3 Doors Down

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
3 Doors Down
Ժանրերալտերնատիվ ռոք, Փոսթ-գրանջ և հարդ ռոք
Գործունեություն1996
ԼեյբլRepublic Records և Universal Music Group
Կայք3doorsdown.com
 3 Doors Down Վիքիպահեստում

3 Doors Down, Ամերիկյան ռոք խումբ։ Հիմնադրվել է 1996 թ֊ին Էսկատավպա քաղաքում, Միսիսիպի։ Խմբի սկզբնական կազմն էր ՝ Բռեդ Առնոլդ (վոկալիստ, թմբկահար), Թոդդ Հարրել (բաս), Մեթ Ռոբերթս (կիթառ, բեք վոկալիստ)։ Խումբը հասել է համաշխարհային հռչակի իր առաջին սինգլով՝ "Kryptnite"-ով, որը Billboard Hot 100 աղյուսակում զբաղեցրել է հեղինակավոր երրորդ հորիզոնականը։ Այնուհետև խումբը ստորագրել է պայմանագիր Republic Records խմբի հետ և 2012 թ֊ին թողարկել առաջին ալբոմը՝ The Better Life (լավագույն կյանք)։ Ալբոմը եղել է տարվա 11֊րդ ամենալավ վաճառվող ալբոմը։ Խումբին շուտով միանում է հնչյունայն կիթառահար Քրիս Հենդերսոնը, հետո՝ թմբկահար Ռիչարդ Հիլլսը, ով նվագել էր իրենց առաջին ալբոմի համար ճանապարհորդության ժամանակ։

Խմբի երկրորդ ալբոմը՝ Away from the Sun֊ը (Արևից հեռու), որը ստեղծվել է 2002 թ֊ին, շարունակել է խմբի հաջողությունները․ Billboard 200֊ի աղյուսակում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը։ Ալբոմի լավագույն հիթեր են ճանաչվել "When I'm Gone"֊ը (Երբ ես գնամ) և "Here Without You"֊ն (Այստեղ առանց քեզ)։ Երկու տարվա ընթացքում խումբը բավական ճանապարհորդեց ։ Daniel Adair-ը նվագում էր թմբուկ խմբի ճանապարհորդությունների ժամանակ։ Այս կոնֆիգուրացիան ցուցադրում է ավելի քան 1000 ցուցադրություն աշխարհով մեկ կատարած ճանապարհորդությունների ժամանակ։ 2005 թ֊ին Գրեգ Ափչրչը փոխարինելու է գալիս Adair֊ին և միանում է խմբին որպես թմբկահար։ 2005 թ֊ին ումբը թողարկում է իր երրորդ ալբոմը՝ Seventeen Days (17 օր)։ Ալբոմը առաջին անգամ հնչեցվել է Billboard 200 աղյուսակում։ Խմբի չորրորդ ալբոմը՝ 3 Doors Down֊ը, նույնպես զբաղեցրել է առաջին հորիզոնականը Billboard 200֊ի աղյուսակում։ Խմբի հինգերորդ ալբոմը՝ Time of My Life֊ը (2011) աղյուսակում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ 2012 թ֊ին հիմնական կիթառահար Մեթ Ռոբերթսը հեռանում է՝ առողջական խնդիրների պատճառով։ Նրան փոխարինում է Չեթ Ռոբերթսը, ով նախկինում եղել է Հենդերսոնի կիթառի ուսուցիչը։ 3 Doors Down խումբը վաճառել է ավելի քան 20 մլն ալբոմ ամբողջ աշխարհում։ Խումբը հանդես է եկել այնպիսի արտիստների հետ ինչպիսիք են Daughtry, Pop Evil, Red Sun Rising, Black Stone Cherry, Megadeth, Staind, Nickelback, Three Days Grace, Oleander (band), Alter Bridge, Breaking Benjamin, Seether, Shinedown, Hinder, Mentors, ZZ Top, Bob Seger և Lynyrd Skynyrd։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «3 Doors Down» հոդվածին։