Բագրատ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բագրատ Վարդանյան
Ծնվել էօգոստոսի 26 (սեպտեմբերի 7), 1894
ԾննդավայրԱրագած, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 18, 1971(1971-10-18) (77 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունայգեգործ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Բագրատ Աբրահամի Վարդանյան (օգոստոսի 26 (սեպտեմբերի 7), 1894, Արագած, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 18, 1971(1971-10-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գյուղատնտեսության բնագավառի առաջավոր, կոլտնտեսային վետերան, սոցիալիստական աշխատանքի հերոս (1966

1949-1971 թվականներին եղել է ՀԽՍՀ (այժմ ՀՀ) Նոյեմբերյանի շրջանի «Զեյթուն» խորհրդային տնտեսության (սովխոզ) ղեկավար։ Ակտիվորեն մասնակցել է խոպան հողերում խորհրդային տնտեսություններ կազմակերպելուն։ 1965 թվականին նրա ղեկավարած ցուցադրական տնտեսության աշխատավորները կորիզապտղավոր կուլտուրաների յուրաքանչյուր հեկտարից (395 հա տարածության վրա) ստացան 105, իսկ հնդավորների 1 հեկտարից (69 հա)՝ 62 ց բերք։ Եղել է ՀԽՍՀ II-VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով, ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե մեծ (1958) և ոսկե փոքր (1961) մեդալներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 318