Ար Ջեյ Միթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ար Ջեյ Միթ
անգլ.՝ Roy Frank Mitte
Ծնվել էօգոստոսի 21, 1992(1992-08-21)[1] (31 տարեկան)
ԾննդավայրՋեքսոն[2]
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ

Ռոյ Ֆրենք «Ար Ջեյ» Միթ III (անգլ.՝ Roy Frank “RJ” Mitte III, օգոստոսի 21, 1992(1992-08-21)[1], Ջեքսոն[2]), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, որն առավոլ հայտնի է «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալում խաղացած Ուոլթեր Ուայթ կրտսերի դերով[4]։ «Ամբողջ ծանրությամբ» սերիալի իր դերի նման Միթը տառապում է մանկական ուղեղային կաթվածով[4][5]։ Մանկական ուղեղային կաթվածի պատճառով ազդանշանները դանդաղ են հասնում ուղեղին, քանի որ ի ծնե նրա ուղեղը վնասված է թթվածնային անբավարարության պատճառով։ Արդյունքում նրա հենաշարժական ապարատը և մկանները վերահսկելու ունակությունը խանգարվել են։ Օրինակ, ձեռքը անվերահսկելիորեն ցնցվում է[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոյ Ֆրենք Միթը ծնվել է 1992 թվականին Լուիզիանա նահանգի Լաֆայեթ քաղաքում, իսկ 2006 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ նրա կրտսեր քույրը՝ Լասիան Քարիերը, ֆիլմում ստացել է դեր խաղալու առաջարկ[7][8][9]։ Մի քանի ոչ մեծ էպիզոդիկ դերեր (այդ թվում՝ «Հանա Մոնտանա» դիսնեյան սերիալում ունեցած դերը) ստանալուց հետո նա հտաքրքրվել է կինոյով և որոշել է դերսանական վարպետության դասեր վերցնել։ Շուտով նրան առաջարկել են նկարահանվել AMC-ի «Ամբողջ ծանրությամբ» սերիալի Ուոլթեր Ուայթ կրտսերի դերում, որը նույնպես ունի ուղեղային կաթված[10]։

Չնայած նրան, որ նա պետք է սովորեր օգտագործել հենակներ և արտաբերել անհոդաբաշխ տեքստ սերիալի դերի համար։ Իրականում նա ամեն օր զբաղվում է ֆիզիկական և աշխատանքային թերապիայով, որպեսզի հաղթահարի ուղեղային կաթվածի հետևանքները։ 2011 թվականին նա խաղացել է «Դրոշմ» կարճամետրաժ սարսափ ֆիլմում[11]։ Նույն թվականին նա ելույթ է ունեցել որպես «Անհետացում։ Թարա Կալիկոյի պատմությունը» վավերագրական ֆիլմի գործադիր պրոդյուսեր։ Ֆիլմը կապված է ամերիկուհի Թարա Կալիկոյի անհետացման հետ, որը 1988 թվականին անհետ կորել է Նյու Մեքսիկոյում[12]։

Միթը «Սահմանափակ կարողությունների տեր մարդկանց արվեստի և ԶԼՄ-ների մեջ ներգրավող» ընկերության անդամ է(անգլ.՝ Inclusion in the Arts and Media of People With Disabilities (I AM PWD), որտեղ աշխատանքի են տեղավորում հաշմանդամություն ունեցող մարդկանց[13]։

2013 թվականին Միթը նկարահանվել է «Մոռացված իրերի տուն» թրիլլերում։ Նույն թվականին Միթը հայտնվել է Hollywood Undead ամերիկյան ռեփ ռոք խմբի «Dead bite», Steel Panther գլեմ մետալ խմբի «Party Like Tomorrow Is The End Of The World» և Nothing But Thieves խմբի «If I Get High» երգի տեսահոլովակներում[14]։

«Ամբողջ ծանրությամբ» սերիալում աշխատելուց հետո Միթը սկսել է աշխատել ուրիշ նախագծերում։ 2013 թվականի նոյեմբերին մասնակցել է «Դաշտային ծաղիկներ» ֆիլմի (Ար Ջեյը համարվում է նախագծի պրոդյուսերներից մեկը) նկարահանումներին, որի գլխավոր դերը խաղացել է Ֆրենսիս Ֆիշերը։ Միթի քույրը նույնպես նկարահանվել է այս ֆիլմում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2007 Հանա Մոնտանա Hannah Montana Ջոք «Schooly Bully» էպիզոդ, տիտրերում նշված չէ
2011 Դրոշմ Stump Կարճամետրաժ ֆիլմ
2008-2013 Ամբողջ ծանրությամբ Breaking Bad Уолтер «Флинн» Уайт-младший 47 էպիզոդ

