Արտաշես Մամիջանյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մամիջանյան (այլ կիրառումներ)
Արտաշես Մամիջանյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Արտաշես Մամիջանյան |
Ծնվել է | 1910 դեկտեմբերի 2 |
Ծննդավայր | Մեղրի |
Մահացել է | հուլիսի 22, 1999 | (տարիքը 88)
Վախճանի վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Արտաշես Մկրտչի Մամիջանյան (դեկտեմբերի 2, 1910, Մեղրի - հուլիսի 22, 1999, Երևան, Հայաստան), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1960)։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1938 թվականին ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատել նույն ինստիտուտի ճարտարապետության ամբիոնում, 1967 թվականից՝ քաղաքացիական և արդյունաբերական շենքերի ճարտարապետության ամբիոնի վարիչ, պրոբլեմային լաբորատորիայի գիտական ղեկավար (1960), պրոֆեսոր (1971)։
Մամիջանյանի գիտական աշխատանքները նվիրված են շինարարական տեխնիկայի և ճարտարապետական արվեստի փոխհարաբերության, ինդուստրիալ տնաշինության զարգացման հարցերին[1]։ Կազմել է ՀՊՃՀ համալիրի գլխավոր հատակագիծը (1950)։
Մամիջանյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝
- Հաղթանակի կամուրջը (1943, ինժեներ՝ Սիմոն Հովնանյան)
- Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի գլխավոր (1955), գիտահետազոտական բաժնի (1960) և ռադիո-էլեկտրոնիկայի ֆակուլտետի (1976) մասնաշենքերը
- Մարզական համալիրի (1977)
- Կենտրոնական Բանկի (1983) մասնաշենքերը
- փորձնական բնակելի տներ (1963-1968)
- վարչական շենքեր նաև Աշտարակում և Ստեփանավանում
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Արտաշես Մամիջանյանի հուշատակտակը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շենքի պատին
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Мамиджанян Арташес Мкртычевич(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 194)։ ![]() |