Անապատում պարողը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Անապատում պարողը
Desert Dancer
Танцующий в пустыне.jpg
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Romania.svg Ռումինիա
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
Թվական2014 և հուլիսի 3, 2014[1]
Լեզուանգլերեն
ԴերակատարներReece Ritchie?[2][3][4], Ֆրիդա Պինտո[2][3][4], Nazanin Boniadi?[2][3][4], Թոմ Քալեն[2][3], Marama Corlett?[2][3], Akın Gazi?[2][3], Simon Kassianides?, Tolga Safer? և Մաքրամ Խուրի
ԵրաժշտությունԲենջամին Ուոլֆիշ
Պատմվածքի վայրԻրան
Նկարահանման վայրՄարոկկո, Լոնդոն[5] և Փարիզ[5]
ԿինոընկերությունRelativity Media

Անապատում պարողը (անգլ.՝ Desert Dancer), ռեժիսոր Ռիչարդ Ռեյմոնդի կենսագրական ֆիլմը: Ֆիլմն իրական իրադարձությունների մասին է, որոնք տեղի են ունեցել երիտասարդ իրանցի պարող Աֆշինի հետ[6], որը, չնայած պարերով զբաղվելու պետական արգելքին, չի թողնում իր սիրելի գործը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անապատում պարողը» ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Իրանում, որտեղ պարն օրենքից դուրս է: Ֆիլմը պատմում է Աֆշին Ղաֆարիանի պատմությունը, որը վտանգում է իր կյանքը` հանուն պարող դառնալու իր երազանքի[6]: Օգտագործելով YouTubeը որպես ուսուցման միջոց` Աֆշինն իր ընկերների հետ համալսարանում ընդհատակյա պարի խումբ է ստեղծում, որպեսզի թաքնվի շարիաթի պահակազորից[7]: Վերադառնալով` Աֆշինն ու իր ընկերները միանում են Թեհրանի փողոցներում ազատության համար միլիոնավոր պայքարողներին: Աֆշինին ձերբակալում են և տանում անապատ` պատժի ենթարկելու համար: Գլխավոր հերոսին հաջողվում է փրկվել, որից հետո նա ստիպված է փախչել Ֆրանսիա: Փարիզում նրան քաղաքական ապաստարան է տրամադրվում, ինչպես նաև` նրան անվճար ընդունում են պարային հայտնի դպրոցներից մեկը[7]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիս Ռիչի` Աֆշին Ղաֆարիան
  • Ֆրիդա Պինտո` Էլայա
  • Թոմ Քալեն` Արդի
  • Նազանին Բոնիադի` Պարիսա Ղաֆարիան
  • Մարամա Կորլետ` Մոնա
  • Սայմոն Կասսիանիդիս` Սաթար
  • Մեհրան` Բաշմադ Աբեդի Ամին
  • Նիիտ` Մոհան Նասեր
  • Մաքրամ` Հուրի Մեհդի
  • Դավուդ Գադամի` Բասիջի առաջնորդ
  • Տոլգա` Սաֆեր Ստեֆանո

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Ռիչարդ Ռեյմոնդ
  • Սցենարի հեղինակ` Ջոն Քրոքեր
  • Պրոդյուսերներ` Պիպպա Քրոսս, Ֆաբիոլա Բերակասա, Լուիս Աստորկիա, Իսաբելա Միկո
  • Խորեոգրաֆ` Աքրամ Խան
  • Կոմպոզիտոր` Բենջամին Ուոլլֆիսչ
  • Օպերատոր` Կարլոս Կատալան
  • Բեմադրող նկարիչ` Շահրամ Քարիմի
  • Խմբագիրներ` Քրիս Ջիլ, Սելիա Հեյնինգ

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հուլիսի 3-ին[8]: 2014 թվականի հուլիսին «Անապատում պարողը» ֆիլմը բացել է Իտալիայում անցկացվող ամենամյա Ischia Global Film and Music Fest կինոյի և երաժշտության փառատոնը[9][10]: Ֆիլմի պրեմիերան Հոնկոնգում կայացել է 2014 թվականի օգոստոսի 28-ին, ԱՄՆ-ում` 2015 թվականի ապրիլի 10-ին[8]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նկարահանումների հիմնական մասն անց է կացվել Մարոկկոյում, քաղաքային տեսարանների մեծ մասը Թեհրանի փոխարեն նկարահանվել են Կասաբլանկայում:
  • «Անապատում պարողը» համաշխարհային ճանաչում ունեցող խորեոգրաֆ Ակրամ Խանի կինոդեբյուտն է:
  • Ֆիլմում նկարահանված Նազանին Բոնիադին ԱՄՆ միջազգային ամնիստիայի պաշտոնական ներկայացուցիչն է:
  • Անապատում տեղի ունեցող գործողությունների նկարահանումներն արվել են Հյուսիսային Սահարայում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.imdb.com/title/tt2403393/fullcredits
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.bbfc.co.uk/releases/desert-dancer-film
  4. 4,0 4,1 4,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=225223.html
  5. 5,0 5,1 https://www.imdb.com/title/tt2403393/locations?ref_=tt_ql_dt_5
  6. 6,0 6,1 ««Танцующий в пустыне»» (ռուսերեն)։ Кинокомпания «Ливандия Энтертейнмент»։ Վերցված է 2016-01-20 
  7. 7,0 7,1 ««Афшин Гаффариан: На самом деле, моя настоящая родина - это сцена»» (ռուսերեն)։ Мир Фестивалей։ Վերցված է 2016-01-20 
  8. 8,0 8,1 ««Desert dancer» release info» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2016-01-20 
  9. «Freida Pinto Steps Up Her Style Game During 'Desert Dancer' Debut at Ischia Global Film & Music Festival» (անգլերեն)։ Just Jared։ Վերցված է 2016-01-20 
  10. «Cannes: 'Desert Dancer' to Open Ischia Global Film & Music Fest» (անգլերեն)։ The Hollywood reporter։ Վերցված է 2016-01-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]