Բայե Ջիմբի Ֆալ
Բայե Ջիմբի Ֆալ ֆր.՝ Baye Djiby Fall | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Սենեգալ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 20, 1985[1][2][3][…] (39 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Թիես, Սենեգալ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 187 սմ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 81 կգ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Իրտիշ (Պավլոդար) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 9 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Բայե Ջիմբի Ֆալ (ֆր.՝ Baye Djiby Fall, ապրիլի 20, 1985[1][2][3][…], Թիես, Սենեգալ), սենեգալցի ֆուտբոլիստ, Պավլոդարի «Իրտիշ» ակումբի հարձակվող։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բայե Ջիբի Ֆալը ծնվել է Թիես քաղաքում, որ տեղակայված է Սենեգալի մայրաքաղաք Դակարից 110 կմ հեռավորության վրա։ 9 տարեկանում կորցրել է հորը։ Ջիբին ունի 4 եղբայր և քույր. նա ընտանիքի ամենափոքր երեխան։ Ֆուտբոլ խաղալ սկսել է շատ վաղ տարիքում՝ հետևելով իր եղբայրների օրինակին։ Երբ Ֆալը 12 տարեկան էր, մայրը նրան տարել է «Սնեպս դե տես» ֆուտբոլային դպրոց, որտեղ նա խաղացել է 6 տարի։ 2003 թվականի մայիսին տեղափոխվել է ֆրանսիական «Օսերի» ֆուտբոլային ակումբ, որտեղ խաղացել է 2 տարի։ «Օսերի» պատանեկան կազմում նա խաղացել է այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսին եք Յունես Կաբուլը և Աբու Դիաբին։ Այդ 2 տարիների ընթացքում նա խփել է 26 գոլ։ Դրանից հետո նա խաղացել է ֆրանսիական չորրորդ դիվիզիոնի «Բուր-ան-Բրես-Պերոննա» և «Վիտրե» սիրողական ակումբներում։
2006 թվականին պրոֆեսինալ պայմանագիր է կնքել դանիական «Ռաններս» ակումբի հետ, որը հանդես է գալիս Դանիայի բարձրագույն դիվիոզոնում։ 2006 թվականի հուլիսի 27-ին Ջիբին կատարել է իր դեբյուտը եվրագավաթներում՝ խաղադաշտ դուրս գալով ՈՒԵՖԱ գավաթի նախընտրական փուլի առաջին խաղում ընդդեմ իսլանդական «Ակրանեսի»։ Ֆալը եվրագավաթներում իր առաջին գոլը խփել է օգոստոսի 10-ին ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության նախընտրական փուլի տնային խաղում ընդդեմ «Կաունասի»՝ բացելով խաղի հաշիվը, որն ավարտվել է 3:1 հաշվով հօգուտ դանիացիների։ Եվրագավաթի այդ խաղարկությունում «Ռաններսը» հասավ միջև առաջին շրջան, որտեղ երկու խաղերի ընդհանուր հաշվով (1:5) պարտվեց թուրքական «Ֆեներբահչեին»։ Ջիբին մասնակցել է 6 խաղերից 4-ին և խփել 2 գոլ (երկրորդը խփել է «Ֆեներբահչեի» դարպասը)։ Դանիայում անցկացրած բավականին հաջող մրցաշրջանից հետո, որի ընթացքում Ջիբին անցկացրել է 39 խաղ և խփել 26 գոլ, Ֆալը տեղափեխվել է «Ալ-Այն»։ 2008 թվականին նա վերադարձել է Դանիա՝ պայմանագիր կնքելով «Օդենսե» ակումբի հետ։
2007-08 մրցաշրջանում Ֆալն «Օդենսեի» կազմում 11 խաղի ընթացքում խփել է 7 գոլ. 2008 թվականի ապրիլի 4-ին նա «Լյունգբյուի» հետ խաղում ձևակերպել է հեթ-տրիկ։ 2007/08 մրցաշրջանի արդյունքներով՝ ճանաչվել է Դանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ 2008/09 մրցաշրջանում 2 անգամ (հուլիս/օգոստոս և սեպտեմբեր) ճանաչվել է ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել, իսկ հոկտեմբերին եղել է երկրորդը։ 2008 թվականին Ինտերտոտոյի գավաթի խաղարկության ընթացքում անցկացրել է 4 խաղ՝ խփելով 3 գոլ (երեք անգամն էլ գրավել է ֆիննական ՏՊՍ-ի դարպասը)։ 2008 թվականի դեկտեմբերին ֆուտբոլիստով հետաքրքրվել է Ամստերդամի «Այաքս» ֆուտբոլային ակումբը՝ նրան դիտարկելով որպես Մադրիդի «Ռեալ» տեղափոխված Կլասու-Յանու Հյունտելարուին փոխարինող։ Չնայած դրան, 2009 թվականի մարտի 12-ին Ջիբի Ֆալը 3.8 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»։
Ֆալը «Լոկոմոտիվի» հետ ստորագրեց 3 տարվա պայմանագիր։ Մարտի 22-ին նա նշեց իր նորամուտը Ռուսաստանի առաջնությունում՝ 2-րդ փուլում փոխարինման դուրս գալով «Ռոստովի» դեմ արտագնա խաղի 74-րդ րոպեին։ Ֆալն իր նորամուտային խաղի համար արժանացել է 5,5 գնահատականի «ՍԷ» և 6,0 «Советский спорт» պարբերականների կողմից (10 միավորանոց համակարգով)։ Թիմի մեկնարկային կազմում առաջին անգամ դաշտ է դուրս եկել ապրիլի 12-ին՝ Ռուսաստանի առաջնության չորրորդ փուլում մասնակցելով ԲԿՄԱ-ի դեմ արտագնա խաղին։ Թեև խաղում «Լոկոմոտիվը» պարտվել է 1:4 հաշվով, Ֆալն արժանացել է 5,0 միավորի «ԷՍ» և 4,5 միավորի «Советский спорт» պարբերականների կողմից։
