Մեծ Զավ, գետՀայկական լեռնաշխարհում, Տիգրիսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Կորդվաց լեռների Աղբակ (Մենգենե) լեռնաշղթայի արևելյան լանջերից։ Երկարությունը 473 կմ է, ջրհավաք ավազանը՝ 26, 2 հզ. կմ2։ Վերին հոսանքում (հայտնի է նաև Աղբակ անունով) անցնում է Աղբակի գոգհովտով, կտրում Կորդվաց լեռնաշղթան, առաջացնում խորը, անտեցեդենո հովիտ, ապա ճեղքում ավելի ցածր լեռնաշղթաներ և դուրս գալով Միջագետքի հարթավայր՝ միանում Տիգրիսին։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը (գետաբերանի մոտ) 403 մ3/վ է։ Միջին հոսանքում կառուցված է ջրամբար։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։