Ֆրիդա Պինտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ֆրիդա Պինտո
անգլ.՝ Freida Pinto
Freida Pinto 2010.jpg
Ծնվել է հոկտեմբերի 18, 1984({{padleft:1984|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:18|2|0}})[1] (33 տարեկան)
Ծննդավայր Մումբայ, Հնդկաստան
Կրթություն Մումբայի համալսարան
Քաղաքացիություն Flag of India.svg Հնդկաստան
Մասնագիտություն դերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավար և կինոդերասանուհի

Ֆրիդա Պինտո (անգլ.՝ Freida Pinto, ամբողջ անունը` Ֆրիդա Սելենա Պինտո (Freida Selena Pinto), հոկտեմբերի 18, 1984({{padleft:1984|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:18|2|0}})[1], Մումբայ, Հնդկաստան), հնդկական և ամերիկյան դերասանուհի, ով առաջին անգամ հայտնի է դարձել «Միլիոնատերը ետնախորշերից» կինոնկարից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդա Պինտոն ծնվել է Մումբայում` պորտուգալական արմատներ ունեցող ընտանիքում: Նրա ծնողները Հնդկաստանի Կառնատակա նահանգում գտնվող Մանգալուրու քաղաքից էին և դավանանքով կաթոլիկներ էին[2][3][4]: Հայրը բանկի աշխատակից էր, իսկ մայրը` ուսուցչուհի: Ֆրիդայի ավագ քույրը` Շարոն Պինտոն, NDTV հեռուստաընկերությունում պրոդյուսեր է[5]:

Սկզբում Ֆրիդան սովորել է St. Joseph School դպրոցում, որն հաջողությամբ ավարտել է արվեստների բնագավառի բակալավրի աստիճանով, իսկ հետո ավարտել է St. Xavier's College քոլեջը` անգլիական գրականության գծով արվեստների բակալավրի աստիճանով: Բացի այդ, նա պրոֆեսիոնալ պարուհի է, զբաղվում է հնդկական ավանդական պարային ոճերով և սալսայով[6]:

2006-2007 թվականներին մասնակցել է մի քանի հեռուստատեսային նախագծերի և նկարահանվել գովազդային հոլովակում: Մասնակցություն է ունեցել նաև միջազգային «Full Circle» հեռուստաշոուին, հանդես գալով ողջ Հարավարևելյան Ասիայում: Հեռուստաէկրաններին հաճախակի հայտնվելը վերջապես տվեց իր արդյունքը և նրան հրավիրեցին քասթինգի` «Միլիոնատերը ետնախորշերից» կինոնկարի նկարահանումների համար: Նրա դեբյուտը կինոյում կայացավ 2008 թվականին: Ֆիլմը հաջողված էր, այն արժանացավ «Օսկար»-ի, ինչպես նաև People’s Choice Award, իսկ 2009 թվականին` նաև «Ոսկե գլոբուս» մրցանակներին: Նույն 2009 թվականին դերասանուհին ներկայացվել է BAFTA-ի մրցանակին` կանացի լավագույն երկրորդական դերակատարման համար, ինչպես նաև ստացել է Screen Actors Guild Award մրցանակը: 2011 թվականին նկարահանվել է «Աստվածների պատերազմը. Անմահները» կինոնկարում:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդա Պինտոն 2001 թվականից հանդիպում էր մարքեթոլոգ Ռոհան Անտաոի հետ: Նրանք ծանոթացել էին դեռևս Մումբայում սովորելու տարիներից[7]: 2009 թվականին Ֆրիդան լքելով նրան, մինչ 2014 թվականը` հանդիպում էր դերասան Դև Պատելի հետ: Վերջինիս հետ նա նկարահանվել էր «Միլիոնատերը ետնախորշերից» կինոնկարում[8]:

Ներկայումս Ֆրիդա Պինտոն բնակվում է ԱՄՆ-ում: 2010 թվականին նա միացել էր Անդրե Աղասիի բարեգործական հիմնադրամին, կարողացել էր հավաքել 75000 դոլար և այն ուղղորդել անապահով ընտանիքների երեխաների կրթական ծրագրին[9][10]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2008 Միլիոնատերը ետնախորշերից Slumdog Millionaire Լատիկա
2010 Դու կհանդիպես խորհրդավոր անծանոթի You Will Meet a Tall Dark Stranger Դիա
2010 Միրալ Miral Միրալ
2011 Կապիկների մոլորակի ապստամբությունը Rise of the Planet of the Apes Քերոլայն Արանյա
2011 Աստվածների պատերազմը. Անմահները Immortals Ֆեդրա
2011 Սև ոսկի Or noir (Black Gold) արքայադուստր Լեյլա
2011 Գեղեցկուհին ետնախորշերից Trishna Տրիշնա
2015 Անապատում պարողը Desert Dancer Էլայա
2015 Գավաթների ասպետը Knight of Cups Հելեն
2015 Պատահական վիրավորում Blunt Force Trauma Կոլտ
2018 Ջունգլիների գիրքը. Սկիզբ Jungle Book Մեսսուա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC
  2. «Slumdog Millionaire star Freida Pinto’s amazing rise to fame»։ Daily Mirror։ 2009-01-26։ Վերցված է 2010-09-25 
  3. «Slumdog has done India proud, says Frieda's father»։ Daily News and Analysis (DNA)։ 2009-02-23։ Վերցված է 2009-04-29 
  4. «Where are the Slumdog kids now?»։ Channel 4 News։ 2009-02-23։ Վերցված է 2009-04-29 
  5. D'Mello Gerry (2008-11-25)։ «The Newest Star on the Mangalorean Horizon-Freida Pinto»։ Daijiworld Media։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-29-ին։ Վերցված է 2008-11-25 
  6. «'Comedy is difficult'»։ Rediff News։ Rediff։ 2008-06-16։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-29-ին։ Վերցված է 2008-02-23 
  7. Slumdog Millionaire star Freida Pinto 'dumped her secret husband after becoming a star' | Mail Online
  8. Freida Pinto & Dev Patel Are Dating, Says Mom Dev Patel, Freida Pinto : Just Jared
  9. «Freida joins forces with William to raise money for Agassi's charity»։ Zee News։ 13 October 2010։ Արխիվացված օրիգինալից 8 December 2015-ին։ Վերցված է 30 November 2015 
  10. Ganguly Prithwish (30 September 2010)։ «Freida the ace in Agassi-Steffi game»։ The Times of India։ Արխիվացված օրիգինալից 29 March 2014-ին։ Վերցված է 25 April 2013