Ռուստով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ռուստով
ադրբ.՝ Rustov
Ռուստով գյուղի մզկիթ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԳուբայի շրջան
ԲԾՄ571 մետր
Բնակչություն9061 մարդ (2009)[1]
Ազգային կազմադրբեջանցիներ , Թաթեր
Տեղաբնականունտղցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչAZ4000
Ռուստով (Ադրբեջան)##
Ռուստով (Ադրբեջան)

Ռուստով (ադրբ.՝ Rustov), գյուղ Ադրբեջանի Գուբայի շրջանում։ Ամբողջ համայնքի բնակչությունը կազմում է 9061 բնակիչ (2009 թ.)[2]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անվան ծագումը կապված է պարսկերեն «ռուստա» բառի հետ[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Մեծ Կովկասի նախալեռներում՝ Չիգաջուկչայ գետի վրա, Գուբա քաղաքից 18 կմ հարավ-արևելք[4][5]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության մեծ մասը թաթեր են։ Ռուստով բնակավայրը ներառում է 12 գյուղ, որոնց բնակչությունը պատկանում է իրանախոս խմբին։ Ռուստով բնակավայրում ապրում է 6000 թաթ, այն թաթերի հնագույն բնակավայրերից էր։ Ռուստով թաթերենում (ռուստա) նշանակում է գյուղ կամ գյուղացի։ Թաթերն ունեն իրենց ազգային թաթերեն լեզուն։ 2009 թվականի մարդահամարի տվյալներով գյուղում բնակվել է 9061 մարդ։

Նշանավոր բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիյասեդդին Գեյբուլլաև - Ադրբեջանցի պատմաբան[6],
  • Բաշիր Սաֆարօղլի - թատրոնի և կինոյի ադրբեջանցի դերասան, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1968),
  • Զառնիգար Աղաքիշիևա - թատրոնի և կինոյիա դրբեջանցի դերասանուհի, ԱՀ ժողովրդական արտիստուհի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրաբար, ժամանակակից թաթերի նախնիները Անդրկովկաս են տեղափոխվել Սասանյան դինաստիայի օրոք (մ.թ. III-VII դդ.): Ռուստովը եղել է Ղուբայի խանության մեջ առանձին նահանգ։ 1811 թվականին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ռուստովի մոտ ճակատամարտ է տեղի ունեցել Ղուբայի Շիխալի խանի ուժերի և գեներալ Խաթունցևի ռուսական զորքերի միջև[7]։ 1824 թվականին Ռուստովը, ի թիվս Ղուբայի նահանգի այլ յոթ գյուղերի, ընդգրկվել է նախկին Բաքվի խանի՝ Միրզա Մուհամմադ Խան II-ի վարչակազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20190402145609/https://www.stat.gov.az/source/regions/az/007_3.xls
  2. Госстат Азербайджана, данные на 2009 г.
  3. Гейбуллаев Г. А. Топонимия Азербайджана. — Баку: Элм, 1986. — С. 99. — 198 с.
  4. Лист карты K-39-98 Дивичи. Масштаб: 1 : 100 000. Издание 1978 г.
  5. Азербайджанская советская энциклопедия / Под ред. Дж. Кулиева. — Баку: Главная редакция Азербайджанской советской энциклопедии, 1984. — Т. 8. — С. 233.
  6. Фарзалибейли Ш. Quba tarixi. — Б.: Əbilov, Zeynalov və oğulları, 2001. — С. 354.
  7. Мустафазаде, 2005, с. 18.