Բախտիդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բախտիդա
Տեսակբնակավայր
Երկիր Իրաք
ՎարչատարածքAl-Hamdaniya District?
Քարտեզ
Քարտեզ

Բախտիդա կամ Էլ Համդանիա կամ Կարակոշ[1][2][3] (արաբ․՝ بغديدا‎‎, ասորերեն՝ ܒܓܕܝܕܐ), քաղաք Իրաքի հյուսիսում, գտնվում է մուխավազների տարածքում։ Էլ-Համդանիա նահանգի վարչական կենտրոնն է։

Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է նահանգապետարանի արևմտյան մասում՝ Տիգրիս և Մեծ Զաբ գետերի միջև, ծովի մակարդակից 273 մետր բարձրության վրա[2]։
Բախդիդան գտնվում է մոտ 14 կիլոմետր հարավ-արևելք (ESE) Մոսուլից՝ նահանգի վարչական կենտրոնից և 330 կիլոմետր հյուսիս-հյուսիս-արևմուտք երկրի մայրաքաղաքից՝ Բաղդադից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ամենավերջին՝ 1965 թվականի Պաշտոնական մարդահամարի՝  բնակչությունը կազմում էր 7410 մարդ[3]։

Բնակչության թիվը ըստ տարիների։

1965 2012
7 410 32 459[4]

Էթնիկական կազմի մեջ գերակշռում են ասորիները, դավանականում՝ քրիստոնյաները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հայտնի է հին ժամանակներից և ենթադրաբար համապատասխանում է հնագույն ասորական Ռասին քաղաքին (Rasin)[5]: Բնակչությունը, որը սկսել է քրիստոնեություն դավանել համեմատաբար վաղ, և ի սկզբանե հարել էՆեստորական ճյուղին սկսած 7-րդ դարից և մեծ մասամբ արդեն դավանել է Սիրիական Ուղղափառություն։ XI դարում երկրի հարավային շրջաններից քրիստոնյաները, որոնք ստիպված էին լքել իրենց տները չափազանց մեծ հարկերի պատճառով, սկսել են ժամանել քաղաք։
Հետագա XIII և XIV դար դարերում քաղաքը և նրա շրջակայքը գրոհել են քրդերը և մոնղոլները, իսկ 1743 քաղաքը թալանվել է Նադիր շահի զորքերի կողմից[6]։
1580-ին տեղի հոգևորականության որոշ ներկայացուցիչներ սկսել են կապեր հաստատել հռոմեական կուրիայի հետ, իսկ 19-րդ դարում սիրիական կաթոլիկները կազմում էին քաղաքային բնակչության զգալի մասը։ 2014 թվականի օգոստոսի սկզբին քաղաքը գրավել է Իսլամական պետությունը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Када-эль-Хамдания, Кара-Кош, Каракош, Кара-Куш, Каракуш,
  2. 2,0 2,1 Физико-географические данные(անգլ.)
  3. 3,0 3,1 World Gazetteer(անգլ.)
  4. расчётное
  5. Сайт города Бахдида
  6. ««Bakhdida» на сайте Chaldeansonline.org». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  7. Lenta.ru