Լուիզա Ասլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուիզա Ասլանյան
Louise Aslanian (Las).jpg
Ծնվել է մայիսի 5, 1906(1906-05-05)
Ծննդավայր Թավրիզ, Արևելյան Ադրբեջան
Վախճանվել է 1945
Վախճանի վայր Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Գերմանիա
Մասնագիտություն գրող, հասարակական գործիչ, բանաստեղծ և French Resistance fighter
Լեզու հայերեն և ֆրանսերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Iran.svg Իրան
Կուսակցություն Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն
Ամուսին Արփիար Ասլանյան
Լուիզա Ասլանյան Վիքիդարանում
Louise Aslanian Վիքիպահեստում

ԼԱՍ (Լուիզա Ասլանյան) (ֆր.՝ Louise Aslanian, Lass, մայիսի 5, 1906(1906-05-05), Թավրիզ, Արևելյան Ադրբեջան - 1945, Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Գերմանիա), հայկական ծագմամբ ֆրանսիացի հակաֆաշիստ, կոմունիստ, Ֆրանսիական դիմադրության ականավոր գործիչ, գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թավրիզում՝ Սրապիոն և Մանյա Գրիգորյանների ընտանիքում։ Սովորել է Թավրիզի կենտրոնական թեմի վարժարանում և Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ Դպրոցական տարիներից ցուցաբերել է գրական ձիրք՝ գրելով քնարական բանաստեղծություններ, թարգմանություններ կատարելով ռուսերենից ու ֆրանսերենից։ Վաղ տարիքից նվագել է դաշնամուր։ Վերադառնալով Թավրիզ՝ 1923 թվականին ամուսնացել է մասնագիտությամբ իրավաբան Արփիար Ասլանյանի հետ։

1923 թվականին երիտասարդ ամուսինները տեղափոխվել են Փարիզ. նրանց հետ գնացել են նաև Լուիզայի մայրը՝ Մանյան, և քույրը՝ Արշալույսը։ Փարիզում Լուիզան ցանկացել է շարունակել երաժշտական կրթությունը (դաշնամուր նվագել), սակայն ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված է եղել հրաժարվել իր երազանքից։ Արդյունքում հետևել է Սորբոնի համալսարանի գրականության դասընթացներին։ Փարիզում նա ակտիվ մասնակցություն է ունեցել հայ-ֆրանսիական գրական միության աշխատանքներին, աշխատել թերթերում, ծանոթացել գրական շրջանակների ներկայացուցիչների հետ և վերցրել «Լաս» գրական կեղծանունը։

1920-ական թվականների կեսերին հայ-ֆրանսիական մամուլում հրատարակել է «Մետաղադրամների հավաքածու», «Գինու երկաթե վաճառական», «Ճահիճ» և այլ պատմվածքներ[1]։ Իր ստեղծագործությունները գրել է հայերեն և ֆրանսերեն։

1928 թվականին լույս է տեսել կարճ պատմվածքների «Khan» («Խան») ժողովածուն, 1935 թվականին՝ «Gtsits durs» («Գծից դուրս») պատմվածքների ժողովածուն[2] երկու հատորով։

Կռվել է ֆրանսիական դիմադրության շարքերում և զոհվել Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարում[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գծից դուրս (պատմվածքների ժողովածու), Բեյրութ, 1956։
  • Հարցականի ուղիներով, Ե., 1959։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]