Jump to content

Արփիար Ասլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արփիար Ասլանյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 16, 1895(1895-12-16)
ԾննդավայրՎաղարշապատ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 15, 1945(1945-02-15) (49 տարեկան)
Մահվան վայրMittelbau-Dora concentration camp, Նորդհաուզեն, Գերմանիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Փահլավիների հարստություն
ՄասնագիտությունՖրանսիական դիմադրության մարտիկ, փաստաբան, իրավաբան և գրող
ԱմուսինԼԱՍ
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն և ՀՅԴ
ԱնդամությունQ2450536?
 Arpiar Aslanian Վիքիպահեստում

Արփիար Ասլանյան (ֆր.՝ Arpiar Aslanian, հայերեն՝ Արփիար Ասլանյան), ի ծնե` Արփիար Լևոնի Ասլանյան (դեկտեմբերի 16, 1895(1895-12-16), Վաղարշապատ, Ռուսական կայսրություն - փետրվարի 15, 1945(1945-02-15), Mittelbau-Dora concentration camp, Նորդհաուզեն, Գերմանիա), ֆրանսահայ հակաֆաշիստ, Երկրորդ համաշխարահային պատերազմի տարիների ընթացքում եղել է դիմադրության շարժման անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վառվառա Ասլանյանը` Արփիարի մայրը
Լուիզան և Արփիարը Ֆրանսիայում

Արփիար Լևոնի Ասլանյանը ծնվել է 1895 թվականի փետրվարի 16-ին Վաղարշապատ քաղաքում՝ Լևոն և Վառվառա Ասլանյանների ընտանիքում։ Ավագ եղբայրը Դերենիկն էր, իսկ քույրը Արփիկն էր։ Հայրը դպրոցի տնօրեն էր և աշխատում էր Էջմիածնի վանքի գրադարանում։ Արփիարը իրավագիտական կրթություն է ստացել ռուսական համալսարաններից մեկում։ Համարվել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տեղափոխվել է Թավրիզ, որտեղ 1923 թվականին ամուսնացել է Լուիզա Գրիգորյանի հետ, որը նրանից տասը տարի երիտասարդ էր։

Կյանքը Ֆրանսիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին Լուիզայի հետ մեկնել են Փարիզ և իրենց հետ տարել են նաև Լուիզայի մորը՝ Մարիամին, և քրոջը՝ Արշալույսին։ Լուիզան ցանկանում էր ստանալ իր երաժշտական կրթությունը Ֆրանսիայում՝ քանի որ տարված էր դաշնամուրի խաղով։ Վերջինիս ուսումը ապահովելու համար՝ Արփիարը բանվորական աշխատանք է կատարել՝ քանի որ չէր գտել իրավաբանական աշխատանք։

1940 թվականին համալրել է «Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության» շարքերը։

Ֆրանսիական դիմադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին իր հարսնացուի հետ միասին համալրել է Ֆրանսիական դիմադրության շարքերը։ Ասլանյանները ձեռնարկել են ընդհատակյա արտադրություն և ֆրանսիական պարտիզաններին մատակարարել են զենք[1]։ Արփիարը ծանոթ է եղել այլ դիմադրության հայ մասնակիցների հետ, ինչպիսիք էին Միսաք Մանուկյանը, Մելինե Մանուկյանը, Արպեն Դավթյանը, Հայկ Դպիրյանը, Շագ Տատուրյանը և այլք։

Ձերբակալություն, համակենտրոնացման ճամբար և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի հուլիսի 26-ին Ասլանյանները ձերբակալվել են Գեստապոյի գործակալների կողմից, իսկ Լուիզայի օրագրերը և ձեռագրերը, այդ թվում նաև՝ «Histoire de la Resistance»-ը («Դիմադրության պատմություն») և «La Chute de Paris»-ը («Փարիզի անկումը»), այրվել են նացիստների կողմից[2]։ Նույն թվականի օգոստոսի 15-ին նրանց Թուլուզից տեղափոխել են Բուխենվալդ, ինչից հետո Արփիարին բանտարկել են «Դորա Միթելբաու» համակենտրոնացման ճամբարում` բաժանելով նրան կնոջից։ Լուիզային տեղափոխել են Ռավենսբրյուկ[3]։

1945 թվականի հունվարի 30-ին անհայտ պատճառով մահացել է Լուիզան։ Փետրվարի 15-ին Արփիարը համակենտրոնացման ճամբարում մահապատժի է ենթարկվել[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]