Արտաշես Քարամյան
Արտաշես Քարամյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 2, 1908[1] Կապան, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 20, 1989[1] (81 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | նյարդաֆիզիոլոգիա |
Ալմա մատեր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Գիտական ղեկավար | Լևոն Օրբելի |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Արտաշես Հովհաննեսի Քարամյան (մարտի 2, 1908[1], Կապան, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 20, 1989[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիոլոգ։ ԽՍՀՄ (1970) և ՀԽՍՀ (1963) ԳԱ թղթակից անդամ։ Լևոն Օրբելու աշակերտը։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1935 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Հայրենական պատերազմի տարիներին (1941-1945) Քարամյանը գործող բանակի հոսպիտալներում աշխատել է որպես նյարդավիրաբույժ։ 1946-1950 թվականներին Լևոն Օրբելու ղեկավարությամբ աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Ի․ Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 1950-1958 թվականներին՝ ԽՍՀՄ ԲԳԱ փորձառական բժշկագիտության ինստիտուտում։ 1959 թվականից Քարամյանը ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Ի․ Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստիտուտի կենտրոնական նյարդային համակարգի համեմատական ֆիզիոլոգիայի լաբորատորիան[2], 1975 թվականից՝ նաև էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի բաժինը։ 1960-1977 թվականներին եղել է նույն ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալը։ Եղել է ՀԽՍՀ ԳԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական խորհրդատուն։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարամյանի գիտական հետազոտությունները վերաբերում են ողնաշարավորների ֆիլոգենետիկ շարքում ուղեղիկի և գլխուղեղի մեծ կիսագնդերի և ենթակեղևային գոյացությունների էվոլյուցիայի հարցերին։ Քարամյանը ձևակերպել է ինչպես ամբողջությամբ վերցրած ուղեղի զարգացման հիմնական օրինաչափությունները, այնպես էլ նրա առանձին ինտեգրատիվ համակարգերի զարգացման փուլերը սփռուն ձևերից մինչև կառուցվածքային և ֆունկցիոնալ տեսակետից մասնագիտացված ձևերը։ Քարամյանն առաջադրել է զգայական համակարգերի էվոլյուցիայում երկակի նյարդավորման սկզբունքը, մշակել կենտրոնական նյարդային համակարգի կրիտիկական փուլերի զարգացման սկզբունքը ողնաշարավորների ֆիլոգենեզում։ Եղել է ուղեղի միջազգային կազմակերպության անդամ։
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արժանացել է ԽՍՀՄ ԳԱ Ի․ Պավլովի անվան (1957) և Լ․ Օրբելու անվան (1974) մրցանակների։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Ժողովուրդների բարեկամության և «Պատվո նշան» շքանշաններով ու մեդալներով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=15199
- ↑ А. П. Айриян (1998)։ Армянские учёные-медики։ Ереван: Амарас։ էջ 25։ ISBN 99930-1-001-7
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 422)։ ![]() |
- Մարտի 2 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Կապան քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 20 մահեր
- 1989 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ֆիզիոլոգներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Հայ գիտնականներ