ համերգներով շրջագայել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Կանադայում, Ճապոնիայում, Բելգիայում, Իսրայելում, Շվեյցարիայում։ Երգել է Օլիմպիա և այլ խոշորագույն համերգային սրահներում։ Խաղացել է Բրելի, Ժան-Կլոդ Բրիալիի, Մորիս Բեժարի ֆիլմերում։ 1968 թվականին հանդես է եկել Մետրոպոլիտեն օպերայում Միխայիլ Բարիշնիկովի հետ միասին։

Աշխատել է հիշողությունների գրքի վրա, սակայն անսպասելիորեն մահացել է սննդային թունավորումից։ Թաղված է փարիզյան Բանյո գերեզմանատանը։

Ընտրյալ սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barbara à l’Ecluse (1959)
  • Barbara chante Brassens (1960)
  • Barbara chante Jacques Brel (1961)
  • Dis, quand reviendras-tu? (1964)
  • Barbara chante Barbara (1965)
  • Ma plus belle histoire d’amour (1967)
  • Le Soleil noir (1968)
  • Madame (1970)
  • L’Aigle noir (1970, миллион экземпляров были проданы за первые 12 часов)
  • La Fleur d’amour (1972)
  • Amours incestueuses (1972)
  • La Louve (1973)
  • Seule (1981)
  • Il me revient (1996)
  • Femme piano (1997, избранное, 2 CD)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]