Բատիկ Բատիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բատիկ Բատիկյան
Ծնվել էհոկտեմբերի 15, 1892(1892-10-15)[1]
ԾննդավայրՆոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 8, 1920(1920-10-08)[1] (27 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունՌուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)[1]

Բատիկ Ստեփանի Բատիկյան (հոկտեմբերի 15, 1892(1892-10-15)[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 8, 1920(1920-10-08)[1]), բոլշևիկ–հեղափոխական, ՌՍԴԲԿ անդամ (1907

Մասնակցել է Հովհաննես Սարուխանյանի կազմակերպած մարքսիստական խմբակի աշխատանքներին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է ռուսական բանակ։ Ավարտել է Ժիտոմիրի սպայական դպրոցը, ծառայել Կարպատյան ռազմաճակատում, մասնակցել գնդի բոլշևիկյան բջջի ընդհատակյա աշխատանքներին։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է 114-րդ ցարիցինյան գնդի կոմիտեի անդամ։ Սեպտեմբերին վերադարձել է Նոր Բայազետ և ծավալել հեղափոխական գործունեություն։ 1919 թվականին Բատիկյանի ղեկավարությամբ ստեղծվել է «Նոր Բայազետի երիտասարդական միություն»-ը, որը հետագայում վերանվանվել է «Սպարտակ»։ Ակտիվորեն մասնակցել է Մայիսյան խռովության (1920) նախապատրաստմանը։ Ապստամբության ջախջախումից հետո՝ հոկտեմբերին բանտ է նետվել և Երևան փոխադրելու պատրվակով՝ ճանապարհին գնդակահարել։

Նրա անունով է կոչվել ՀԽՍՀ Կամոյի շրջանի (Գավառ) գյուղերից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 307