ԱՄՆ կինոդերասանների Գիլդիա մրցանակ դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար (2014)

2013 Վեգաս Vegas Ռաս Օսթեր «Paiutes» էպիզոդ
2013 Մոռացված իրերի տուն House Of Last Things Թիմ
2014 Նրանց շփոթել են ծննդատանը Switched at Birth Քեմբել 9 էպիզոդ
2015 Դիքսիլենդ Dixieland Սի Ջեյ
2016 Պահանջվում է վարորդ Who’s Driving Doug Դագ
2016 Ռոբոտ ճուտ Robot Chicken Ուոլթեր Ուայթ կրտսեր (ձայն) «Food» էպիզոդ
2017 Կարծիք The Recall Բրենդան
2017 Հայտնիների կղզի Բեար Գրիլսի հետ Celebrity Island with Bear Grylls շոուի մասնակից 2-րդ եթերաշրջան (2 էպիզոդ)
2017 Հնարավորություն Chance ժողովի մասնակից «he Collected Works of William Shakespeare» էպիզոդ
2018 Կարմիր գետ River Runs Red սպա Թոմաս
2019 Հիմա՝ ապոկալիպսիս Now Apocalypse Լեյֆ Կրկնվող դեր

Երաժշտական տեսանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կատարող Երգի անվանում Դեր
2013 Hollywood Undead «Dead Bite» երեխա
2013 Steel Panther «Party Like Tomorrow is the End of the World»
2016 Nothing But Thieves «If I Get High»
2016 3 Doors Down «In the Dark»

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ/Սերիալ Արդյունք
2011 ԱՄՆ կինոդերասանների Գիլդիա մրցանակ Դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար Ամբողջ ծանրությամբ Առաջադրված

[15]

2012 ԱՄՆ կինոդերասանների Գիլդիա մրցանակ Դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար Ամբողջ ծանրությամբ Առաջադրված

[16]

2012 «Երիտասարդ դերասան» մրցանակ Սերիալում պարբերաբար հայտնվող լավագույն երիտասարդ դերասան (17-21 տարեկան) Ամբողջ ծանրությամբ Առաջադրված

[17]

2013 «Media Access» մրցանակ Հարոլդ Ռասելի անվան մրցանակ Ամբողջ ծանրությամբ Հաղթանակ
2013 ԱՄՆ կինոդերասանների Գիլդիա մրցանակ Դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար Ամբողջ ծանրությամբ Հաղթանակ[18]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 https://www.youtube.com/watch?v=Cc-cbcJVw00
  3. http://www.tvrage.com/person/id-334421/RJ+Mitte
  4. 4,0 4,1 Tina Calabro (Wednesday, March 17, 2010). «'Breaking Bad' actor RJ Mitte finds 'perfect role' prepared him to become an activist». The Pittsburgh Post-Gazette. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. Collin Breaux (2010 թ․ մարտի 20). «Not a bad break for actor RJ Mitte». New Orleans Celebrity Headlines Examiner.
  6. RJ Mitte — Breaking Bad Is Good Interview, ABILITY Magazine
  7. Martin, Dwayne (2011 թ․ մարտի 13). «Walter White, Jr. (RJ Mitte)». MaxUpdates. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  8. «RJ Mitte – Biography». IMDb. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
  9. «'Breaking Bad's' RJ Mitte says he wants kids with CP to know they can achieve». Media dis&dat. 2010 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  10. Calabro, Tina (2012 թ․ մարտի 28). «'Breaking Bad' actor RJ Mitte finds 'perfect role' prepared him to become an activist». Pittsburgh Post-Gazette. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
  11. «Stump (2011)». IMDb. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
  12. «Vanished: The Tara Calico Story». Indiegogo. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
  13. Wolfe, Kathi (2012 թ․ ապրիլ). «For Mitte, 'Bad' Rep is Good». Independence Today. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
  14. NBTVEVO (2016 թ․ փետրվարի 8). «Nothing But Thieves - If I Get High (Official Video)». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  15. «18th Annual Screen Actors Guild Awards». Screen Actors Guild Awards. 2012 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  16. «19th Annual Screen Actors Guild Awards». Screen Actors Guild Awards. 2013 թ․ հունվարի 27.
  17. «34th Annual Young Artist Awards». Young Artist Awards. 2013 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
  18. «20th Annual Screen Actors Guild Awards». Screen Actors Guild Awards. 2014 թ․ հունվարի 18.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]