Լոլա Խոմյանց
| Լոլա Խոմյանց | |
|---|---|
![]() | |
| Հիմնական տվյալներ | |
| Ծնվել է | մայիսի 18, 1934 Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Մահացել է | դեկտեմբերի 10, 2004 (70 տարեկան) Երևան, Հայաստան |
| Ժանրեր | էստրադա |
| Մասնագիտություն | երգչուհի |
| Գործիքներ | վոկալ |
| Աշխատավայր | Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախումբ |
| Կրթություն | Վրաստանի տեխնիկական համալսարան |
| Ամուսին | Արտաշես Ավետյան |
Լոլա Խոմյանց (մայիսի 18, 1934, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 10, 2004, Երևան, Հայաստան), հայ էստրադային երգչուհի։
Հայ էստրադային երգիչ Արտաշես Ավետյանի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոլա Խոմյանցը ծնվել է Թիֆլիսում, հայ զինվորականի ընտանիքում։ Սովորել է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետում։ Ուսանողական տարիներից սկսել է երգել։ Մասնակցել է քաղաքային և հանրապետական մրցույթների և արժանացել առաջին մրցանակի։ 1950-ականների վերջերից համերգներով հաճախ հանդես է եկել Մոսկվայում, որտեղ ելույթ է ունեցել Օ. Լունդստրեմի, Ա. Կրոլի նվագախմբերի հետ։ Երգել է ջազային կատարումներ։ 1960-ականների սկզբներին աշխատել է Կոնստանտին Օրբելյանի հետ։ Բազմաթիվ համերգներ է ունեցել Խորհրդային Միությունում։ Շուրջ 30 տարի երգել է Հայաստանի պետական էստրադային սիմֆոնիկ նվագախմբում։ 1990 թվականին ամուսինը՝ երգիչ Արտաշես Ավետյանը լքել է նրան և տեղափոխվել ԱՄՆ, որից հետո նա ապրել է միայնակ մինչ կյանքի վերջ։ Մահացել է Երևանում[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Լոլա Խոմյանցի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ «Էստրադային երգչուհի Լոլա Խոմյանց». www.1tv.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
