Բանբերի (Ավստրալիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բանբերի
Bunbury main street.jpg
Տեսակքաղաք
ԵրկիրFlag of Australia (converted).svg Ավստրալիա[1]
ՎարչատարածքԱրևմտյան Ավստրալիա[1] և City of Bunbury?
ԲԾՄ5 մետր
Մակերես138,7 կմ²
Մասն էSouth West?
Ձևավորում1836
Կոորդինատներ: 33°20′24.000000100012″ հվ. լ. 115°38′31.000000084″ ավ. ե. / 33.34000000002777853° հս․. լ. 115.64194444446778° ավ. ե. / 33.34000000002777853; 115.64194444446778

Բանբերի, քաղաք Ավստրալիայի Արևմտյան Ավստրալիա նահանգում: Հանդիսանում է Բանբերի քաղաքային տարաածքի կենտրոնը: Բնակչությունը՝ 68 248 մարդ (2011 թ.-ի տվյալներով)[2]:

Հացահատիկի պահեստ

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանբերին գտնվում է Ավստրալիայի հարավ-արևմուտքում, Հնդկական օվկիանոսի ափին, Քոլի գետի գետաբերանից ոչ այդքան հեռու։

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բանբերի
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 27,6 27,8 25,9 22,8 19,8 17,7 16,8 17,1 18,1 19,9 22,9 25,6 21,8
միջին նվազագույնը (°C) 15,2 15,4 14,3 12,2 10,4 9,2 8,4 8,4 9,2 10,3 12,2 13,9 11,6
տեղումների քանակը (մմ) 11,1 11,8 21,9 46,4 128,1 182,9 170,6 123,6 80,4 54,1 21,2 13,7 870,7
Աղբյուր՝ http://reg.bom.gov.au/climate/averages/tables/cw_009514.shtml

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև եվրոպեոիդների հայտնվելը այս հողերը բնակեցված էին ավստրալիայի աբորիգեններով։ Այսօրվա Բանբերի շրջան այցելած առաջին եվրոպացինները եղել են ֆրանսիացի ծովագնաց Լուի դե Ֆրեյնսինեի գիտարշավի անդամները (1803թ)[3]։ Դե Ֆրեյնսինեն այս տարածքը անվանեց Պորտ Լեշենո ի պատիվ գիտարշավի մասնակից, ֆրանսիացի բուսաբան և թռչնաբան՝ Ժան Բատիստ Լեշենոյի։ Ծովածոցը, դե Ֆրեյնսինեի նավերից մեկի անունով, կոչվեց «Աշխարհագրագետ»։

1829 թ․-ին ցամաքով այստեղ եկան բժիշկ Ալեքսանդր Քոլին և լեյտենանտ Պրեստոնը։ Մի փոքր ուշ այստեղ եղավ Ջեյմս Սթիրլինգը՝ Արևմտյան Ավստրալիայի առաջին նահանգապետը, ում հրամանով այստեղ կառուցվել է ռազմական ամրոց։ 1836 թ․-ին ամրոցը կոչվում էր «Բանբերի», լեյտենանտ Հենրի Վիլիամ Սենթ-Պեր Բանբերիի անունով, ով բարդ հետազոտություն է կատարել Պինջարայից մինչև այսօրվա Բանբերի ընկած տեղանքում[3][4]:

1838 թ.-ին արդեն Բանբերիում հայտնվել էին Առաջին ազատ քաղաքացիական նորաբնակները: 1851-1868 թթ. քաղաքը արագ աճեց այստեղ աքսորված հանցագործների թվաքանակի հաշվին: Բանբերիի տնտեսական աճին նպաստեց ինչպես մեծ աշխատուժի առկայությունը, այնպես էլ «ոսկե տենդ»-ը որ գտնվում էր Դոնիբրուկ քաղաքի մոտ և այնտեղ երկաթուղու անցկացումը[3]: 1900 թ.-ին Բանբերին ստացավ թաունի կարգավիճակ (անգլ.՝ town):

