Արևելյան թաղամաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Արևելյան թաղամաս
հունգ.՝ Nyócker
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
ՍցենարիստQ790421?[1]
ԵրկիրFlag of Hungary.svg Հունգարիա
Լեզուհունգարերեն, գնչուական լեզու[1] և անգլերեն[1]
Տևողություն87 րոպե
Թվականդեկտեմբերի 9, 2004
nyocker.hu

Արևելյան թաղամաս (հունգ.՝ Nyócker!, կրճատ՝ «8-րդ թաղամաս»), 2004 թվականի հունգարական մուլտֆիլմ։ Ռեժիսորը Արոն Գաուդերն է։ Մուլտֆիլմի հունգարական անվանումը Բուդապեշտի ութերորդ շրջանի՝ «nyolcadik kerület»-ի խոսակցական կրճատ անվանումն է։ Այն հայտնի է նաև Յոժեֆվարոշ անվանումով։ Այս թաղամասում էլ տեղի են ունենում մուլտֆիլմի հիմնական գործողությունները։

Մուլտֆիլմը ցուցադրվել է Հելսինկիի, Տորոնտոյի, Կոպենհագենի, Զագրեբի, Վարշավայի, Վանկուվերի, Սան Պաուլոյի կինոփառատոններում։

Անիմացիաների տեխնիկան բավականին յուրօրինակ է. նախապես արվել է դերասանների տարբեր զգացմունքներն արտահայտող շուրջ 350 լուսանկար, այնուհետև այդ լուսանկարներն օգտագործվել են մուլտֆիլմի հերոսների գլուխների պատկերներում, իսկ մարմինները մնացել են նկարված[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում պատկերված են տարբեր էթնիկ խմբերի՝ հունգարացիների, գնչուների, չինացիների և արաբների փոխհարաբերությունները, նրանց համաձայնությունն ու կոնֆլիկտները երգիծական տեսանկյունից։ Սյուժեի հիմքում ընկած է ժամանակի միջով մի խումբ դեռահասների ճամփորդության ֆանտաստիկ պատմությունը, ովքեր Բուդապեշտի՝ իրենց ներկայիս թաղամասի տարածքում ստեղծում են նավթի խոշոր հանքավայր։ Մուլտֆիլմում ներկայացվում է նաև գնչու պատանու և հունգարացի աղջկա սիրո պատմությունը[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մրցանակ լավագույն լիամետրաժ ֆիլմի համար Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում (2005)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]