Բանդար Կանգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բանդար Կանգան
պարս.՝ بندر كنگان
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԲուշեհր
ՇահրեստանԿանգան
ԲԾՄ11 մետր
Բնակչություն60 187 մարդ (2016)
Բանդար Կանգան (Իրան)##
Բանդար Կանգան (Իրան)

Բանդար Կանգան (պարս.՝ بندر كنگان), նավահանգստային քաղաք Իրանի հարավում, Բուշեհր օսթանում։ Հանդիսանում է Կանգան շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 60 187 մարդ (2016

Քաղաքը գտնվում է Բուշեհր օսթանի հարավային մասում, վարչական կենտրոն Բուշեհրից մոտ 165 կմ հարավ-արևելք` Պարսից ծոցի ափին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 60 187 մարդ, որոնք կազմում էին 19 225 տնտեսություն[1]։ Բանդար Կանգանը Բուշեհր օսթանի բնակչությամբ չորրորդ ամենախոշոր քաղաքն է Բուշեհրից, Բորազջանից և Բանդար Գանավեից հետո[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 16 814[3] 17 963[3] 23 921[4] 76 329[5] 60 187[1]

Բնակիչերը հիմնականում պարսկերենի` կանգունի կոչվող տեղական բարբառով խոսող պարսիկներ են, բնակվում են նաև արաբներ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2017 թ. օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  2. «IRAN: Bushehr» (անգլերեն).
  3. 3,0 3,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  6. «Language distribution: Bushehr Province». Iran Atlas. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2021 թ. օգոստոսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանդար Կանգան» հոդվածին։