Հաջորդ տասնամյակում, որպես նավահանգիստ, Բանբերիի դերը աճեց[3]:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ․-ի տվյալներով Բանբերիում բնակվում է 68 248 մարդ։ 2009-2010 թթ․ քաղաքում մշտական բնակություն հաստատեց ևս 2150 մարդ։ Վերջին տարիներին Բանբերին բնակչության թվի աճի տեմպով Ավստրալիայի քաղաքների մեջ զբաղեցնում է առաջին տեղը[2]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել իմաստալի տեսարժան վայրերի շարքում են «Թագավորի խրճիթ-թանգարանը»(«Коттедж Кинга»)[5], «Ռոուզ» հյուրանոցը[6], Սբ․ Մարկ եկեղեցին (1824 թ․) և հին կառանը[7]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թ․-ից քաղաքում՝ 1897 թ․-ին կառուցված շենքում գործում է Տեղական արհեստների պատկերասրահ[8]։ Իր գործունեությունն է ծավալում նաև մշակութային և զվարճանքների կենտրոն՝ Centre stage-ը։ Բանբերիում գործում է նաև Տեղական զվարճությունների կենտրոն[9]՝ կատակերգական, երաժշտական և թատերական կոլեկտիվներով, Grand Cinemas Bunbury վեց կինոդահլիճների զուգակցությամբ և այլն[10][11]։

Հայտնի բնակիչներ և բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փաուլ Բարնարդ՝ Ավստրալական ֆուտբոլի պրոֆեսիոնալ խաղացող
  • Մուրեյ Գուդվին՝ պրոֆեսիոնալ Կրիկետ խաղացող
  • Ջոն Ֆորեստ՝ ավստրալիացի ճանապարհորդ և պետական գործիչ
  • Թրոյ Էլդեր՝ պրոֆեսիոնալ Մականախաղ խաղացող
  • Նատալի Բար՝ ավսրալիացի լրագրողուհի և հեռուստահաղորդավար
  • Բերի Շեֆերդ՝ պրոֆեսիոնալ Կրիկետ խաղացող
  • Արիստոս Պապանդրոլակիս՝ Surprise Chef խոհարարական հեռուստահաղորդման շեֆ-խոհարար և հաղորդավար
  • Սառա-Մարիա Ֆեդել՝ Ավստրալիայում հայտնի դերասանուհի և տարբեր իրական շոուների(реалити-шоу) մասնակից
  • Լեոն Բեյքեր՝ Ավստրալական ֆուտբոլի պրոֆեսիոնալ խաղացող
  • Ադամ Հանթեր՝ նույնպես խաղում է Ավստրալիայի ֆուտբոլի հավաքականներից մեկում
  • Բոբ Մաումիլ՝ ավստրալիացի ռադիոհաղորդավար
  • Մարկ Վորթինգտոն՝ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
  • Կայլ Ռեյմերս, Նեվիլ Ջետա, Ջեյմ Բենել և Բեն Հոուլետ՝ ավստրալիացի ֆուտբոլիստներ
  • Նոել Բրանինգ ՝ ավստրալիացի հեռուստահաղորդավար
  • Կորտին Իտոն՝ ավստրալիացի դերասանուհի և ֆոտոմոդել

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://quickstats.censusdata.abs.gov.au/census_services/getproduct/census/2016/quickstat/SSC50210
  2. 2,0 2,1 «City unprepared for population boom: Mayor» (անգլերեն)։ Bunbury Mail։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-08-ին։ Վերցված է 2011-12-06 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «History of Bunbury» (անգլերեն)։ Bunbury Visitor Centre։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-27-ին։ Վերցված է 2012-09-06 
  4. Reed, A.W. Place Names of Australia. — A.H & A.W.Reed. — Sydney, NSW, 1973. — С. 48. — ISBN 0-589-07115-7
  5. «King Cottage Museum» (անգլերեն)։ Bunbury Visitor Centre։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-27-ին։ Վերցված է 2012-09-06 
  6. «The Rose Hotel» (անգլերեն)։ Bunbury Visitor Centre։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-27-ին։ Վերցված է 2012-09-06 
  7. «Featured Wood Gallery & Museum» (անգլերեն)։ Bunbury Visitor Centre։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-27-ին։ Վերցված է 2012-09-06 
  8. «Bunbury Regional Art Galleries» (անգլերեն)։ Bunbury Visitor Centre։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-27-ին։ Վերցված է 2012-09-06 
  9. «Bunbury Regional Entertainment Centre» (անգլերեն)։ Bunbury Visitor Centre։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-27-ին։ Վերցված է 2012-09-06 
  10. «Heritage and Culture» (անգլերեն)։ Bunbury Visitor Centre։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-27-ին։ Վերցված է 2012-09-06 
  11. «The Arts» (անգլերեն)։ Bunury Visitor Centre։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-27-ին։ Վերցված է 2012-09-06 
  12. «History of the relationship between Bunbury and her Sister City, Setagaya.» (անգլերեն)։ City of Bunbury։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-05-ին։ Վերցված է 2011-12-06