2010 թվականին նա վարձավճարով տեղափոխվել է «Մոլդե», որի կազմում խաղացել է մինչև 2010 թվականի օգոստոսը։ Մրցաշրջանի ավարտին նա ճանաչվել է Նորվեգիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 28 խաղերի ընթացքում խփելով 18 գոլ։ Դրանից հետո վարձավճարով տեղափոխվել է «Օդենսե» ֆուտբոլային ակումբ (խաղալով 10 խաղ՝ խփել է 6 գոլ)։
2012/13 մրցաշրջանում նա խաղացել է բելգիական «Լոկերեն» և գերմանական «Գրոյտեր Ֆյուրտ» ակումբներում։
2013 թվականի սեպտեմբերի 2-ին Ֆալը երկու տարով պայմանագիր է կնքել դանիական «Ռաններս» ակումբի հետ։ Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո՝ 2015 թվականին, կես մրցաշրջան խաղացել է Թուրքիայի առաջին լիգայի «Կարշիյակա» (Իզմիր) ակումբում։
2016 թվականի մարտի 3-ին Ֆալը պայմանագիր կնքեց ղազախական «Իրտիշ» (Պավլոդար) ակումբի հետ։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի մարտի 20-ին՝ «Լոկոմոտիվ» տեղափոխվելուց անմիջապես հետո, Ֆալն առաջին անգամ հրավիրվել է ազգային հավաքական՝ մասնակցելու Օմանի (28 մարտի) և Իրանի (1 ապրիլի) հավաքականների դեմ ընկերական խաղերին։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բելգիայի գավաթակիր – 2011/12
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ – 2007/08
- Դանիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ (2) – հուլիս/օգոստոս (2008/09), սեպտեմբեր (2008/09)
- Նորվեգիայի առաջնության լավագույն ռմբարկու[4] – 2010
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Ազգային գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիա | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լոկոմոտիվ | 2009 | Ռուսաստանի Պրեմիեր լիգա | 11 | 0 | 1 | 0 | – | – | 12 | 0 | ||
2010 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | – | 0 | 0 | |||
2011–12 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | – | 4 | 0 | |||
Ընդհանուր | 15 | 0 | 1 | 0 | 0 | 0 | - | - | 16 | 0 | ||
Մոլդե (վարձավճար) | 2010 | Թիփելիգա | 28 | 16 | 2 | 1 | 4 | 2 | – | 34 | 19 | |
Օդենսե (վարձավճար) | 2011–12 | Դանիայի սուպերլիգա | 10 | 2 | 0 | 0 | 6 | 4 | – | 16 | 6 | |
Լոկերեն | 2011–12 | Բելգիայի Պրո լիգա | 6 | 5 | 2 | 0 | – | – | 8 | 5 | ||
2012–13 | 2 | 0 | 0 | 0 | – | 1 | 0 | 3 | 0 | |||
Ընդհանուր | 8 | 5 | 2 | 0 | - | - | 1 | 0 | 11 | 5 | ||
Գրոյտեր | 2012–13 | Բունդեսլիգա | 2 | 0 | 0 | 0 | – | – | 2 | 0 | ||
2013–14 | 2. Բունդեսլիգա | 0 | 0 | 0 | 0 | – | – | 0 | 0 | |||
Ընդհանուր | 2 | 0 | 0 | 0 | - | - | - | - | 2 | 0 | ||
Ռաններս | 2013–14 | Դանիայի սուպերլիգա | 12 | 1 | 0 | 0 | – | – | 12 | 1 | ||
2014–15 | 25 | 9 | 2 | 0 | – | – | 27 | 9 | ||||
Ընդհանուր | 37 | 10 | 2 | 0 | - | - | - | - | 39 | 10 | ||
Կարշիյակա | 2015-16 | Թուրքիայի առաջին լիգա | 14 | 1 | 2 | 1 | – | – | 16 | 2 | ||
Իրտիշ (Պավլոդար) | 2016 | Ղազախստանի առաջնություն | 24 | 2 | 3 | 1 | – | – | 27 | 3 | ||
Ընդհանուր կարիերայում | 138 | 36 | 12 | 3 | 10 | 6 | 1 | 0 | 161 | 45 |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բայե Ջիմբի Ֆալի ավագ եղբայրներից մեկը նույնպես ֆուտբոլիստ է և խաղում է Մարոկկոյում։ Մայրն ապրում է Սենեգալում։ Բայե Ջիմբի Ֆալն, ըստ իր խոսքերի, երազում է խաղալ անգլիական Պրեմիեր լիգայում։ Մանկուց երկրպագել է «Չելսիին», նրա կուռքը եղել է Թիերի Անրին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 https://www.uslchampionship.com/djiby-fall
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ «НРКСпорт» (նորվեգերեն) — Список бомбардиров. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին.
- ↑ «D.Fall». soccerway.com. Soccerway. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ "Baye Djiby Fall". National Football Teams.
- ↑ «Baye Djiby Fall». nifs.no (Norwegian). nifs. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը «Լոկոմոտիվի» պաշտոնական կայքում Արխիվացված 2009-04-15 Wayback Machine (ռուս.)
- Ֆուտբոլիստի էջը «Օդենսեի» պաշտոնական կայքում (դան.)
- Ֆուտբոլիստի էջը footballdatabase.eu կայքում (անգլ.)
- Վիճակագրությունը resol.dr.dk կայքում Արխիվացված 2009-03-16 Wayback Machine (դան.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բայե Ջիմբի Ֆալ» հոդվածին։ |
|