Արտաշես Ավետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արտաշես Ավետյան
Ծնվել էօգոստոսի 14, 1942(1942-08-14) (77 տարեկան)
Թեհրան, Իրան
ԵրկիրFlag of Iran.svg Իրան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of the United States.svg ԱՄՆ
Հայերը Իրանում
Ժանրերփոփ երաժշտություն և դասական երաժշտություն
Մասնագիտություներաժիշտ և երգիչ
Գործիքներվոկալ
ԱմուսինԼոլա Խոմյանց

Արտաշես Ավետյան (օգոստոսի 14, 1942(1942-08-14), Թեհրան, Իրան), հայ էստրադային երգիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թեհրանում։ Զբաղվել է ֆուտբոլով և խաղացել է Թեհրանի «Թաջ թիմում»: 14 տարեկան հասակից սովորել է կիթառ նվագել գերմանացի Էրվին Մորեի մոտ։ Դպրոցում ուսման տարիներին ունեցել է երաժշտական խումբ, որի հետ համերգներով շրջագայել է Իրանի տարբեր քաղաքներ։ Երգի ուսուցիչը եղել է դրամատիկ տենոր Արամ Սարգսյանը, ով երգել է Ֆեոդոր Շալյապինի հետ։ 1963 թվականին ընտանիքով տեղափոխվել են Հայաստան: 23 տարի եղել է Հայաստանի ռադիո և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներգիչ՝ Մելիք Մավիսակալյանի ղեկավարությամբ, 5 տարի՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբի հետ։

Ունի 30-ից ավել հեղինակած և 250-ից ավել ձայնագրված երգեր։ Նրա երգացանկից հիմնականում առանձնացել են «Մանուշակ», «Կարուսել», «Սիրուն աղջիկ Հայաստանի», «Գիշերն եկավ, զով հովն ընկավ», «Պատահական հանդիպում», «Սիրո ամառ», «Անձրև», «Ով սիրուն, սիրուն», «Երևան», «Ռազմաճակատային քույր», «Կռունկներ», «Անունդ վախով եմ տալիս», «Կարինե», «Քարավան», «Բինգյոլ» և այլն։ Մասնակցել է քաղաքային և հանրապետական մրցույթների, արժանացել առաջին մրցանակի։ Բազմաթիվ համերգներ է ունեցել Խորհրդային Միությունում: 1990 թվականին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ սկսել է նվագել ակումբներում և զուգահեռ զբաղվել տպագրությամբ՝ կնոջ՝ Ժուլիետ Գևորգյանի հետ հայկական դպրոցների համար գրքեր տպագրելով[1][2][3]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Լոլա Խոմյանց, երգչուհի
  • Կինը՝ Ժուլիետ Գևորգյան
  • Քույրը՝ Ասյա (Աչիկ) Պողոսյան, Ֆրանկֆուրտի մշակութային միության անդամ
  • Դուստրը՝ Ելենա Ավետյան, ատամնաբույժ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]