Սիմոն Հովնանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիմոն Հովնանյան
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Սիմոն Պետրոսի Հովնանյան
Ծնվել է փետրվարի 13, 1909
Ծննդավայր Երևան
Մահացել է ապրիլի 15, 1975
Վախճանի վայր Երևան
Ազգություն Հայաստան Հայաստան
Ժանր(եր) ճարտարագիտություն
Գործունեություն ճարտարագետ
Պորտալ Portal.svg Տեխնոլոգիա


Սիմոն Պետրոսի Հովնանյան (փետրվարի 13, 1909, Երևան - ապրիլի 15, 1975, Երևան), հայ ճարտարագետ-հիդրոշինարար։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1947 թ.), պրոֆեսոր (1960 թ.)։ ՀԽՍՀ գիտությունների և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1967 թ.), ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1957 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին ավարտել է ՀԽՍՀ շինարարության ինստիտուտը։ 1938 թվականից դասախոսել է ԵՊԻ-ում, 1956-1958 թվականներին՝ շինֆակուլտետի դեկան, 1957-1975 թվականներին՝ ավտոմոբիլային ճանապարհների ու կամուրջների ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են կառույցների ստատիկայի տարբեր հարցերի և կամրջաշինությանը։

Հովնանյանի նախագծով և ղեկավարությամբ է կառուցվել Երևանի Հաղթանակի կամուրջը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png