Բաշիր Սաֆարօղլի
Բաշիր Սաֆարօղլի ադրբ.՝ Bəşir Səfəroğlu | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 11, 1925 |
Ծննդավայր | Ռուստով, Guba District, Ադրբեջան |
Մահացել է | մարտի 23, 1969 (44 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | թատրոնի դերասան և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Աֆակ Բեշիրկըզը |
![]() |
Բաշիր Սաֆար օղլի Սաֆարով (ադրբ.՝ Bəşir Səfər oğlu Səfərov, մարտի 11, 1925, Ռուստով, Guba District, Ադրբեջան - մարտի 23, 1969, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ադրբեջանցի դերասան, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1968), Ադրբեջանի ժողովրդական արտիստուհի Աֆակ Բաշիրղիզու հայրը[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաշիր Սաֆարօղլին ծնվել է 1925 թվականի մարտի 11-ին Բաքվում[3]։ Մասնակցել է Նիյազ Շարիֆովի թատրոններում գործող ադրբեջանական խմբերի ներկայացումներին։ 1944 թվականին մտել է արտիստական ընկերության խմբի մեջ։ Որոշ ժամանակ անց նա ընդունվեց երաժշտական թատրոն՝ որպես դերասան։ Բեմական առաջին ուսուցիչներն են եղել Աղաելի Դադաշևը և Լութֆալի Աբդուլլաևը[4]։
Իր բեմական գործունեության ընթացքում կերտել է բազմաթիվ դերեր, ինչպես՝ Մոհսուն («Հարսը արժե հինգ դրամ», Մամեդ Սաիդ Օրդուբադի), Չիքո («Քետո և Քոտե», Վլադիմիր Դոլիձե), Մաշադի Իբադ («Սա չլինի, նա լինի», Ուզեիր Հաջիբեկով), Նաջաֆ («Կռունկներ», Ռուստամ Սուլեյման և Սեիդ Ռուսթամով), Ղադիր, Գյուլիմսարով («Ուլդուզ», Սաբիթ Ռահման և Սուլեյման Ալեսկերով), Սալյանսկի (Մահարրամ Ալիզադե և Ֆիքրեթ Ամիրով), Հաջի Ղարա («Ագահ», Միրզա Ախունդով և Շամսի Բադալբեկլի), Քազբեք («Մեր գյուղի երգը», Քարիմ Քարիմով և Զաքիր Բաղըրով), Միր Իսմաիլ («Ոսկու փնտրողներ», Հասան Սեյիդբեկլի և Թոֆիկ Կուլիև)։
1964 թվականի հունիսի 29-ին Բաշիր Սաֆարօղլին արժանացել է Ադրբեջանի վաստակավոր արտիստ, իսկ 1968 թվականի հունիսի 25-ին ` Ժողովրդական արտիստի պատվավոր կոչմանը։
Բաշիր Սաֆարօղլին մահացել է 1969 թվականի մարտի 23-ին Բաքվում։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Այգյուն» (1960),
- «Տարօրինակ պատմություն» (1960),
- «Որտեղ է Ահմեդ» (1963),
- «Ուլդուզ» (1964),
- «Հրաշալի է ապրել» (1966),
- «Նասրեդին Խոջայի 12 գերեզման» (1966),
- «Բաշիր Սաֆարօղլի» (1969),
- «Դերասանուհու ժպիտը» (1974);
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ kino-teatr.ru БАШИР САФАР ОГЛЫ
- ↑ Галерея Бахрама Багирзаде. Отцы и дети: Башир Сафароглу
- ↑ Форум: Башир Сафароглы
- ↑ Сафароглы Башир(չաշխատող հղում)
|