Բալոկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալոկում
Բալոկումի բաղադրիչները
Տեսակթխվածք
Առաջացման երկիր Ալբանիա
Բաղադրամասեր
Հիմնականեգիպտացորենի ալյուր, կարագ, շաքարավազ, ձու, կաթ
 Ballokume Վիքիպահեստում

Բալոկում (ալբ․՝ ballokumja կամ ալբ․՝ ballakumja), ալբանական թխվածք, որն առաջին անգամ պատրաստվել է Էլբասան քաղաքում, շուրջ հինգ հարյուր տարի առաջ և դարձել է սիրված ուտեստ ամբողջ Ալբանիայում, ինչպես նաև ալբանացիների արտասահմանյան համայնքներում, մասնավորապես՝ Կոսովոյում ու Հյուսիսային Մակեդոնիայում[1]։ Այս քաղցրավենիքը, սովորական օրերից զատ, ավանդույթի համաձայն՝ պարտադիր կարգով թխվում ու մատուցվում է նաև բնության զարթոնքի ալբանական հեթանոսական տոնին՝ ամեն տարի մարտի 14-ին նշվող Dita e Verës-ին (ալբաներենից թարգմանած՝ նշանակում է «ամառվա օր»)[2][3]։ Թխվածքը երբեմն անվանվում է kulaç me finj, երբ, ցանկության դեպքում, խմորին փայտի մոխրի լուծույթի ֆիլտրված մզուք՝ finj է հավելվում (մեր օրերում finj-ի փոխարեն հաճախ կաթ են ավելացնում)։

Քաղցրավենիքի պատրաստման բաղադրատոմսի մեջ մտնում են կարագ, շաքարավազ, ձու, եգիպտացորենի ալյուր։ Ավանդույթի համաձայն՝ զանգվածը պատրաստվում, հարվում է պղնձե թասերում, որը նպաստում է խմորի հասունանալուն ու լավ բարձրանալուն։ Ընդ որում՝ զանգվածը պետք է հարվի մեծ եռանդով, ուստի այդ գործը հաճախ տղամարդկանց է հանձնարարվում[4]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդազրույցն ասում է, որ թխվածքի անվանումը կապված է 16-րդ դարի օսմանյան կառավարիչ Էլբասանի հետ, ով, համտեսելով եգիպտացորենի ալյուրից պատրաստված, փայտի վառարանում թխված (սա պարտադիր պայմաններից մեկն է) փոքրիկ քաղցրավենիքը, բացականչել է. “Është ba si llokume!” («Լոկումի (լոխումի) պես լավն է»)։ Այս նախադասության ba և llokume բառերի միացումից էլ ծնվել է թխվածքի ballokumja անվանումը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marsela Koci (15.03.2014). «Albania apre in festa l'arrivo della primavera». All TV (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 08.04.2014-ին.
  2. «Elbasani Ballokume - traditional sweet». Monarch (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  3. Elbasani Ballokume - traditional sweet Արխիվացված 2020-03-21 Wayback Machine Monarch
  4. 4,0 4,1 Abitbol, Vera (2019 թ․ նոյեմբերի 2). «Albania: Ballokume». 196 flavors (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)