Աֆշին Ղաֆարիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆշին Ղաֆարիան
Դիմանկար
Ծնվել է1986
ԾննդավայրՄաշհադ, Իրան
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
ԿրթությունIslamic Azad University Central Tehran Branch?
Մասնագիտությունպարող, դերասան, պարուսույց և ռեժիսոր
Commons-logo.svg Afshin Ghaffarian Վիքիպահեստում

Աֆշին Ղաֆարիան (պարսկերեն՝ افشین غفاریان, 1986, Մաշհադ, Իրան), իրանցի խորեգրաֆ, ռեժիսոր, պարող և դերասան։ Ի սկզբանե աշխատել է «Վերափոխումներ» խմբի հետ[1]։ Անապատում պարողը ֆիլմը, որը նկարահանվել է 2014 թվականին, նվիրված է նրա կյանքին։ Ֆիլմում Ղաֆարիանի դերը մարմնավորել է Ռիս Ռիչին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղաֆարիանն իր կարիերան սկսել է 1999 թվականին, Սաբա արվեստի կենտրոնում[1]։ Ստացել է Իսլամական Ազադ համալսարանի Թեհրանի կենտրոնական մասնաճյուղի կինոյի (ավագ դպրոց) և թատրոնի (բակալավր) մասնագետի դիպլոմ[1]։

2009 թվականի վերջին նա ԶԼՄ-ների արձագանքին է արժանացել «Տարօրինակ, բայց ճշմարիտ» ներկայացումից հետո, որը ներկայացվել է Գերմանիայում, Մյուլհայմ ան դեր Ռուր մշակութային փառատոնի շրջանակներում։ Ներկայացման ավարտին նա հայտնվել է կանաչ ապարանջանով, որը խորհրդանշում է Իրանի կանաչ շարժումը և երգել «Ո՞ւր է իմ ձայնը»[2]։ Նա չի վերադարձել Իրան, այլ որպես փախստական մեկնել է Ֆրանսիա, որտեղ հիմնել է «Վերափոխումներ» պարային ընկերությունը։ Ֆրանսիայում սկսել է համագործակցել Շահրոխ Մոշկին Ղալամի հետ[3] : 2010-2011 թվականներին հաճախել է Ազգային պարի կենտրոն (ֆր.՝ Centre National de la Danse)[1]:

Ղաֆարիանը «Վերափոխումներ» ընկերության հիմնադիրն է[4]։

2014 թվականին Աֆշինը հրաժարվել է Ֆրանսիայում փախստականի իր կարգավիճակից և որոշել է մեկնել Իրան, որը վերջ կդներ նրա կյանքի 5 տարիների աքսորին։ Աֆշինը, սակայն, դեռևս ապրում է Փարիզում` սովորելով Սորբոնի համալսարանի քաղաքագիտության բաժնում[1]։

Գրքեր, հոդվածներ և հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (պարսկերեն) Hervé Pons, Le corps de l'acteur ou la nécessité de trouver un autre langage: six entretiens romains avec Pippo Delbono, թարգմանված Աֆշին Ղաֆարիանի կողմից, 2015։ 978-600-119-859-5
  • (ֆրանսերեն) Afshin Ghaffarian, Baptiste Pizzinat. Café Des Réformances. La Compagnie des réformances, 2013. 9782954430706.
  • (ֆրանսերեն) Թոմաս Ռիչարդս, Աշխատանք Գրոտովսկու հետ` ֆիզիկական գործողությունների ուղղությամբ , թարգմանված Աֆշին Ղաֆարիանի կողմից, 2011։ 978-964-341-868-7.
  • (ֆրանսերեն) Աֆշին Ղաֆարիան, "Ես դատապարտել եմ ինձ աքսորի". La revue 6mois Archived 2020-02-13 at the Wayback Machine., 2014.
  • (անգլերեն) Աֆշին Ղաֆարիան, Հարցազրույց Աֆշին Ղաֆարիանի հետ. անապատի պարողից մինչև վերափոխիչ (անգլ.՝ Interview with Afshin Ghaffarian: from desert dancer to reformancer...). Reformancers.com, 2015.
  • (անգլերեն) Աֆշին Ղաֆարիան, "Հարցազրույց P E O P L E F O L I O-ի հետ" (անգլ.՝ Interview with P E O P L E F O L I O). peoplefolio.com Archived 2016-02-03 at the Wayback Machine.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Afshin Ghaffarian»։ reformances.com (պարսկերեն)։ Վերցված է փետրվարի 2, 2015 
  2. Mirian Shahram (դեկտեմբերի 4, 2009)։ افشین غفاریان: می‌خواهم صدایی از جنس صدای مردم باشم։ Radio Free Europe/Radio Liberty (պարսկերեն)։ Վերցված է փետրվարի 2, 2015 
  3. Quillard Par Marion (դեկտեմբերի 4, 2009)։ «"En Iran, le corps est un péché"»։ Le Monde (ֆրանսերեն)։ Վերցված է հունվարի 28, 2010 
  4. Rostami Shahla (դեկտեմբերի 31, 2011)։ افشین غفاریان با "فریاد ایرانی" شگفتی آفرید։ Radio France Internationale (պարսկերեն)։ Վերցված է փետրվարի 2, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]